<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
1 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի մի շարք դրույթների վերանայման անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի ներկայացումը նախատեսվել է նաև ՀՀ կառավարության 2016թ. մարտի 10-ի թիվ 245-Ա որոշմամբ հաստատված ցանկի 38-րդ կետով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համահունչ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքում վերանայման կարիք ունեն զինծառայողների համազգեստի և տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված դրույթները:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ապահովել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կազմակերպման գործընթացում պաշտոնատար անձանց իրավասությունների շրջանակը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծով հստակեցվում են զինծառայողների համազգեստի և տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված հարաբերությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ապահովել զինված ուժերում ներքին ծառայության պատշաճ կազմակերպման ու իրականացման գործընթացը:
- Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|||||
Ցուցանիշներ |
ընթացիկ (n-րդ) տարի |
Հաջորդող 3 տարիները |
|||
n +1 |
n +2 |
n +3 |
|||
Ըստ n - րդ տարվա պետական բյուջեի
|
փոխու-թյունը n - րդ տարվա պետական բյուջեի համեմատ |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1.Եկամուտներ |
Չկա |
- |
- |
- |
- |
1.1. պետական բյուջեի եկամուտներ |
|
|
|
|
|
1.2. ՏԻՄ եկամուտներ |
|
|
|
|
|
2. Ծախսեր |
Չկա |
- |
- |
- |
- |
2.1. պետական բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
3. Ֆիսկալ ազդեցության գնահատական |
Չկա |
- |
- |
- |
- |
3.1. պետական բյուջե |
|
|
|
|
|
3.3. ՏԻՄ բյուջե |
|
|
|
|
|
4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով): |
Չկա
|
||||
4.1. Եկամուտների գնահատում |
|||||
4.2. Ծախսերի գնահատում |
|||||
5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
Չկա |
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է`
- ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել զինծառայողների միասնական համազգեստի, զինվորական տարբերանշանների ձևերը և դրանց նկարագրերը,
- ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատել զորամասի մարտական դրոշի կանոնադրությունը, մարտական դրոշի նկարագիրը և մարտական դրոշի վկայագրի ձևը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
- Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Обсуждалось
24.03.2017 - 16.04.2017
-
Тип
Закон
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 11093
Принт