Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ սահմանվում է, որ.

  • հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության դրա լրացման ու ներկայացման պարտականությունը կրում են միայն ՀՀ հետաքննության մարմինները, իսկ նախաքննության բոլոր մարմինները հետաքննության համապատասխան մարմնին տրամադրում են հանցագործությունների մասին իրենց հասցեագրված հաղորդումների ու դրանց ընթացքի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:
  • Հաշվետվության մեջ վիճակագրական տվյալները ներկայացնելիս քրեական գործով անցնող յուրաքանչյուր դրվագ դիտարկվում է որպես հանցագործության առանձին դեպք:
  • Մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտը գրանցված դեպքը ենթակա է ներառման այդ հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացվող հաշվետվությունում:
  • Հաշվետվության մեջ ներառվում են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների վերաբերյալ՝ բացառապես հաշվետու ժամանակահատվածի կիսակյակային և տարեկան կտրվածքով արձանագրված տվյալները:
  • Ձև N 2Մ վիճակագրական հաշվետվությունից հանվում է հաղորդումն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին սյունակը տվյալը ներառող սյունակը:
  • ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածում առկա՝ «հանցագործությունների դեպքերի գրանցման-հաշվառման N 1 գրքի» և «հանցագործությունների մասին դիմումների» բառերը հանվում են, որով ապահովվում է նշված հավելվածի և ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման հավելվածի համապատասխանությունը:

 

  • Առկա իրավիճակը

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված՝ ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված՝ ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող՝ հանցագործությունների մասին դիմումների ու հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության (Ձև N 2Մ) լրացման և ներկայացման պրակտիկայի ուսումնասիրության ու քննարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խնդիրներ՝ կապված այդ հաշվետվությունները սահմանված ժամկետում և պատշաճ չներկայացնելու պատճառով իրավական ճշգրիտ վիճակագրություն վարելու անհնարինության հետ: Մասնավորապես, պարզվել է, որ, չնայած այդպիսի վիճակագրություն վարելու նորմատիվ պահանջին, ՀՀ հետաքննական և նախաքննական ոչ բոլոր մարմիններն են նման վիճակագրություն վարում (գործնականում այդպիսի վիճակագրություն վարում են ՀՀ քննչական կոմիտեն և ՀՀ ոստիկանությունը): Արդյունքում, հանցագործության մասին հաղորդումների քննարկման արդյունքների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն ներկայացվող պաշտոնական վիճակագրական տվյալներն ամբողջական չեն:

Բացի այդ, ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող՝ հանցագործությունների մասին դիմումների ու հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության լրացման և ներկայացման պրակտիկայի ուսումնասիրության ու քննարկման արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվող հաշվետվությունները վարվում են ոչ միատեսակ, մասնավորապես.

ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից նույն քրեական գործով անցնող հանցագործության յուրաքանչյուր դրվագ դիտարկվում է որպես հանցագործության առանձին դեպք  և հաշվառվում Ձև N 2Մ հաշվետվությունում, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեն հաշվառումն իրականացնում է ոչ թե ըստ դրվագների, այլ՝ ըստ քրեական գործերի:

Հաշվետու ժամանակահատվածի ավարտին մոտ գրանցված այն դեպքերը, որոնցով տվյալ ժամանակահատվածում քրեական գործ դեռ չի հարուցվում, ՀՀ ոստիկանության կողմից ներառվում են հաշվետու ժամանակահատվածի հաշվետվություններում, իսկ ՀՀ քննչական կոմիտեի կողմից դրանք հաշվառվում են հաջորդ հաշվետու ժամանակահատվածում:

ՀՀ քննչական կոմիտեն հաշվետվություններում ընդգրկում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների վերացման վերաբերյալ նախորդ տարիների տվյալները, իսկ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները՝ բացառապես ընթացիկ տարվա գրանցամատյանում հաշվառված տվյալները:

Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող՝ հանցագործությունների մասին դիմումների ու հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության միասնական ձևը (Ձև N 2Մ) և դրա լրացման ու ներկայացման կարգը սահմանող՝ ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածում առկա՝ «հանցագործությունների դեպքերի գրանցման-հաշվառման N 1 գրքի» և «հանցագործությունների մասին դիմումների» բառերը այլևս ավելորդ են, քանի որ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը» սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 23-ի  N 1495-Ն որոշման հավելվածով նախատեսված է հանցագործությունների հաշվառման մեկ միասնական գրանցամատյան, բացի այդ, նշված հավելվածը հստակ սահմանում է «հաղորդում» եզրույթը՝ ամրագրելով այն որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի օրենսգրքի 177-179-րդ հոդվածներով նախատեսված քրեական գործ հարուցելու առիթներ, հետևաբար «դիմում» եզրույթով վերնագրված, սակայն հանցագործության մասին որոշակի տվյալներ պարունակող տեղեկությունները (փաստաթղթերը) նույնպես պետք է գնահատվեն որպես հանցագործության մասին հաղորդում և լուծվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Վերոգրյալի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ վարչապետին է հասցեագրել համապատասխան գրություն՝ ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելը նախաձեռնելը հանձնարարելու խնդրանքի մասին:

2018թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ արդարադատության նախարարությունում շահագրգիռ մարմինների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի արդյունքներով ձևավորվել է միասնական մոտեցում այն մասին, որ.

  • ՀՀ նախաքննության մարմինների կողմից հանցագործության մասին հաղորդումների հաշվառման և դրանց ընթացքի հետ կապված առանձին գրանցամատյաններ չվարվելու հանգամանքով պայմանավորված՝ առավել նպատակահարմար է հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության դրա լրացման ու ներկայացման պարտականությունը վերապահել միայն ՀՀ հետաքննության մարմիններին՝ պայմանով, որ նախաքննության բոլոր մարմինները հետաքննության համապատասխան մարմնին տրամադրեն հանցագործությունների մասին իրենց հասցեագրված հաղորդումների ու դրանց ընթացքի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:
  • Հաշվետվության մեջ վիճակագրական տվյալները ներկայացնելիս քրեական գործով անցնող յուրաքանչյուր դրվագ դիտարկվում է որպես հանցագործության առանձին դեպք:
  • Մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտը գրանցված դեպքը ենթակա է ներառման այդ հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացվող հաշվետվությունում:
  • Հաշվետվության մեջ ներառվում են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների վերաբերյալ՝ բացառապես հաշվետու ժամանակահատվածի կիսամյակային և տարեկան կտրվածքով արձանագրված տվյալները:
  • Հանցագործության մասին հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելու մասին տվյալի ներկայացումն ավելորդ ծանրաբեռնում է հաշվետվությունը և հանգեցնում թվային ուռճացման, ուստի վիճակագրական հաշվետվությունից անհրաժեշտ է նշված տվյալը ներառող սյունակը հանել, ինչը չի կարող բացասաբար ազդել թվային ճշգրտության վրա, քանի որ, միևնույնն է, ըստ ենթակայության ուղարկված հաղորդման կապակցությամբ էլ պետք է կայացվի քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
  • ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածում առկա՝ «հանցագործությունների դեպքերի գրանցման-հաշվառման N 1 գրքի» և «հանցագործությունների մասին դիմումների» բառերը այլևս ավելորդ են, քանի որ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը» սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման հավելվածով նախատեսված է հանցագործությունների հաշվառման մեկ միասնական գրանցամատյան, բացի այդ, նշված հավելվածը հստակ սահմանում է «հաղորդում» եզրույթը՝ ամրագրելով այն որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի օրենսգրքի 177-179-րդ հոդվածներով նախատեսված քրեական գործ հարուցելու առիթներ, հետևաբար «դիմում» եզրույթով վերնագրված, սակայն հանցագործության մասին որոշակի տվյալներ պարունակող տեղեկությունները (փաստաթղթերը) նույնպես պետք է գնահատվեն որպես հանցագործության մասին հաղորդում:
  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է հանցագործության մասին հաղորդումների քննարկման արդյունքների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալների լիարժեք ճշգրտություն:

  • Обсуждалось

    04.12.2018 - 21.12.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7717

Принт