Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Դավիթ Ասատրյան 31.10.2018 08:36:55 Հարկ է ընդգծել,որ նախագիծը զերծ չէ թերություններից:Ստորև ներկայացնեմ դրանցից մի քանիսը. 1/Արդարադատության ակադեմիայում ուսումը ինքնանպատակ ներդրված չի եղել,այն պայմանավորված է եղել հիմնականում նրանով,որ քննիչ դառնալու համար բուհ-երի իրավաբանական ֆակուլտետների կողմից դասավանդվող առարկաները բավարար չեն պատրաստի քննիչ ձևավորելու համար/սրա մասին հպանցիկ անդրադարձ եղավ նաև կառավարության նիստերց մեկի ժամանակ/,օրինակ Ակադեմիայում ուսումնասիրում են եվրոպական կոնվենցիոն իրավունք,իսկ բուհերում այն չի դասավանդվում:Կարելի է փաստել,որ ՄիԵԴ-ից Հայաստանի դեմ կայացված վճիռների մի զգալի հատվածն էլ նախաքննության արդյունքում թույլ տրված սխալների հետևանք է:Ինչևէ Ակադեմիայում ձևավորվել է մի բարի ավանդույթ,որ տեսական գիտելիքները զուգորդվում են գործնականի հետ և փաստորեն ապագա քննիչները փորձաշրջանի ընթացքում ըստ էության կատարում են բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ և հմտանում իրենց ապագա գործում :Նախագծով առաջարկվող իրավակարգավորմամբ նորավարտ իրավաբանը միանգամից նշանակվում է քննիչ և սկսում գործ քննել,այն դեպքում,երբ երբևէ նման փորձ չի ունեցել:Սա իհարկե մտահոգիչ է: 2/Նախագծով առաջարկվում է նորանշանակ քննիչներին Կոմիտեում պաշտոնի նշանակվելուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում քրեական գործի նախաքննությունը կկատարել քննչական խմբում՝ ներգրավվելով որպես քննչական խմբի քննիչ:Ընդհանրապես դատավարությամբ սահմանված կարգով բարդ և մեծածավալ,դժվար բացահայտելի գործերով է կազմվում քննչական խումբ:Արդյոք տրամաբանական է նորաթուխ քննիչին ներգրավել նման աշխատանքին:Չէ որ հենց այդ նորանշանակ քննիչն է պատասխան տալու օրենքի առջև իր թերի կատարած քննչական գործողության համար,այն դեպքում,երբ ինքը համալսարանում սովորելիս երբևէ չի կատարել քննչական կամ դատավարական գործողություններ,այլ միայն տեսական գիտելիքներ ունի դրա մասին:Բացի այդ,հետաքրքիր է արդյոք ՔԿ ստորաբաժանումների մեծ մասում այդքան մեծ թվով քննչական խմբեր են կազմվում,որ 1 հաստիք էլ պահեն այդ խմբերում աշխատելու համար:Այն դեպքում,երբ քննիչների մեծ մասը ուղղակի տիտանական աշխատանք է անում ՝իր վարույթում ունենալով տասնյակ քր.գործեր: 3/Որպես նախագծի հիմնավորում նշվում է ,որ Կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնելու համար թեկնածուներն անցնում են բարդացված ընթացակարգ քննչական այլ մարմինների (հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայության և պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների) քննիչի պաշտոն զբաղեցնելու համեմատ: Նման տարբերակված մոտեցումը ըստ նախագծի հեղինակների հիմնավորված չէ:Պետք է չհամաձայնել սրա հետ,քանի որ նույն ՀՔԾ կամ ԱԱԾ քննիչները մինչև աշխատանքի նշանակվելը սովորաբար արդեն իսկ ունենում են քննչական աշխատանքի փորձ,որն էլ ձեռք են բերում նույն քննչական կոմիտեում:Այսինքն կոմիտեն ինքն է պատրաստում քննիչներ ՀՔԾ-ի կամ ԱԱԾ-ի համար:Ինչ վերաբերում է ՊԵԿ քննիչներին,ապա նրանց առջև դրված խնդիրներն սկզբունքորեն այլ են հետևաբար համեմատականներ տանելը ևս սխալ կլինի: 4/Որպես նախագծի կողմից ֆինանսական բեռը թեթևացնելու հնարավորությունը ևս վիճահարույց է :Այսպես այդ գումարի առյուծի բաժինը գնում է ուսանողնեիր կրթաթոշակին,այն ուսանողների ովքեր նույն փորձաշրջանի ընթացքում կատարում են քննիչի աշխատանք՝հետևաբար թեթևացնում տվյալ ստորաբաժանման աշխատանքները,այլապես այն ստորաբաժանումը,ուր իրենք անցնում են փորձաշրջան նոր աշխատակցի կարիք կունենա,որին ևս պետք է վճարվի: Սակայն ցավալին նա է,որ նախագծի հեղինակները պետք է գիտակցեն,որ արդարադատության իրականացումը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում և դրա հաշվին խնայողություններ անելը կնշանակի ունենալ վատ արդարադատության համակարգ: 5/Սույն որոշումը մեծապես կախված է նրանից,որ օր օրի Քկ ում աճում է քր գործերի թիվը և քննիչները ուղղակի ֆիզիկապես չեն հասցնում գործ քննել:Սակայն սա նոր խնդիր չէ և լուծումներն էլ առաջարկվել են,օրինակ քննիչի օգնականի հաստիք նախատեսելը, մանր,հեշտ բացահայտելի գործերը հետաքննությամբ ավարտելու օրենսդրական հնարավորության նախատեսումը,էլեկտրոնային նախաքննության ավելի մեծ ու արդյունավետ ծավալներ նախատեսելը և այլն: 1.Չի ընդունվել 2.Չի ընդունվել 3.- 4.Չի ընդունվել 5.- 1. Գիտելիքների այն անհրաժեշտ ծավալը, որն անձին թույլ կտա զբաղեցնել դատավարական ինքնուրույնությամբ և քրեական գործի քննության արդյունքների համար պատասխանատու սուբյեկտի' քննիչի պաշտոն, անձը ձեռք է բերում նախ բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ծառայողի թափուր հաստիքները համալրելու համար հայտարարված մրցույթին պատրաստվելու ընթացքում, իսկ գործնական հմտությունները՝ հիմնականում պրակտիկան անցնելու ժամանակ, երբ անձամբ կարողանում է կիրառել տեսական գիտելիքները քննչական կամ այլ դատավարական գործողություններ իրականացնելիս: Նախագծով առաջարկվում է բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած անձանց, ովքեր ունենալով համապատասխան տեսական գիտելիքներ, նշանակել Կոմիտեում քննիչի պաշտոնի և պաշտոնավարման առաջին վեց ամսվա ընթացքում գործերի քննությունը կատարեն քննչական խմբում՝ կոլեգիալ կազմով, ինչով ավելի արդյունավետ կիրականացնի այդ անձի ծառայությունը կազմակերպելու և անձի մոտ մասնագիտական հմտություններ ձևավորելու նպատակը: Քննչական խմբում ներգրավվելու մեխանիզմը կնպաստի վերջիններիս պրակտիկ փորձի, համապատասխան հմտությունների ձեռքբերմանը, իրավիճակները գնահատելու և արագ կողմնորոշվելու ունակության ձեռքբերմանը: 2. Քննչական խմբում ներգրավվելով՝ անձը ոչ թե իրականացնելու է ամբողջ ծավալով քննություն, այլ քննչական խմբի ղեկավարի վերահսկողությամբ իրականացնելու է բարդություն չներկայացնող, պարզ քննչական և դատավարական գործողություններ, քանի որ քրեական գործը որքան էլ բարդ և մեծածավալ լինի, զերծ չէ այնպիսի գործողություններից, որոնք կարող է իրականացնել անգամ նորանշանակ քննիչը: Նաև նշենք, որ ըստ հմտությունների ձևավորման՝ կբարդանան նաև նոր քննիչներին տրվող առաջադրանքները: Ավելին, Կոմիտեի վարույթում բավարար չափով առկա են այնպիսի քրեական գործեր, որոնցով կազմվում են քննչական խմբեր: Նորանշանակ քննիչը ներգրավվելով, քննչական խմբում կմասնակցի քրեական գործի հետ կապված քննարկումներին, աշխատանքների բաշխման ընթացքին, քրեական գործի քննության մեթոդիկային և տակտիկայի քննարկմանը, դրանով իսկ ծանոթանալով քննչական և դատավարական նաև այլ գործողություններին: 3. Ընդունելով նշված փաստերը՝ միևնույն է որևէ կերպ չի հիմնավորվում տարբերակված մոտեցման օրենսդրական ամրագրումը: Ավելին, եթե ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննիչի պաշտոնի նշանակվելու համար պահանջվում է քննչական աշխատանքի փորձ, ապա «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքներում որևէ պահանջ քննիչների առնչությամբ ձևակերպված չէ: 4. Պետք է տարբերակել, այն որ եթե անձն ուսումնառություն է անցնում Արդարադատության ակադեմիայում, ստանալով կրթաթոշակ, դեռ չի նշանակում, որ տվյալ անձը կավարտի Արդարադատության Ակադեմիան և կնշանակվի Կոմիտեում ծառայության և կզբաղեցնի քննիչի հաստիք: Այսինքն, ունկնդիրն ուղղակի ստանում է կրթաթոշակ՝ ուսուցանելիս, իսկ քննիչը՝ աշխատավարձ՝ կատարված աշխատանքի դիմաց: Ավելին Կոմիտեում հաստիքները հստակ սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ և նշանակումներն իրականացվելու են այդ պահին առկա թափուր հաստիքների շրջանակներում՝ ելնելով հաստիքների շարժից: Այսինքն, նորանշանակ քննիչը նշանակվելու է քննիչի թափուր հաստիքի և նրան տրվելիք աշխատավարձն արդեն իսկ նախատեսված է ընթացիկ տարվա բյուջեով: 5. Գաղափարն ընդունելի է սակայն նախագծի կարգավորումից դուրս է: Սա միակ և հիմնական պատճառաբանությունը չէ, սակայն բարձրացված խնդրի լուծումը, որն իրականացվելու է տարբեր եղանակներով, դեռ ամբողջովին չեն թեթևացնի Կոմիտեի ծանրաբեռնվածությունը և Նախագիծը միտված է մասնավորապես. 1) Կոմիտեում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք այլևս ուսուցման ծրագիր չեն անցնի Արդարադատության ակադեմիայում, այլ կնշանակվեն գրավոր և բանավոր քննություն հանձնելով, ինչպես դա արվում է այլ քննչական մարմիններում, 2) Կոմիտեի թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումը կիրականացվի ոչ միայն գրավոր ընթացակարգով, այլ նաև բանավոր, 3) Կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի որոշմամբ ընդգրկված անձինք (ով ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ) միաժամանակ կընդգրկվեն Կոմիտեի ծառայողների թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում, 4) որակավորման քննություններից դրական գնահատական ստացած և քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, ովքեր չունեն առնվազն մեկ տարվա դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում աշխատանքի ստաժ, ապա Կոմիտեում պաշտոնի նշանակվելուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում քրեական գործի նախաքննությունը կկատարեն քննչական խմբում՝ ներգրավվելով որպես քննչական խմբի քննիչ, ինչը հնարավորություն կընձեռի կատարելագործել իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները: