В стадии разработки
«Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» , «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
2 - За
-
0 - Против
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծերի ընդունումը նախևառաջ պայմանավորված է առանձին օրենքով ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտքի և ելքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Այդ նպատակով Կառավարության Պետաիրավական նախարարական կոմիտեի 15.02.2018թ. նիստի ընթացքում Ոստիկանությանը հանձնարարվել էր (թիվ 16.3/440285 հանձնարարական) շրջանառել ՀՀ քաղաքացիների` ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելքի մասին օրինագիծը: Օրինագծի հետ փաթեթով ներկայացված մյուս նախագծերի մշակումը իր հերթին պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշման 4-րդ հավելվածով հաստատված Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի 20-րդ կետից, որի համաձայն հստակ օրենսդրական կարգավորումներ պետք է նախատեսվեն նաև հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի սահմանափակման համար:
Ներկայումս ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ անչափահասների մասով, հստակ և ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն: Բացի այդ, Պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցությունը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաև հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի հետ կապված հարցերը
Ներկայացված օրինագծերի փաթեթով փորձ է արվել լրացվել նշված օրենսդրական բացը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին օրինագծով հստակ սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները, անհրաժեշտ փաստաթղթերը, ելքի ժամանակավոր սահմանափակումների կիրառման դեպքերը, 16 տարին չլրացած կամ դատական կարգով անգործունակ ճանաչված ՀՀ քաղաքացիների ՀՀ-ից ելքի հետ կապված առանձնահատկությունները:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում կատարվող փոփոխությամբ նախատեսվում է կարգավորել հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի հետ կապված հարաբերությունները և հետախուզումը դադարեցնելու հիմքերը. մասնավորապես՝ պարտապան ֆիզիկական անձնաց հետախուզումը կդադարեցվի հարկադիր կատարողի համապատասխան որոշմամբ, եթե հետախուզվող անձը ներկայացել է հարկադիր կատարողին և տրամադրել տեղեկություններ իր գտնվելու (բնակվելու) վայրի մասին կամ եթե վերացել է հետախուզման անհրաժեշտությունը:
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կավելանա անձնագիրը տրամադրելը (փոխանակելը) մերժելու 2 նոր 2 հիմք. մասնավորապես՝ անձնագիր չի տրամադրվի (փոխանակվի) այն անձնաց, ովքեր հետախուզվում են հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա կամ նրանց նկատմամբ առկա է վարույթ իրականացնող մարմնի կամ դատարանի որոշում` անձին անձնագիր չտրամադրելու վերաբերյալ: Միաժամանակ, «Նույնականացման քարտերի մասին» օրենքում կատարվող լրացման արդյունքում՝ նույնականացման քարտ նույնպես չի տրամադրվի անձին՝ հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա հետախուզման մեջ գտնվելու դեպքում:
Նախագծի մշակման գործընթացքում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
Ակնկալվող արդյունքը.
Կկանոնակարգվեն ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտք գործելու և ՀՀ ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, օրենքով հստակ կնախատեսվեն այն պահանջներն ու փաստաթղթերն, որոնք անհրաժեշտ կլինեն անչափահասների՝ ՀՀ-ից ելքի համար, իրավակիրառ պրակտիկայում կնվազեն կամայականությունների դրսևորման դեպքերը, կլրացվեն ու կվերանան ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելքի հետ կապված հարաբերություններում օրենսդրական բացերն ու հակասությունները, ինչպես նաև կկանոնակարգվեն հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի հետ կապված հարաբերությունները և վերջիններիս նկատմամբ հետախուզումը դադարեցնելու հիմքերը:
-
Обсуждалось
12.11.2018 - 27.11.2018
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Принудительное исполнение судебных актов
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 5733
Принт