Добавить в избранное
«Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նինա Մխիթարյան 20.11.2018 20:47:07 | Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի համաձայն քաղաքապետը տարեկան բյուջեյի նախագիծը մշակելիս հաշվի է առնում զարգացման ծրագրերը: Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով որպես գերակայություն սահմանված են բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինումն ու հիմնանորոգումը այն պարագայում, երբ բյուջեյով նույն ծրագրի համար նախատեսված գումարները նախորդ տարիների համեմատ նվազեցվել են մի քանի անգամ: Ակնհայտ է, որ կամ վերելակների ծրագիրը չի կարող լինել գերակայություն և պետք է ծրագում կարատել փոփոխություն, կամ բյուջեյի նշված ծրագրի գումարները պետք է անգամներով ավելացնել: | Ներկայումս ուսումնասիրվում է վերելակային տնտեսության ամբողջական արդիականացման խնդիրը, որի հիմնական սկզբունքը լինելու է առանց բյուջետային ծախսերի, ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով բազմաբնակարան շենքերի վերելակները փոխարինել ժամանակակից նոր վերելակներով։ Այս հանգամանքից ելնելով, 2019 թվականին Երևանի բյուջեով նախատեսվում է իրականացնել ներկայիս վերելակային տնտեսության խիստ անհրաժեշտ ընթացիկ վերանորգման աշխատանքները։ | |
2 | Նինա Մխիթարյան 20.11.2018 20:47:07 | Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ: | Ավտոկայանատեղիների կառուցման ծրագիրը դիտարկվում է համայնք- մասնավոր համագործակցության շրջանակներում, ինչը կարող է լինել համայնքի կողմից հողատարածքների տրամադրման կամ այլ փոխշահավետ պայմաններ առաջադրելու տեսքով։ | |
3 | Նինա Մխիթարյան 20.11.2018 20:47:07 | Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է ստորգետնյա անցումների բարեկարգում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ: Հաշվի առնելով Մաշտոցի պող.-Գր.Լուսավորիչ փ. հատման մասում գտնվող ստորգետնյա անցման հակասանիտարական վիճակը, ինչպես նաև ուղղորդվելով այն ենթադրությամբ, որ ծրագրի այս կետը ի սկզբանե նախատեսված չէ չկատարելու տրամաբանությամբ, առաջարկում եմ դրա իրկանացման համար անհրաժեշտ գումարները նախատեսել երևան քաղաքի 2019թ. բյուջեյի նախագծով: | Ստորգետնյա անցումների ծրագիրը նույնպես դիտարկվում է համայնք- մասնավոր համագործակցության շրջանակներում, որը կարող է իր մեջ պարունակել փոքր բիզնեսի խթանման կամ գովազդային քաղաքականության աջակցման հստակ տարրեր։ /Ֆինանսական վարչություն/ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորիչ փողոցի խաչմերուկում գտնվող գետնանցումը բավականին բարդ հանգույց է, որի կրող մետաղական կոնստրուկցիաները երկարատև կոռոզիայից մաշվել են, անմխիթար վիճակում է նաև ջրամեկուսացման համակարգը: Կառույցն ունի լուրջ հիմնանորոգման կարիք: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումը ներկայացվել է ընդգրկելու Երևանի քաղաքապետարանի 2019թ. բյուջեով նախատեսված հիմնանորոգվող օբյեկտների նախնական ցանկում: Երևանի ավագանու կողմից հաստատվելու դեպքում՝ կպատվիրվեն նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: /Շինարարաության և բարեկարգման վարչություն/ | |
4 | Նինա Մխիթարյան 20.11.2018 20:47:07 | Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է երրորդ կարգի վթարային շենքերի ամրացում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ: Հաշվի առնելով, որ այս ծրագիրը ուղղակի կապված է բնակչության անվտանգության խնդիրների հետ, առաջարկվում է Երևան քաղաքի 2019թ. բյուջեյի բախագծում նախատեսել համապատասխան գումարներ (պահուստային ֆոնդի հաշվին) ծրագիրն իրականացնելու համար կամ հանել այն ծրագրի նախագծից բնակչության մոտ ավելորդ հույսեր չառաջացնելու համար: | Երևանի քաղաքապետարանը անընդհատ ուշադրության կենտրոնում է պահում վթարայնության տարբեր աստիճանի շենքերի հիմնախնդիրը։ Նախատեսվում է իրականացնել 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենքերի գույքագրում, հստակեցնել դրանց ցանկերը և նախապատրաստել գործնական փոխշահավետ առաջարկների փաթեթ, բնակարանաշինական գործնեությամբ զբաղվող ընկերությունների հետ արդյունավետ համագործակցություն իրականացնելու համար։ /Ֆինանսական վարչություն/ Հաշվի առնելով, որ Երևան քաղաքում առկա երրորդ կարգի վթարային շենքերի ամրացումն ուղղակի առնչվում է բնակչության անվտանգության պայմանների ապահովման հետ, ապա հարցի կարգավորումը համարվում է անհրաժեշտ: Ելնելով վերհիշյալից, տվյալ հարցի իրականացման համար համապատասխան միջոցների ներկայացման հնարավորության պարագայում, պատրաստակամ ենք վարչությանը վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովել անհրաժեշտ գործառույթների իրականացումը: /Քաղաքաշինություն և ճարտարապետություն/ |