В стадии разработки
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
Վերոհիշյալ օրենքի նախագծով (նախագիծ) «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանվում է լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների թերի և սխալ թվարկումը, հատկապես հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզավորումը, որոնք լիցենզավորման ենթակա գործունեություն չեն համարվում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաշվի առնելով նաև, որ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն ամբողջությամբ թվարկված են «Լիցենզավորման մասին» (հոդվ․43, բաժին 13) և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» (հոդվ․18) ՀՀ օրենքներում։
Նախագծի մյուս փոփոխությամբ վերականգնվում է կարգավորող մարմնի՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը։
ՀՀ կողմից վավերացրած «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիան (հոդվ․7, 8) և «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին համատեղ կոնվենցիան» (հոդվ․4,IV կետ, հոդվ․ 15․ ii կետ, 19 և 20 հոդվածներ) նախատեսում են, որ կոնվենցիաների կողմ հանդիսացող պետությունները ստեղծում (նշանակում) են կարգավորող մարմին, օժտելով համապատասխան իրավասությամբ, ապահովելու Կոնվենցիաներով նախատեսված իրավական և կարգավորող շրջանակի ստեղծումը։ Ի կատարումն միջազգային պայմանագրերի, դեռևս 2004 թվականին համապատասխան փոփոխություն է կատարվել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում (4 դեկտեմբերի 2004 թվականի ՀՕ-119-Ն-այուհետ՝ օրենք) և օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով ամրագրվել է կարգավորող մարմնի՝ գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը։ Օրենքի դրույթները ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով համապատասխան փոփոխություն է կատարվել օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետում (24 փետրվարի 2018 թվականի ՀՕ-109-Ն, հոդված 5, «գերատեսչական» բառը փոխարինվել է «ենթաօրենսդրական» բառով), ապահովելու կարգավորող մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասության համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին։
2018թվականի մարտի 30-ին ՀՕ-266-Ն օրենքով կրկին փոփոխություն է կատարվել օրենքում (օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեինը չի եղել) և օրենքի նախագծի 1-ին և 2-րդ ընթերցումների միջև ընկած ժամանակահատվածում կարգավորող մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը դուրս է մնացել օրենքի 17-րդ հոդվածից։
Կարգավորող մարմինը ներառված է նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի Եվրոպական Համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության» համաձայնագրի միացյալ գործողությունների ծրագրում (ճանապարհային քարտեզ), որպես միջուկային անվտանգությանը վերաբերող եվրադիրեկտիվների մոտարկումն իրականացնող համակարգող/պատասխանատու մարմին։ Մոտարկման աշխատանքները ենթադրում են մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակում և սահմանված կարգով հաստատման ներկայացնելու գործընթաց, միաժամանակ նաև օրենսդրական ակտերից բխող մի շարք տեխնիկական նորմեր պարունակող ենթաօրենսդրական ակտերի ընդունում կարգավորող մարմնի կողմից, ապահովելու եվրադիրեկտիվների պահանջների ամրագրումը ՀՀ օրենսդրության մեջ։
- Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Օրենքի նախագծից հանվել են կարգավորող մարմնի կողմից հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզավորմանը վերաբերող դրույթները, նաև նախագծով վերականգնվել է կարգավորող մարմնի՝ դեռևս 2004 թվականից ամրագրված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու և միջազգային պայմանագրեր կնքելու իրավասությունը։
- Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման նպատակը օրենքի դրույթների համապատասխանության ապահովումն է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերի պարտավորությունների կատարումը։
-
Обсуждалось
13.11.2018 - 29.11.2018
-
Тип
Закон
-
Область
Ядерная безопасность
-
Министерство
Комитет по регулированию ядерной безопасности
Просмотры 9146
Принт