ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
Նավամոդելային սպորտը Հայաստանի Հանրապետությունում ներկայումս մեծ զարգացում է ապրում։ Շուրջ 24 տարի աշխարհի չեմպիոնի և 20 տարի երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումները նվաճել է մեր հանրապետությունը, սահմանվել է աշխարհի 17 ռեկորդ: Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները անընդմեջ հաղթել և պահպանել են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների կոչումները, ինչը բացառիկ երևույթ է ոչ միայն նավամոդելային սպորտում, այլև առհասարակ համաշխարհային սպորտում: Այսօր ունենք աշխարհի երեք բազմակի չեմպիոն: Նավամոդելային սպորտով զբաղվում են շուրջ 150 մարզիկներ, աշխարհում 40 երկիր ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի կազմում։
Հաշվի առնելով նավամոդելային սպորտի զարգացած լինելը Հայաստանում, ինչպես նաև հետագա արդյունքները բարելավելու համար նպատակահարմար է նավամոդելային մարզաձևի աշխարհի չեմպիոններին նույնպես ընդգրկել չեմպիոն դարձած և պատվովճար ստացող մարզիկների ցուցակում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925 որոշման։
-
Обсуждалось
08.11.2018 - 28.11.2018
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
Просмотры 7033
Принт