Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Ենգիբարյան 27.11.2018 10:39:54 | Շուկայի կանոները ուր է՞՞՞ Ոնց հասկանանք ազատականացված շուկայում ինչ պայմաններով պետքա աշխատել՞՞՞՞ Ու լիքը նմանատիպ հարցեր, որոնց պատասխանները չկան ոչ օրենքում, ոչ բացատրության մեջ՞՞՞ | 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 18 ամսվա ընթացքում (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է իր ընդունած որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և ընդունել սույն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր՝ այդ թվում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները: Իսկ սույն որոշման նախագծով ամրագրվում են անցումային կարգավորումներ՝ կանոնակարգելու համար էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մասնակիցների հարաբերությունները՝ ստեղծելով անհրաժեշտ դաշտ վերջիններիս բնականոն գործունեության համար։ |