В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության` 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-205-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) կատարել հետևյալ լրացումները.
Հոդված 1. 1. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դեպքում» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:» բառերը:
- Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հարկային և(կամ) մաքսային մարմիններում` քաղաքացիական ծառայության պաշտոնները կարող են զբաղեցվել «Հարկային ծառայության մասին» օրենքի 18.1 հոդվածով և(կամ) «Մաքսային ծառայության մասին» օրենքի 13.1 հոդվածով նախատեսված կարգով հավաստագիր ստացած թեկնածուներից:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.1 հոդվածով.
«Հոդված 11.1 Հավաստագիր ստացած անձանց պաշտոնի նշանակումը
- Հարկային և (կամ) մաքսային մարմինների քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերում թափուր պաշտոններ առաջանալու դեպքում առաջնահերթ նշանակումներ կատարվում են «Հարկային ծառայության մասին» օրենքի 18.1 հոդվածով և (կամ) «Մաքսային ծառայության մասին» օրենքի 13.1 հոդվածով նախատեսված կարգով հավաստագիր ստացած թեկնածուներից:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոններում հավաստագիր ստացած թեկնածուներից նշանակում չկատարվելու դեպքում, նշանակումներ կատարվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
01.11.2018 - 16.11.2018
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 6662
Принт