Добавить в избранное

Проект принят

«2019 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝

«1. Արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով արտոնությունները՝ ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:

  1. Տեղական տուրքերի և (կամ) վճարների արտոնություններ են տեղական տուրքի և (կամ) վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և (կամ) վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումից ազատումը:»:

Երևանի ենթակայության մշակութային և կրթական կազմակերպությունների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասնակի իրականացվում է Երևանի բյուջեից:

ա. Այսպես, Երևանի ենթակայության մանկապարտեզները ֆինանսավորվել են երեխա-թվով: Յուրաքանչյուր երեխայի հաշվարկով մանկապարտեզներին փոխանցվել է 22500 դրամ: Մանկապարտեզ երեխաները հաճախել են անվճար հիմունքներով, բացառությամբ Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված դեպքերի:  

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեղական վճարի գծով արտոնություններ՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ կամ դրույքաչափի նվազեցմամբ:

բ. Միասնական ուսման վարձի սահմանման համատեքստում մեկ երեխայի ուսման վարձը նախատեսվում է սահմանել 8.0 հազ. դրամ յուրաքանչյուր մասնագիտության գծով, որի արդյունքում հաշվի առնելով ուսումնական տարվա և բյուջետային տարվա անհամապատասխանությունը, սահմանվող վճարի և նախկինում ցածր վարձավճարով պայմանագրեր կնքած երեխաների ուսուցման պարագայում առկա է որոշակի թանկացում։ Հաշվի առնելով վերոնշվածը, խնդրի մեղմման նպատակով առաջարկվում է թվով  500 երեխայի հաշվարկով անցումային փուլում կիրառել արտոնություններ 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառելով զրոյական դրույքաչափ:

գ. Վերջին տարիներին որոշ նվագարանների (ազգային, լարային, փողային) ուսուցման հանդեպ հետաքրքրությունը նվազել է: Պետության կողմից իրականացվող երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային և լարային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման ծրագրի շնորհիվ, այդ նվագարանների ուսուցումը որոշակի կանոնակարգվել է, սակայն այն ամբողջական լուծված համարել չի կարելի։ Ուսուցման համար նվագարանների ընտրության հարցում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա խթանել սիմֆոնիկ նվագարաններում և համույթներում պահանջված, սակայն ոչ բավարար չափով դասավանդվող գործիքների ուսուցումը: Այդ նպատակով առաջարկվում է 2019 թվականի համար մինչև 400 երեխայի հաշվարկով սահմանել տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ նվազեցման արտոնություններ՝ դրանք սահմանելով 4000 (չորս հազար) դրամ:

դ. Թանգարանների մուտքի տոմսի արժեքը ծառայություններից օգտվողների համար անփոփոխ թողնելու նպատակով սույն որոշմամբ առաջարկվում է 2019 թվականի համար սահմանվող տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառել դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ:

ե. Նախկինում Երևանի քաղաքապետին ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներով ու գրություններով առաջարկվել կամ խնդրվել է ավտոկայանատեղի տուրքի (օրենքների փոփոխության արդյունքում՝ վճար) վճարման արտոնություն սահմանել հաշմանդամների համար, ինչպես նաև ավտոկայանտեղերում նախատեսել վերջիններիս համար հատուկ հատվածներ:

Նշված առաջարկները բավարարվել են Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N 190-Ն որոշմամբ, որով սահմանվել է նաև ավտոկայանատեղի վճարման արտոնություն՝ հաշվարկած ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից ազատելու միջոցով:

Սույն որոշմամբ առաջարկվում է 2019 թվականի համար ևս հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանել վերը նշված արտոնությունը:  

զ. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի հունիսի 24-ի հ.558-Ն որոշմամբ հաստատված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրով» քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են էներգախնայողության, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։ Տրանսպորտի ոլորտում Երևանի քաղաքապետարանը կարևորում է էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը Երևանում` նպատակ ունենալով Երևան քաղաքի վարչական տարածքում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու նպատակով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի փետրվարի 14-ի N 675-Ն որոշմամբ էլեկտրամոբիլների սեփականատերերի կամ այլ օրինական տիրապետողների և դրանք ղեկավարող անձանց համար սահմանվել է  ավտոկայանատեղի վճարման արտոնություն՝ հաշվարկած ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից ազատելու միջոցով:

Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում 01.07.2018թ. դրությամբ հաշվառված է բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող 13 ավտոտրանսպորտային միջոց:

Սույն որոշմամբ առաջարկվում է որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2019 թվականի համար ևս սահմանել վերը նշված արտոնությունը: 

է. Միաժամանակ, սույն որոշմամբ սահմանվում են այն փաստաթղթերը, որոնց ներկայացումն անհրաժեշտ է տեղական վճարի գծով արտոնություն ստանալու համար:

  • Обсуждалось

    14.11.2018 - 29.11.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

Общественное обсуждение

29.11.2018 15:00

В ходе общественных обсуждений, которые пройдут 29-го ноября 2018г. в 15.00 в административном здании мэрии Еревана по адресу улица Аргишти 1, состоятся также открытые общественные слушания.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7990

Принт

Предложения

Նենսի Գևորգիան

14.11.2018

Ենթադրվում է, որ նախաձեռնությունը բառելավվող դրույթներ է նախատեսումսակայն: Սակայն այդքան էլ պարզ չէ, թե ինչ է փոխվում: Խնդիրն այն է, որ բացակայում է նախորդ տարվա /2018թ/ հետ համեմատականը, որպեսզի պարզ լինի ավելի բարելավող է որոշումը, թե ոչ: Բացի այդ, արդյոք քննարկում եղել է և նպատակահարմար չի եղել փոփոխել ավտոկայանատեղի կայանման տուրքը /ոչ հաշմանդամների համար/?:

Узнать больше