Добавить в избранное

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

    ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 

 

  1. Իրավական ակտերիի անհրաժեշտությունը (նպատակը)

   «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը բարձրացնելու պահանջով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝

   Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը և բալոնների պարբերական վկայագրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաներին և բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմերի գիտելիքներին ներկայացվող պահանջները հաստատված են ՀՀ կառավարության 2005 թ սեպտեմբերի 28-ի թիվ 2388-Ն որոշմամբ, ինչը հակասում է ոչ միայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքիn, այլև  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, համաձայն որի  բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները:

  Գործընթացի իրականացման ընթացքում առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Ոլորտում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովմանը ուղղված օրենսդրական համալիր լուծումներ:

Հաշվի է առնվել նաև տվյալ բնագավառի կազմակերպման միջազգային փորձը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

.   Սույն նախագծերով առաջարկվում է

  • լիցենզավորել Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով,
  • ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը
  • սահմանել վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողներին:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Որոշման նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

       Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացների կարգավորում: Այդ աշխատանքները կատարող անձնակազմերի որակավորման և գազավառելիքային համակարգով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացում:

 

  • Обсуждалось

    13.11.2018 - 02.12.2018

  • Тип

    Закон

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7640

Принт

Предложения

Նենսի Գևորգիան

17.11.2018

նախագծի հիմնավորման մեջ առաջարկում եմ նախատեսել էլեկտրոնային շտեմարանի ներդրման ֆինանսական գնահատակնն ու ֆինանսավորման աղբյուրը:

Նենսի Գևորգիան

17.11.2018

նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 2-րդ մասում <Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը> բառերն առաջարկում ենք փոխարինել <լիազոր մարմնի կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը> բառերով, քանի որ կարծում եմ, որ զուտ փաստաթղթի նմուշի հաստատմամբ աննպատակահարմար է անհարկի ծանրաբենել կառավարությանը:

Նենսի Գևորգիան

14.11.2018

նույն հոդվածի 5-րդ մասի հանաձայն Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման: մինչդեռ պարզ չէ, թե ում կողմից են գազաբալոնները ենթակա խոտանման: նախագծերի փաթեթով առկա չէ նաև չխոտանման համար պատասխանատվություն, ինչպես նաև առկա չէ պատասխանատվություն անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրմանո և վկայագրման համար: նույն դիտողությունը վերաբերում է նաև <Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը արգելվում է:> դրույթին: եթե նախագծի հեղինակի կարծիքով սանկցիաների հարցը կարգավորված է վիվօ-ում առաջարկվող փոփոխությունների նախագծով (h2-ով լրացվող 150.11-րդ հոդվածի 1-ին մաս),ապա կարծում ենք,որ գազաբալոնների խոտանման և ուղեսրահում չտեղադրման պահանջները չեն կարող հանդիսանալ <լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը> ընդհանուր ձևակերպմամբ դիսպոզիցիայի մաս:

Узнать больше