Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության  մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6) հարկային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտումը:»

Հոդված 2.  Օրենքի 12-րդ հոդվածում կատարել հետևյալ լրացումները.

  1. Օրենքի 12-րդ հոդվածի վերնագրում «անձինք» բառից հետո լրացնել «և նրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքումը» բառերը:
  2. Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ է հավաքում հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար: »:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունից հանել «հարկային մարմնի օպերլիազոր, հարկային մարմնի հարկային տեսուչ» բառերը, իսկ նույն մասի 4-րդ պարբերությունում լրացնել «հարկային մարմնի օպերլիազոր, հարկային մարմնի հարկային տեսուչ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարկային ծառայության գլխավոր պաշտոնների համար անցկացվող փակ մրցույթին կարող են մասնակցել հանրային ծառայության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ այլ կազմակերպություններում հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված մասնագիտությունների գծով առնվազն հինգ տարվա մաս­նա­գիտական աշխատանքային ստաժ ունեցող անձինք, իսկ հարկային ծառայության առա­ջա­տար պաշտոնների համար անցկացվող փակ մրցույթին կարող են մասնակցել հանրային ծառա­յության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ այլ կազ­մա­կերպություններում հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված մասնագիտությունների գծով առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Սույն պարբերությամբ սահմանված մասնագիտական աշխատանքային ստաժի  դրույթները չեն տարածվում հետաքննիչի և քննիչի թափուր պաշտոնների վրա, որոնց համար անցկացվող մրցույթին մասնակցության համար մասնագիտական աշխատանքային ստաժ չի պահանջվում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

  • Обсуждалось

    12.11.2018 - 27.11.2018

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Безопасность, Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6858

Принт

Связанные документы / ссылки