«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
4 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
___._______. 2018 թվականի N ___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-8-րդ և 12-րդ հոդվածի 2-5-րդ մասերով` Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված հավելված 3-ում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 2-րդ կետում՝
ա. «(ամբողջությամբ կամ մասնակի)» բառերը հանել.
բ. 2-րդ ենթակետում «համաձայն N 3 ձևի» բառերը հանել.
գ. լրացնել 4-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) զինծառայողի զոհված (մահացած) լինելու դեպքում նաև դիմումատուի՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ՝ ամուսնության վկայական կամ դիմումատուի ծննդյան վկայական կամ զոհված (մահացած) զինծառայողի ծննդյան վկայական:».
2) հավելվածի 3-րդ կետի առաջին նախադասությունում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով, իսկ երրորդ նախադասությունում «երկու աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «աշխատանքային օրերի» բառերով.
3) հավելվածի 4-րդ կետի առաջին նախադասությունում «դիմում՝ համաձայն N 5 ձևի,» բառերը փոխարինել «սույն կարգի ձև 1-ով նախատեսված դիմումը՝» բառերով, իսկ «(ամբողջությամբ կամ մասնակի)» բառերը հանել.
4) հավելվածը լրացնել 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7. Հատուցման հիմնադրամին վճարված դրոշմանիշային վճարի գումարը վերադարձնելու դիմում կարող է տրվել նաև էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տրվող դիմումի նկատմամբ հատուցման հիմնադրամը կարող է ներկայացնել այլ պահանջներ, որոնք հրապարակում է իր կայքում:».
5) հավելվածի ձև 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն ձևի.
6) ուժը կորցրած ճանաչել հավելվածի ձև 3-ը և ձև 5-ը.
7) հավելվածի ձև 4-ում «համար)» բառից հետո լրացնել «անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում՝ նաև հարկ վճարողի հաշվառման հասցեն» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
27.10.2018 - 11.11.2018
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 7432
Принт