Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում՝ «վճարները» բառը փոխարինել «վճարների տեսակները» բառերով.
2) 3-րդ մասում՝ «տուրքեր և վճարներ» բառերը փոխարինել «տուրքերի և վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը» բառերով.
- Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի`
- 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) համայնքի վարչական տարածքում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) յուրաքանչյուր կայանում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար:».
- 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար:».
- 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) համայնքի վարչական տարածքում՝ խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար:».
- 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար:».
- 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) համայնքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար:».
- 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) համայնքի վարչական տարածքում՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համայնքի ավագանու որոշմամբ հաստատված կանոններհն համապատասխան, տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար:».
- 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար:»:
- Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի`
- 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) համայնքի տարածքում տոնավաճառ (վերնիսաժ) և (կամ) փառատոն կազմակերպելու կամ դրանց մասնակցելու համար:».
- 14-րդ կետը՝ «նկարչական» բառից հետո լրացնել «, սպորտի» բառով.
- 18-րդ կետը՝ «համայնքի» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառով.
- 19-րդ կետից հետո լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ.
«20) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար:»:
- Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գյուղական կամ քաղաքային բնակավայրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային բնակավայրերի համար՝ օրենքով կարող են սահմանվել տեղական տուրքերի դրույքաչափերի տարբեր գործակիցներ:»:
- Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) համայնքի վարչական տարածքում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) յուրաքանչյուր կայանում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ:».
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ:».
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) համայնքի վարչական տարածքում՝ խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` վաթսուն հազար դրամ:».
4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` քսան հազար դրամ:».
5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) համայնքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար՝
ա. ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտում՝ ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների իրացման թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
- մինչև 26 քառակուսի մետր տարածքում վաճառքի կազմակերպման համար՝ հինգ հազար դրամից մինչև տասը հազար մեկ դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր տարածքում վաճառքի կազմակերպման համար՝ տասը հազար մեկ դրամից մինչև տասներեք հազար մեկ դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր տարածքում վաճառքի կազմակերպման համար՝ տասներեք հազար մեկ դրամից մինչև քսան հազար մեկ դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր տարածքում վաճառքի կազմակերպման համար՝ քսան հազար մեկ դրամից մինչև քսանհինգ հազար մեկ դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր տարածքում վաճառքի կազմակերպման համար՝ քսանհինգ հազար մեկ դրամից մինչև քառասունհինգ հազար մեկ դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր տարածքում վաճառքի կազմակերպման համար՝ քառասունհինգ հազար մեկ դրամից մինչև հարյուր մեկ հազար դրամ.
բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտում՝ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար՝
- մինչև 26 քառակուսի մետր տարածքում վաճառքի կազմակերպման համար՝ հինգ հազար դրամից մինչև տասը հազար մեկ դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր տարածքում վաճառքի կազմակերպման համար՝ տասը հազար մեկ դրամից մինչև տասներեք հազար մեկ դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր տարածքում վաճառքի կազմակերպման համար՝ տասներեք հազար մեկ դրամից մինչև քսան հազար մեկ դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր տարածքում վաճառքի կազմակերպման համար՝ քսան հազար մեկ դրամից մինչև քսանհինգ հազար մեկ դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր տարածքում վաճառքի կազմակերպման համար՝ քսանհինգ հազար մեկ դրամից մինչև քառասունհինգ հազար մեկ դրամ.
- 500 և ավելի քառակուսի մետր տարածքում վաճառքի կազմակերպման համար՝ քառասունհինգ հազար մեկ դրամից մինչև հարյուր հազար մեկ դրամ:».
6) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) համայնքի վարչական տարածքում՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համայնքի ավագանու որոշմամբ հաստատված կանոններհն համապատասխան, տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`».
6) 12-րդ կետի «ա» ենթակետի առաջին պարբերությունը «համար՝» բառից հետո լրացնել «երեք հազար դրամից» բառերով.
7) 12-րդ կետի «բ» ենթակետի առաջին պարբերությունը «համար՝» բառից հետո լրացնել «հինգ հարյուր դրամից» բառերով.
8) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար` օրացուցային տարվա համար հարյուր հազար դրամ:»:
- Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի համար կարող են հաշվարկվել 0.3, գյուղական այլ բնակավայրերի համար` 0.5, քաղաքային այլ բնակավայրերի համար` 1.0-3.0, իսկ Երևան քաղաքում` 1.0-7.0 գործակիցների կիրառմամբ:»:
- Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) համայնքի տարածքում տոնավաճառ (վերնիսաժ) և (կամ) փառատոն կազմակերպելու կամ դրանց մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:».
2) 9-12-րդ, 16-րդ և 19-րդ կետերում՝ «գումարի» բառը փոխարինել «վճարի» բառով.
3) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18) համայնքի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ փոխհատուցման վճար:».
4) 19-րդ կետից հետո լրացնել նոր կետով հետևյալ բովանդակ ությամբ.
«20) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:».
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
23.11.2018 - 09.12.2018
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 9934
Принт