«Ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 278-Ն և 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծը
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՏԵՍԱԿԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի 278-Ն ԵՎ 306-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Դատական վիճակագրությունը, համարվելով ընդհանուր վիճակագրության մաս, նպատակ է հետապնդում ապահովել դատական համակարգի գործունեության արդյունավետությանն ուղղված գործուն միջոցների ներդնումը, դատարանների գործունեության թափանցիկությունը և դատական մարմինների գործունեության այս կամ այն ոլորտի օբյեկտիվ վերլուծությունը, ինչպես նաև այդ գործունեության արդյունքում նյութական և դատավարական օրենսդրության կիրառման կապակցությամբ առաջացած խնդիրների լուծումը:
Դատական վիճակագրության հավաքման և վարման համար հիմք են հանդիսացել 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունված Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 21.1-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» N 278-Ն և «Դատական գործերի դասակարգումը, դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանելու մասին» N 306-Ն որոշումները: Սակայն հարկ է նշել, որ 2018 թվականի փետրվարի 07-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վիճակագրության հավաքման և վարման հետ կապված լրացուցիչ պահանջների ամրագրումը, դատավարական օրենսգրքերում իրականացված ինստիտուցիոնալ փոփոխությունները վկայում են վիճակագրական քարտում լրացվող տեղեկություններին, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկին և վիճակագրական հաշվետվություններին ներկայացվող պահանջների փոփոխման անհրաժեշտության մասին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առկա է վերոնշյալ հարցերի կարգավորմանն ուղղված Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտություն:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 278-Ն և 306-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում են՝
- ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը.
- վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը.
- դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը.
- պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատական վիճակագրության հավաքման, վարման և հրապարակման հետ կապված հարցերը:
-
Обсуждалось
22.11.2018 - 07.12.2018
-
Тип
Pешение
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 7357
Принт