ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԱԿՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար արդյունաբերական գոտում ավելի արդյունավետ պայմանների ստեղծմամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս Հայաստանի Հանրպետությունում չեն ձևավորվել արդյունաբերական գոտիներ և նրանց գործունեության պայմանները ավելի գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է տրվող հնարավոր արտոնությունները տարածել նաև արդյունաբերական գոտիներում վարձու աշխատողների եկամտային հարկի վրա։
ՀՀ պաշտպանության նախարարության հետ քննարկվել է ռազմարդյունաբերության ներկա իրավիճակը և գործողություններ են իրականացվում զարգացնել այդ ճյուղը, ինչպես նաև աշխատանքներ են տարվում զարգացնել ինովացիոն արդյունաբերությունը։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տեղական արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում և արտադրանքի մրցունակության բարձրացում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Ներքին արտադրողի համար տեղական արտադրության զարգացում` նոր աշխատատեղերի ստեղծում:
Փոփոխությունը նաև ենթադրում է ուղղակի ներդրումների ներգրավում Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:
- Ակնկալվող արդյունքը
Ձևավորվող արդյունաբերական գոտիների ստեղծում և զարգացում Հայաստանի Հանրպետությունում։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)