Добавить в избранное

В стадии разработки

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ>> ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի՝ 2017թ. սեպտեմբերի 26-27 կայացած 7-րդ նիստի շրջանակներում տեղի է ունեցել ավտոմոբիլային տրանսպորտի հարցերով հայ-ղազախական խառը հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել փոփոխություններ կատարել 2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում, ինչն ամրագրվել է միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արձանագրության 10-րդ կետում:

Փոփոխությունների կատարումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) շրջանակներում երկու պետությունների ստանձնած պարտավորություներով: Մասնավորապես, 2014թ. մայիսի 29-ի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 24-րդ հավելվածը սահմանում է, որ ԵԱՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից մյուս անդամ պետությունների տարածքներ իրականացվող և դեպի անդամ պետություններ այլ անդամ պետությունների տարածքներով տարացմամբ իրականացվող բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներն իրականացվելու են առանց թույլտվություն ստանալու անհրաժեշտության:

Վերոգրյալի հիման վրա համաձայնագրում փոփոխությունների կատարումը կդյուրացնի երկու պետությունների միջև միջազգային բեռնափոխադրումների գործընթացը, կնպաստի բեռնափոխադրումների իրականացման ժամանակի և ծախսերի կրճատմանը:

  • Обсуждалось

    19.10.2018 - 04.11.2018

  • Тип

    Протокол

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7116

Принт