«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
1 - За
-
0 - Против
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ ՍԴՈ-1432 որոշմամբ քննության առարկա է դարձվել և Սահմանադրության 60-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող ու անվավեր է ճանաչվել ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետը՝ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ բացառելով հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու հիմքով հողամասի նկատմամբ իրավունքների հարկադրաբար դատական կարգով դադարումը, առանց անհրաժեշտ իրավական այլ միջոցները սպառելու հնարավորության:
-
Обсуждалось
18.12.2018 - 02.01.2019
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Экономическая, Кадастр, Конституционное и административное законодательство
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 7621
Принт