Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի № 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ­ԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

         Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

         Առաջարկվող իրավական ակտի ընդունումը պայմանավորված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություններ` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2018 թվականի նոյեմբերի 14-ը տրվել է 3630 վարկ (1902 վարկ Երևանում, 1728՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 30 մլրդ 158 մլն ՀՀ դրամ (19 մլրդ 488 մլն ՀՀ դրամ Երևանում, 10 մլրդ 670 մլն՝ ՀՀ մարզերում):

Ներկայումս Հայաստանի Հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ ունեն բնակարան ձեռք բերելու կարիք։ Վերջիններիս համար այս ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար։

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է մեղմել (բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ-ի միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց) կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները, ինչպես նաև բարելավել երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը: Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռվելու առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի արժեքի առնվազն 7,5 %-ի չափով կանխավճար կատարելով՝ ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 7,5 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (առաջնային շուկայից բնակարանների ձեռքբերման դեպքում՝ 20 %) տարբերության չափով:  

Միաժամանակ նախատեսվում է նաև համանման փոփոխություններ կատարել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ-ի կողմից իրականացվող հիփոթեքային վարկավորման ծրագրերում, մասնավորապես՝ նվազեցնել կանխավճարի մեծությունը, ավելացնել վարկավորման ժամկետները և նախատեսել էներգաարդյունավետ շենքի վկայական ունեցող շենքերում բնակարանների ձեռքբերման դեպքում ավելի ցածր տոկոսադրույքով վարկավորման հնարավորություն:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Երիտասարդ ընտանիքներին մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի 98-Ն որոշման մեջ փոփոխություններ  և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ կառավարության սույն որոշման նախագիծը մշակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից՝ համագործակցելով ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ:

 

 Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 7,5 % կանխավճարով և ապահովագրական գործիքի համադրմամբ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերել 30 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:

 

 

 

  • Обсуждалось

    07.12.2018 - 27.12.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8279

Принт

Предложения

Հարություն Դիլանյան

27.12.2018

Կարծում եմ կարեւորա որ հանվի ընտանիքի անդամներից մեկի տարիքային սահմանափակումը միաժամանակ թողնելով գումարային տարիքային շեմը առավելագույնը 70տարեկան, քանի որ այդ շեմը 65-ից բարձրացնելով 70 մի քիչ անտրամաբանական է միաժամանակ ամուսիններից յուրաքանչյուրի տարիքը սահմանափել 35-ով որովհետեւ պարզ է որ մեր մոտ տղաները սովորաբար մի քանի տարով մեծ են լինում աղջիկներից , քանի ընտանիք գիտենք որտեղ ամուսիններից երկուսն էլ 35տարեկան են? հավանաբար շատ քիչ, դուրս է գալիս որ էդ գումարային շեմը բարձրացվում է հատուկ էդ շատ քիչ ընտանիքների համար? էն դեպքում երբ ասենք 33-37, 32-38, 34-36 տարեկան զույկերը զրկվում են ծրագրին մասնակցելու հնարավորությունից

Узнать больше