Добавить в избранное
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
3 - За
-
58 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Sahakyan Smart Systems LLC 22.11.2018 13:34:08 | Առկա է հակասություն միջազգային պարտավոորությունների մասով, մասնավորապես «Չափումների միասնականությունը ապահովվող» օրենքով բոլոր առևտրային գործառույթներում, որտեղ առկա է չափման ենթակա մեծություն, պարտադիր պետք է ապահովել չափման միջոցով։ Հեռախոսներն ու դյուրակիր համակարգիչները չեն, և չեն կարող սերտիֆիկացվել որպես չափման միջոց և ներառվել չափման միջոցների պետական ռեեստրում։ Ավելին. «սերտիֆիկացված ծրագրային հավելված» եզրույթը առնվազն անգրագիտության դրսևորում է!!! | Նախագիծը մշակվել է նպատակ ունենալով կանոնակարգելու էլեկտրոնային հարթակներով պատվերների ձևակերպմամբ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը: Նախագծով որպես տաքսոմետր սահմանվում են ոչ թե հեռախոսներն ու դյուրակիր համակարգիչները, այլ համապատասխան սերտիֆիկացված ծրագրերով ներբեռնված էլեկտրոնային սարքերը: Ներկայումս քարտեզագրման ոլորտում լայն կիրառություն են ստանում սերտիֆիկացված մի շարք ծրագրեր, մասնավորապես GPS ծրագիրը, որոնք թույլ են տալիս ապահովել 1000 մետրի մեջ 1-3 մետր սխալանք, ինչը տաքսի ծառայությունների դեպքում 1կմ 100 դրամ սակագնի դեպքում կազմում է 3 դրամ և հաշվարկվում է ի օգուտ ուղևորի: Նշված ծրագրերի վերաբերյալ հղումներ կան մի շարք երկրների կառավարությունների պաշտոնական կայքերում (ԱՄՆ, Կանադա և այլն): Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը տրանսպորտային համակարգում ժամանակի հրամայականն է, լայն կիրառություն ունի աշխարհում և ապահովում է ուղևորների սպասարկման որակի բարձրացում: | Փոփոխություն չի կատարվել |
2 | աջակցություն տաքսի սերվիսներին ՀԿ 27.11.2018 19:09:47 | նախագծի մեջ բացակայում է աջ ղեկով և երկու դռներով մեքենաներով տաքսի ծառայություն մատուցելը արգելող դրույթը, որը ՀՀ օրենքով և միջազգային պայմանագրերով արգելված է։ Առաջարկվում է արգելել նման տրանսպորտային միջոցներով տաքսի ծառայություն մատուցելը։ | <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով արդեն իսկ սահմանված է, որ երկդռնանի (չհաշված բեռնախցիկի դուռը), աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ, ձեռքի միջոցով արգելակային կառավարմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային փոխադրումների կազմակերպումն (իրականացումը) արգելվում է: | Փոփոխություն չի կատարվել |
3 | Vahe Hovsepyan 01.12.2018 13:26:46 | Հարգելի պարոն Արշակյան․ Ստորև ներկայացնում ենք ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի և մի շարք այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների ու լրացումների մասին օրենքների նախագծերի վերաբերյալ <<Ջիջի>> փակ բաժնետիրական ընկերության հակիրճ դիրքորոշումը։ Նորարարական տեխնոլոգիաների արագընթաց զարգացմամբ պայմանավորված՝ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, ստեղծվել են նոր բիզնես մոդելներ, որոնք հանգեցրել են «համատեղ սպառման տնտեսության» առաջացմանը։ Այս նոր տնտեսության էությունն այն է, որ որոշակի ռեսուրսներ (հմտություններ, գիտելիք, գույք և այլն) ողջամիտ փոխհատուցման դիմաց անհրաժեշտ պահին և անհրաժեշտ վայրում առցանց հարթակների և հավելվածների միջոցով ավելի օպտիմալ կերպով բաշխվում են այդ ռեսուրսների կարիքն ունեցող սպառողների միջև։ Համատեղ սպառման տնտեսության ամենահաջողված օրինակներից է էլեկտրոնային հարթակների միջոցով փոխադրման ծառայությունների իրականացումը (սույն մեկնաբանությունների նպատակներով այսուհետ՝ ՏՑԿ-ների)։ Այս նորարարական ծառայությունը թույլ է տալիս մարդկանց ավելի օպտիմալ օգտագործել իրենց ազատ ժամանակը, հմտություններն ու անձնական ավտոմեքենան և դրանք ինչ-որ պահի «կիսել» այլ անձանց հետ՝ դրա դիմաց ստանալով որոշակի փոխհատուցում։ Այս ամենի արդյունքում շուկայում ձևավորվում են սկզբունքայնորեն նոր հարաբերություններ։ Հայաստանում փոխադրումների իրականացման շուկայում ձևավորված այս նոր հարաբերությունների կարգավորմանն է, ըստ երևույթին, ուղղված ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ մի շարք այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների ու լրացումների մասին օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագիծ) փաթեթը։ Ողջունելով այս նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ հարկ ենք համարում ներկայացնել մեր մտահոգություններն այն խնդրի առնչությամբ, որ այս նախագծում անտեսվել են ոլորտի զարգացման միտումները և փորձ է արվել արհեստականորեն հավասարեցնել տարբեր տեխնոլոգիաներով աշխատող և բովանդակային իմաստով տարբեր ծառայություներ մատուցող անձանց: Այս չտարբերակված և ոլորտի առանձնահատկություններն անտեսող մոտեցումը հիմք է տալիս եզրակացնելու, որ Էլեկտրոնային հարթակների միջոցով փոխադրումների հնարավորություն ստեղծող ընկերություններն բերվում են անարդյունավետ կարգավորման դաշտ, ինչի արդյունքում անհիմն սահմանափակումներ են կիրառվում ոլորտի նկատմամբ, և ոլորտի համար առաջանում են անբարենպաստ ու չարդարացված բացասական հետևանքներ։ Արդյունքում, նոր օրենքը էական վնաս կհասցնի ոլորտի զարգացման, տնտեսական ակտիվության բարձրացման հեռանկարներին, խոչընդոտներ կառաջացնի ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորման համար և ի վերջո չի ապահովի ակտի ընդունմամբ ակնկալվող արդյունքները։ | Օրենսդրական նախաձեռնությունը միտված է ոլորտում գործունեություն իրականացնողների համար հավասար մրցակցային պայմանների սահմանմանը, սպառողների շահերի պաշտպանությանը, ուղևորների անվտանգության ապահովմանը, վերահսկողության արդյունավետ կազմակերպմանը: Թե էլեկտրոնային հարթակներով, թե պատվերների ձևակերպման այլ ձևերով իրականացվող փոխադրումները նպատակային առումով նույնն են՝ այն է ուղևորների պատվերով փոխադրումների իրականացումը, ուստի բոլորի գործունեությունը պետք է կանոնակարգի որպես տաքսի ծառայության մատոցման գործունեության ոլորտ, որոշակի առանձնահատկություններ սահմանելով յուրաքանչյուրի համար: Ինչը իրականացվել է օրենսդրական փաթեթով: Սպասարկման որակի բարելավմանն ուղղված եղանակների ստեղծումը գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլեր են և արտոնյալ պայմանների սահմանումը նույն ծառայությունը մատուցող տարբեր սուբյեկտների համար անընդունելի է: | Փոփոխություն չի կատարվել |
4 | Vahe Hovsepyan 01.12.2018 13:26:46 | Ընդհանրապես բիզնես ոլորտը կարգավորող իրավական ակտերը պետք է միտված լինեն տվյալ ոլորտի զարգացմանը, բիզնես գործընթացների պարզեցմանը, սպառողների իրավունքների և լավագույն շահերի պաշտպանությանը, տնտեսական ակտիվության բարձրացմանը, ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, իսկ պետական միջամտությունը լինի սոսկ այն անհրաժեշտ չափով, որ բացի վերոնշյալից, նպաստի տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի զարգացման խոչընդոտների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտններին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը։ Ըստ այդմ, իրավական ակտերը (գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործումը) պետք է համապատասխանեն ազատ շուկայական հարաբերությունների հիմնական սկզբունքներին և առաջացնեն հնարավորինս քիչ ծախսեր նպատակին հասնելու համար: Վերոգրյալը համահունչ է ՀՀ կառավարության մոտեցմանը, ինչը մասնավորապես ամրագրվել է ՀՀ կառավարության կողմից (2012 թ. ապրիլի 5-ի նիստի N 13 արձանագրային որոշման հավելվածի 316-րդ կետ), այն է, նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորման բովանդակությունն առանցքային նշանակություն ունի, քանի որ դրա միջոցով պարզաբանվում են «իրավական ակտի ընդունման նպատակը, կարգավորման անհրաժեշտությունը, կարգավորման համար ընտրված եղանակի նպատակահարմարությունը, նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը, իրավական ակտի ընդունմամբ ակնկալվող արդյունքները»։ | Օրենսդրական փաթեթը մշակվել է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ծրագրի «Տրանսպորտ, կապ և ՏՀՏ-ի ոլորտ» բաժնի 4-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ տաքսամոտորային փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտում տաքսամոտորային ծառայություններ մատուցողների միջև հավասար մրցակցային պայմաններ սահմանելու նպատակով: | Փոփոխություն չի կատարվել |
5 | Vahe Hovsepyan 01.12.2018 13:26:46 | Ստորև ներկայացվում են նախագծի այն թերությունները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են էլեկտրոնային հարթակների միջոցով փոխադրումների հնարավորություն ստեղծող տեխնոլոգիաներին: 1. Նախագծերի փաթեթի հիմնավորումից բխում է, որ օրենքի անհրաժեշտությունը կապված է անկախ պատվերի ձևից տաքսամոտորային ծառայություններ մատուցողների միջև հավասար մրցակցային պայմաններ սահմանելու միջոցով տաքսամոտորային փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտի վերանայման հետ։ Նախագծով հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություններ մատուցողները և ավանդական տաքսի ծառայություններն ի սկզբանե նույնական պայմաններում չեն գործում՝ հենց պատվերի ձևի և մի շարք էական տարբերակիչ հատկությունների իմաստով։ Այդ տարբերակիչ հիմնական հատկությունները ներառում են հետևյալը՝ 1) Էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություններ մատուցող մեքենաները, սովորաբար զրկված են առավել վճարունակ (գնի նկատմամաբ պակաս զգայուն) շուկայի սեգմենտից՝ օդանավակայաններում, հյուրանոցների, ռեստորանների դիմաց տաքսի փնտրող հաճախորդներից: Այս առումով ավանդական տաքսի ծառայությունները առավելություն են ձեռք բերում էլեկտրոնային հարթակների միջոցով փոխադրում իրականացնողների նկատմամբ՝ հնարավորություն ունենալով սպասարկել տաքսիների կայանման տեղերում, և ընդհանրապես փողոցներում, օդանավակայաններում, հյուրանոցների, ռեստորանների, այլ մարդաշատ հաստատությունների առջև գտնվող սպառողների մեծ հոսքերին (հատկապես մարդաշատ միջոցառումների ժամանակ), ներառյալ այնպիսի հաճախորդներին, որոնք պակաս զգայուն են գնի նկատմամբ, այսինքն՝ պատրաստ են վճարել ավելի բարձր գին՝ չցանկանալով պատվիրել մեքենա և սպասել դրա ժամանմանը։ 2) Էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություններ մատուցող մեքենաները փողոցում հաճախորդներ չեն «որոնում», այդ նպատակով փողոցներում երկար ժամանակով չեն կայանում և պարապ վազքի հետևանքով փողոցները չեն ծանրաբեռնում՝ այդպիսով նպաստում են նաև շրջակա միջավայրի պահպանմանը։ 3) էլեկտրոնային հարթակների միջոցով փոխադրումներ իրականացնողները գեոլոկացիայի միջոցով հնարավորություն ունեն գտնելու և փոխադրելու ավանդական տաքսի ծառայությունների սպասարկման տարածքներից դուրս գտնվող հաճախորդներին: 4) պատվերի մեջ գտնվող մեքենան հաճախորդի համար հետագծելի է, հաճախորդը մեքենային անորոշ ժամանակով չի սպասում, առկա են վարորդի և մեքենայի վերաբերյալ տվյալները, ինչն առավել հուսալի հարաբերություններ է ապահովում վարորդի և հաճախորդի միջև: 5) վարորդներն ունեն ազատ գրաֆիկով, օրվա՝ իրենց նախընտրած պահին, աշխատելու և իրենց անձնական մեքենայով ծառայություններ մատուցելու հնարավորություն։ 6) Ավանդական տաքսի ծառայություններն ունեն այն առավելությունը, որ մշտական հաճախորդներից ստանում և սպասարկում են նաև ֆիքսված պատվերներ, ինչից զրկված են էլեկտրոնային հարթակների միջոցով փոխադրումներ իրականացնողները։ | Էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություններ մատուցող մեքենաներին պատվերների ընդունման այլ տարբերակներից օգտվելու սահմանափակումներ նախագծով նախատեսված չէ: Պատվերների ձևակերպման տարբեր տեսակների դեպքում առկա են տարբեր առավելություններ: Մասնավորապես, էլեկտրոնային հարթակներով պատվեր ստացող տաքսի ծառայություն մատուցողները ունեն հարթակից ֆիքսված օգտվողների ստվար զանգված, պարապ վազքի, հետևաբար նաև վառելիքի ծախսի նվազագույն քանակ և այլն: | Փոփոխություն չի կատարվել: |
6 | Vahe Hovsepyan 01.12.2018 13:26:46 | 10. Այս ընդհանուր տարբերությունները առանձնահատուկ բնույթ են հաղորդում էլեկտրոնային հարթակ տրամադրող ընկերությունների միջոցով տրամադրվող ծառայություններին։ Էլեկտրոնային հարթակի տրամադրումը նոր բիզնես մոդել է, հետևաբար դրա կարգավորման համար պետք ընտրվի այդ բիզնես մոդելի տրամաբանությունից բխող կարգավորում։ Տեխնոլոգիաների ու նորարարության զարգացման այս ժամանակաշրջանում հին և նոր բիզնես մոդելները հավասարեցնելու և նույնական ձևով կարգավորելու փորձերը, մեր խորին համոզմամբ, դատապարտված են անհաջողության: Այս փորձերը սովորաբար չեն հասնում իրենց նպատակին, քանի որ մի կողմից չեն կարողանում պաշտպանել բիզնեսի հին մոդելը նոր մոդելների հետ մրցակցությունից, մյուս կողմից՝ բիզնեսների նոր մոդելների զարգացման հնարավորություններին էականորեն խոչընդոտելու ռիսկեր են պարունակում։ Օրինակ՝ Նախագծով առանց որևէ պատճառաբանված հիմնավորման սահմանվել է, որ <<Էլեկտրոնային հարթակներով պատվեր ձևակերպող և փոխանցող կազմակերպությունները պարտավոր են մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով օրական մինչև չորս ժամ տևողությամբ ուղևորափոխադրումների կազմակերպման համար լիցենզիա ունեցող ֆիզիկական անձանց պատվերների փոխանցումն իրականացնել օրական ոչ ավել քան չորս ժամը:>>։ Կարծում ենք, որ ժամային սահմանափակումը որևէ կերպ հիմնավորված և արդարացված չէ, բացի այդ Նախագծի հեղինակները հաշվի չեն առել և Նախագծում նշված չէ, թե պատվերի իրականացման ժամանակահատվածը պետք է ներառվի՞ արդյոք չորսժամյա ռեժիմում, թե՝ ոչ և այլն։ Եթե հաշվի առնենք նաև գլոբալացման ահագնացող տեմպերը եւ այն հանգամանքը, որ այսօր նույնիսկ համեմատաբար փոքր ձեռնարկություններն արդեն մրցում են ոչ միայն ազգային, այլև գլոբալ շուկաներում, իսկ ազգային և գլոբալ շուկաների սահմանները գնալով առավել անորոշ են դառնում, այսպիսի կարգավորումներն առաջին հերթին հարվածում են Հայաստանի Հանրապետությունում գործող ձեռնարկությունների մրցունակությանը: Արդյունքում կարգավորումը չի կարողանում պաշտպանել բիզնեսի հին մոդելը (եթե անգամ ընդունելու լինենք, թե այն պաշտպանության կարիք ունի), սակայն նաև թույլ չի տալիս որ զարգանան նոր մոդելով աշխատող ձեռնարկությունները: 2. Նախագծում ոչ միայն անտեսվում են ավանդական տաքսի ծառայությունների և էլեկտրոնային հարթակ տրամադրող ընկերության ծառայությունների միջեւ առկա տարբերությունները, այլև նույնիսկ առանձին սահմանում չի տրվում փոխադրումների կազմակերպման համար էլեկտրոնային հարթակ տրամադրող կազմակերպության հասկացության համար, ինչն առավել անհստակ և ոչ հասցեական է դարձնում կարգավորումը։ Այս մոտեցումը նաև հակասում է էլեկտրոնային հարթակ տրամադրող կազմակերպությունների համար առանձին կարգավորում նախատեսելու եւ դրանք առանձին ու մանրամասնորեն սահմանելու միջազգային առաջատար պրակտիկային։ Դեռևս 2012 թվականին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հանրային ծառայությունների հանձնաժողովն իր թիվ 12-12-011 ակտով «Uber», «Lyft», «SideCar» եւ նմանատիպ այլ ընկերությունների համար սահմանել է «Տրանսպորտային ցանցային կազմակերպություն (ՏՑԿ) (Transportation Network Company (TNC))» հասկացությունը՝ որպես «ընկերություն, ընկերակցություն եւ ցանկացած այլ կազմակերպաիրավական ձեւ ունեցող կազմակերպություն, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր, որը որոշակի փոխհատուցման դիմաց մատուցում է նախօրոք կազմակերպվող տրանսպորտային ծառայություններ՝ օգտագործելով առցանց գործող ծրագրային ապահովում կամ հարթակ, որի միջոցով ուղեւորները կապ են հաստատում իրենց սեփական ավտոմեքենաներով աշխատող վարորդների հետ»։ ՏՑԿ-ների համար ավանդական տաքսի ծառայություններից տարբեր կարգավորում նախատեսելու անհրաժեշտությունը հիմնավորել է նաև Եվրոպայի խորհրդարանը ։ | 1.Նախագծով մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով օրական մինչև չորս ժամ տևողությամբ ուղևորափոխադրումների կազմակերպման համար լիցենզիայի տեսակը սահմանվել է հաշվի առնելով էլեկտրոնային հարթակներով պատվեր ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով նրանց կողմից ներկայացված առաջարկը օրվա ընթացքում կարճաժամկետ տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների շահերի պաշտպանությունը, նրանց համար լիցենզիայի տուրքի այլընտրանքային տարբերակ սահմանելու անհրաժեշտությունը: 2.Անկախ պատվերների ձևակերպման առանձնահատկություններից, տարատեսակներից, տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործունեությանը ներկայացվող պահանջները արդեն իսկ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ, ուստի նրանց համար առանձնահատկություններ սահմանելու անհրաժեշտություն չկա: | Փոփոխություն չի կատարվել |
7 | Vahe Hovsepyan 01.12.2018 13:26:46 | 3. Միջազգային փորձին հակասում է նաև նախագծով ավանդական տաքսի ծառայությունների և էլեկտրոնային հարթակ տրամադրող ընկերությունների համար նույն լիցենզիան սահմանելը։ ԱՄՆ մի շարք նահանգներում, այդ թվում՝ Կալիֆորնիայում, Տեխասում և Վաշինգտոնում գործում են հատուկ լիցենզիաներ կամ թույլտվություններ՝ հենց ՏՑԿ ծառայություններ մատուցելու համար ։ Այնինչ, սույն նախագծով ոչ միայն առանձին լիցենզիա չի սահմանվում ՏՑԿ-ների համար, այլև ՏՑԿ-ները, հանդիսանալով մասնավոր ընկերություններ, անհիմն ծանրաբեռնվում են կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի լիցենզիայի առկայության նկատմամբ <<հսկողության>> և իրենց տվյալների բազան տրամադրելու գործառույթով։ Փոխադրումների կազմակերպման էլեկտրոնային հարթակ տրամադրող կազմակերպությունները չունեն իրենց պատվերները ստացող անձանց լիցենզիաների առկայությունը յուրաքանչյուր պահի ստուգելու համար գործուն մեխանիզմներ, իսկ Նախագծից չի երևում, թե այդ մեխանիզմներն ինչպես և ինչ ժամանակահատվածում են ներդրվելու։ Այսպիսով, փոխադրումների կազմակերպման էլեկտրոնային հարթակ տրամադրող կազմակերպությունների վրա ի սկզբանե դրվում է անիրատեսական պարտականություն, որը չկատարելը յուրաքանչյուր անգամ հանգեցնելու է 400,000 ՀՀ դրամի չափով տուգանքի նշանակման։ Սա կարող է հետագայում տեղիք տալ բազմաթիվ դատական վեճերի: 4. Սովորական տաքսի ծառայություն մատուցող ընկերության և էլեկտրոնային հարթակի միջոցով ծառայություն մատոցող սուբյեկտների միջև հավասար պայմաններ ապահովելուն ուղղված՝ դեղին և սև շախմատաձև տարբերանշանի եւ տանիքին «ՏԱՔՍԻ» գրառման առկայության պահանջը նույնպես չի բխում ՏՑԿ-ի բիզնես մոդելի տրամաբանությունից։ ՏՑԿ-ների միջոցով աշխատող մեքենաներն ավանդական տաքսի ծառայություններից տարբերակող հատկություններից մեկն այն է, որ հաճախորդները չեն կարող փողոցում պատահական ՏՑԿ-ի միջոցով աշխատող մեքենա կանգնեցնել և օգտվել այդ վարորդի մատուցած ծառայությունից։ Այդ դեպքում սպառողի համար տաքսի ծառայության տարբերակիչների առկայությունն այլևս պարտադիր չէ, քանի որ նա իր պատվերը կատարում է միասնական հարթակից։ Բացի այդ, ՏՑԿ բիզնեսի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ՏՑԿ-ների միջոցով աշխատող մեքենաները չունեն տաքսու ավանդական ատրիբուտները և արտաքինից չեն տարբերվում անձնական մեքենաներից։ ՏՑԿ-ների միջոցով աշխատող վարորդների այն ստվար զանգվածը, որը էլեկտրոնային հարթակի միջոցով փոխադրումներ է իրականացնում սահմանափակ հաճախականությամբ, օրինակ՝ աշխատանքից հետո, անձնական (ընտանեկան) մեքենայով, հնարավոր է՝ այլևս չցանկանա այդ պահանջները բավարարել և մատուցել փոխադրումներ, ինչի հետևանքով ՏՑԿ-ների միջոցով աշխատող վարորդների բազան կարող է էականորեն նվազել և վարորդների մեծ մասին մղել այլ՝ չկարգավորվող եղանակով ծառայություներ մատուցելուն: | 3.Անկախ պատվերների ձևակերպման ձևից, ոլորտում գործունեություն իրականացնողների համար սահմանվում դրույթներ, որոնք պետք է ապահովեն հավասարության և խտրականության բացակայության սկզբունքը: Էլեկտրոնային հարթակով պատվերներ ձևակերպող կազմակաերպությունները փաստացի իրականացնում են տաքսի ծառայություն և պետք է կրեն պատասխանատվություն իր գործունեությունը օրինականության շրջանակներում իրականացնելու համար: 4. Նախագծի 17-րդ հոդվածը լրացվում է նոր 2.1-րդ մասով, որով սահմանվում է, որ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցները կարող են կահավորված լինել կազմակերպության պատկերանիշով (լոգոտիպով) կամ ավտոմոբիլի տանիքին «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշանով: Դրույթը իմպերատիվ բնույթ չի կրում: | Փոփոխություն չի կատարվել |
8 | Vahe Hovsepyan 01.12.2018 13:26:46 | 5. Նախագծերի փաթեթի հիմնավորման վերլուծությունից հետեւում է, որ անհավասար պայմաններ հիմնականում ստեղծվում են այն պատճառով, որ ֆիզիկական անձինք հարկային արտոնյալ պայմաններում են գործում։ Այսինքն՝ Նախագծի տրամաբանությամբ՝ տաքսամոտորային ծառայություններ մատուցող ընկերությունների միջև հավասար մրցակցային պայմաններ կապահովվեն ֆիզիկական անձանց լիցենզավորելով։ Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է սահմանել ավանդական տաքսի ծառայություններ մատուցողների ու էլեկտրոնային հարթակների միջոցով փոխադրումներ իրականացնողների միջև հավասար հնարավորությունների ապահովման և հարկային մուտքերի ավելացման այլ եղանակ՝ պատշաճ կարգով հաշվի առնելով ՏՑԿ-ի միջոցով փոխադրումների կազմակերպման բիզնես մոդելի առանձնահատկությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ էլեկտրոնային հարթակների միջոցով կարելի է ապահովել հարկային մուտքերի ավելի ճկուն ու տարբերակված լուծումների հնարավորություններ, որոնք ավանդական տաքսի ծառայության համար կարող են կիրառելի չլինել։ Պետք է հաշվի առնել, որ ՏՑԿ-ների միջոցով աշխատող վարորդները հիմնականում ֆիզիկական անձինք են, որոնք փոխադրումներ են իրականացնում սահմանափակ հաճախականությամբ, օրվա՝ իրենց նախընտրած ժամերին։ Այսինքն՝ ՏՑԿ-ների միջոցով աշխատելը նրանց համար ոչ թե հիմնական եկամտի աղբյուր է, այլ օժանդակ գործունեություն։ Կարծում ենք՝ ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում հնարավոր է գտնել լուծումներ նշված ռիսկերից խուսափելու և միևնույն ժամանակ հավասար մրցակցային հնարավորությունների ապահովման ուղղությամբ։ 6. Ի վերջո, անհասկանալի է, թե լիցենզավորման, ժամային սահմանափակման պահանջները ինչպես են լուծում օրենքի և ոլորտի կարգավորման ամենաառանցքային խնդիրները, այն է՝ ուղևորափոխադրումների անվտանգության եւ սպառողների շահերի պաշտպանության ապահովումը: ՏՑԿ-ների ոլորտն ինքնակարգավորման և շուկայի կողմից շտկումների երկար ճանապարհ է անցել: Որակի (այդ թվում՝ մեքենաների որակի, ծառայությունների որակի և ծառայությունների տիրույթի ընդլայնման, վարորդների պատրաստվածության և այլն) աճը պայմանավորել են ոչ թե պետական կարգավորման խստացումը կամ պետական սահմանափակ ռեսուրսների պայմաններում այդ կարգավորումների կիրարկումը կամ դրանց բացակայությունը, այլ հենց սպառողների պահանջների խստացումը: Սպառողի պահանջներին չհամապատասխանող վարորդը կամ մեքենան էլեկտրոնային հարթակների միջոցով հայտնաբերվում և շուկայից դուրս է մղվում գրեթե անմիջապես, հաշված ժամերի և օրերի ընթացքում՝ մի բան, որ պետական վերահսկողությունը կարող է օբյետիվորեն ի վիճակի չլինել իրականացնելու նույնիսկ տարիների ընթացքում: Մեր խորին համոզմամբ արդարացված չէ, պետական գերմիջամտությունն այն ոլորտներում, որտեղ շուկան կարողանում է արդյունավետորեն ինքնակարգավորվել: Դա ոչ միայն չի բերում ցանկալի արդյունք, այլ նաև կարող է բերել պետական սահմանափակ ռեսուրսի վատնման։ Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք կազմակերպել լայն հանրային քննարկում, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, գնահատելու և սահմանելու համար ոլորտի կարգավորման նպատակները, միջոցները և եղանակները, ապահովելու համար, որ բոլոր հնարավոր խնդիրները վեր հանվեն և պատշաճորեն հաշվի առնվեն ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերում: | 5.Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է և չի կարող պայմանավորված լինել տնտեսավարող սուբյեկտի տնտեսական գործունեության արդյունքներով, հետևաբար էլեկտրոնային հարթակներով պատվերների ձևակերպմամբ տաքսամոտորային փոխադրումներում ստացված պատվերների քանակը որպես պետական տուրքի հաշվարկման հիմք ընդունելը ակնհայտորեն խեղաթյուրում է պետական տուրքի գաղափարը: 6.ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 20.06.2018թ. թիվ 440-Ա հրամանով արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ տաքսամոտորային փոխադրումների բնագավառում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու, տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների միջև հավասար մրցակցային պայմաններ սահմանելու նպատակով: Աշխատանքային խմբում ընդգրկվել են ոլորոտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ֆիզիկական անձանց և էլեկտրոնային հարթակներով պատվերների ձևակերպմամբ ծառայություն մատուցողների, ինչպես նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրենսդրական փաթեթը մշակվել է աշխատանքային խմբի կողմից կազմակերպված քննարկումների և առաջարկությունների վերլուծության արդյունքում: Միաժամանակ օրենսդրական փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման e-draft.am և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության www.mtcit.am կայքերով: Ուստի այլ ֆորմատով քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն չկա: | Փոփոխություն չի կատարվել |
9 | Սպարտակ Գրիշյան 01.12.2018 17:12:53 | Հեղափոխությունները մարդկանց համար կյանքի ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար են, ոչ թե հացի փողից կտրելու։ Նման նախագծեր մտցնելուց հետո պետք չէ զարմանալ, որ արտագաղթը չի դադարում, և մարդիկ չեն ուզում վերադառնալ։ Պետք է խոշորների գլխից բռնել ու թեթևացնել փոքրերի բեռը։ Եթե մարզերում մինչև 25 միլիոն շրջանառություն ունեցողին հարկից ազատում են, փողոց դուս եկեք ու կտեսնեք, որ Երևանի կեսից շատը հենց մարզի բնակիչներն են, որ եկել վարձով մեքենա են վերցրել ու տաքսի են վարում, որ իրենց հացը վաստակեն, եթե վաստակի օրական 1000 դրամից 9 օր աշխատեն ու հարկ տան, ով է նրանց դրդելու երկրից դուրս բախտ որոնել, կյանքը, թե անհարկի օրենքի նախագիծը։ Թողեք աշխատեն մարդիկ, ապրեն։ | Օրենսդրական փաթեթի նախագծի հիմնական նպատակը մարդատար-տաքսի ծառայություն մատուցողների համար հավասար մրցակցային պայմաններ սահմանելն է, ինչը ներկայացված է հիմնավորման մեջ: | Փոփոխություն չի կատարվել |
10 | Erik Tatosyan 01.12.2018 17:52:19 | Hnin chenq merjel tazen gaa.harstana..martiq haziv pox en ashxatum.dranic el eq uzum zrkeq | Օրենսդրական փաթեթի նախագծի նպատակը ոլորտում գործունեություն իրականացնողների համար հավասար պայմաններ սահմանելն է: Հարկման օբյեկտ է հանդիսանում ցանկացած գործունեության տեսակ, որն ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը: | Փոփոխություն չի կատարվել |
11 | Davit Grigoryan 01.12.2018 22:19:57 | Gazy petq e ejananar nor karavarutyan xostumnerov, gazy mi ban el tankacel e, skzbic gazy ejanacreq, heto nor andradarceq es temayin | Առաջարկությունը նախագծերով ներկայացված օրենսդրական կարգավորումների շրջանակներից դուրս է: | Փոփոխություն չի կատարվել |
12 | Davit Grigoryan 01.12.2018 22:19:57 | ... | Առաջարկության բովանդակությունը բացակայում է | Փոփոխություն չի կատարվել |
13 | Davtyan Alisa 02.12.2018 09:39:02 | Տարօրինակ է․․․ հայտարարվել էր, որ մասնավոր տաքսու վարորդները չեն հարկվելու, իսկ նախագծում ասվում է, որ "հենց էլ" հարկվելու են ու Երևանի համար գումարը 9500 դրամ է լինելու: Կարծում եմ, որ նախարարության կողմից մշակված այս նախագիծը պետք է համապատասխանեցվի ավելի բարձր մակարդակով արված հայտարարություններին։ | Օրենսդրական փաթեթի նախագիծը մշակվել է տաքսամոտորային փոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր հատվածի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ քննարկումների արդյունքում: | Փոփոխություն չի կատարվել |
14 | Ներսեհ Ղարաջյան 04.12.2018 16:01:07 | Գաղտնիք չէ; որ օնլայն տաքսի քշողների 80% ից ավելին ունեն իրանց հիմնական գործը; որտեղ իրանք ստանում են իրանց հիմնական եկամուտը ու դրա համար արդեն հարկեր են վճարում ; իսկ տաքսի վարելով հոգում են առօրեա մանր_մունր ծախսերը։ Բայց հաշվի առնելով ; որ նրանք տաքսի են վարում իրենց ազատ ժամանակի կամ հանգստի հաշվին ; չեն կարող այնքան գումար վաստակել որ նման տուրք վճարեն։ Մարդ կա ամսվա մեջ մենակ կիրակի օրերինա տաքսի վարում այսինքն ամսվա մեջ 3_4 օր հիմա ոնց էտ մարդը 9500 դր վճարի։ կարծում եմ ;որ ամսական մինչեւ 100000 դր եկամուտ ստացողները չպետքե հարկվեն; քանի որ այդ գումարի զգալի մասը ծախսվումա մեքենայի վառելիքի եւ ընթացիք վերանորոգման ծախսերի վրա; իսկ մնացածով հազիվ թե կարելիե հոգալ կենցաղաին որոշ ծախսերի մասին։ | Նախագծով սահմանված է Էլեկտրոնային հարթակներով պատվերների ընդունմամբ ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով օրական մինչև չորս ժամ տևողությամբ ուղևորափոխադրումների կազմակերպման համար լիցենզիայի պետական տուրքի այլ դրույքաչափեր (մասնավորապես, Երևան քաղաքում 4700 դրամ), ինչը հիմնական աշխատանք ունեցող և որպես լրացուցիչ աշխատանք տաքսի փոխադրումներ իրականացնողների համար ամսական կտրվածքով էական գումար չի կազմում: Բացի այդ, տնտեսական գործունեություն իրականացնողների համար պարտավորությունների սահմանման սկզբունքում պետք է դրվի հավասարությունը և խտրականության բացակայությունը: | Փոփոխություն չի կատարվել |
15 | Yervand Manvelyan 05.12.2018 07:23:05 | Es nuynpes unem himnakan ashxatanq ev vcharum em harkers. Taxi varum em miayn kiraki orerin. Es dem em ays naxagcin qani vor ayn xtrakan verabermunq e parunakum im u shurjorya grafikov hertapoxov ashxatox varordnerin nuyn druyqov harkelu mej | Տաքսի ծառայությունը տնտեսական գործունեություն է, որի համար պետք է սահմանվեն հստակ պահանջներ ոլորտում գործունեություն իրականացնողների համար, միաժամանակ հաշվի առնելով նաև ուղևորների սպասարկման որակն ու անվտանգությունը: Այլ գործունեության համար հարկային պարտավորությունները չեն կարող տարածվել տնտեսական գործունեության մյուս տեսակների վրա: | Փոփոխություն չի կատարվել |