ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 249 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 249 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշման ընդունումը հնարավորություն կտա հստակեցնել քաղաքացիական ավիացիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականության սկզբունքները և կապահովի դրանց համապատասխանությունը «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մաuին» (ԻԿԱՕ) Կոնվենցիայի N 9-րդ «Ընթացակարգերի պարզեցում» հավելվածով սահմանված չափորոշիչներին:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 249 որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2002 թվականի մարտի 16-ին, այն համապատասխանել է ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափանիշներին, սակայն 9-րդ՝ «Ընթացակարգերի պարզեցում» հավելվածում 2016 թվականին 14-րդ խմբագրությամբ սահմանվել են նոր չափորոշիչներ` կապված օդանավերի թռիչքների թույլտվությունների ձևակերպման, օդանավերի ժամանման և մեկնման, օդանավակայաններում օդանավերի և ուղևորների սպասարկման համար անհրաժեշտ ծառայությունների և տեխնիկական միջոցների առկայության, ուղևորների և բեռների սահմանային, մաքսային, առողջապահական, սանիտարակարանտինային հսկողությունների, օդանավերի անձնակազմերի վկայականների, ուղևորային փաստաթղթերի ձևակերպումների, մուտքի իրավունք չունեցող անձանց հետ վարվելու կարգի, փոխադրվող ուղևորների ուղևորային մանիֆեստների և փոխադրման ընդունված բեռների բեռնային մանիֆեստների ձևաթղթերի, օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագերի ձևաթղթերի, օդանավում հիվանդ ուղևորների առկայության մասին ձևաթղթերի լրացման և ժամանման օդանավակայանում ներկայացման կարգի, օդանավերի դեզինֆեկցիայի և դեզինսեկցիայի միջոցառումներին ներկայացվող պահանջների հետ։
Նշված փոփոխությունների և լրացումների կիրառմամբ ՀՀ օդանավակայաններում իրականացվող ուղևորների սպասարկման ընթացակարգերը կհամապատասխանեցվեն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված նոր չափորոշիչներին։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա համապատասխանեցնելու Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից նոր ընդունված չափորոշիչներին և ավելի բարձրացնել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կիրառվող ուղևորների սպասարկման աշխատանքների անհրաժեշտ մակարդակը:
- Կարգավորման առարկան
Նշված փոփոխություների և լրացումների ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգելու Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների սպասարկման աշխատանքները բոլոր փուլերում, համապատասխանեցնելով դրանք ԻԿԱՕ-ի չափորոշիչներին։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ հստակ կամրագրվեն ուղևորների սպասարկման բոլոր փուլերի ընթացքում կիրառվող ընթացակարգերը և դրանց գործնական իրականացման միջոցով կդյուրացվեն օդային փոխադրումների ընթացքում ուղևորների սպասարկումներին առնչվող գործընթացները, դրանք համապատասխանեցնելով ԻԿԱՕ անդամ երկրներում գործող ներկայիս ընթացակարգերին։
-
Обсуждалось
30.10.2018 - 15.11.2018
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 7151
Принт