В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 275-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 42.-րդ կետի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 626-Լ որոշման հավելվածի՝ ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետի միջոցառումների կատարման ապահովմամբ:
Գործող օրենսգրքում առկա են կարգավորման ենթակա մի շարք խնդիրներ.
- Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հասկացության մեջ առաջարկվում է հստակեցում՝ ավելացնելով նաև ընդերքօգտագործման ընթացքում խախտված տարածքներում ընդերքօգտագործման թույլտվությունների ժամկետների ավարտից հետո՝ բիզնես ծրագրերին աջակցելու, ինչպես նաև ընդերքօգտագործողների հատկացված գումարների նպատակային օգտագործումը:
- Լիազոր մարմինը որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին՝ առանց ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի համաձայնության: Սակայն ընդերքօգտագործողներն ունեն բնապահպանական պարտավորություններ, որոնց կատարման վերաբերյալ տեղեկացված չէ ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը: Նախատեսված է կարգավորում՝ նպատակաուղղված ընդերքօգտագործողի կողմից բնապահպանական միջոցառումների կատարման փաստացի իրավիճակի ճշգրտմանը և դրանց իրականացման ապահովմանը:
- Բնապահպանական ծրագրով նախատեսված աշխատանքների (այդ թվում ռեկուլտիվացիոն) որակյալ կատարման ապահովման համար օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձի պարտավորություններում անհրաժեշտ է ավելացնել՝ ընդերքի տեղամասից հրաժարման դեպքում բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման մանրամասն նկարագրության, իսկ երկրաբանական ուսումնասիրության ժամկետի ավարտին կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվության ներկայացում լիազոր մարմին, իսկ լիազոր մարմնի կողմից՝ ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման դրույթ:
- Առաջարկվում է կատարել փոփոխություն՝ կապված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարների օգտագործման հետ, որպեսզի այն օգտագործվի բացառապես ընդերքօգտագործողի գործունեության հետևանքով փաստացի խախտված հողերի վերակագնման (այդ թվում՝ կենսաբանական ռեկուլտիվացիայի) համար կամ այդ տեղամասերում բիզնես ծրագրերին աջակցության նպատակով: Ստեղծվում են իրավական հիմքեր, որոնք թույլ կտան օգտագործել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին ընդերքօգտագործողների կողմից հատկացված գումարները խախտված տարածքներում նոր բիզնես ծրագրերի իրականացման համար (օրինակ՝ ռեկրեացիոն գոտիների ստեղծում, ձկնաբուծության զարգացում և այլն)՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ կառավարելու և օգտագործելու ռեկուլտիվացիոն ֆոնդի գումարները, խթանելու ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների պիտանի վիճակի բերելու գործընթացը:
- Առաջարկվում է սահմանել ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում կառավարության իրավասություն՝ կապված ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի կենսաբանական վերականգնման իրականացման ուղեցույցի հաստատման հետ՝ ընդերօգտագործման արդյունքում խախտված հողերի ռեկուլտիվացիայի կենսաբանական փուլի իրականացման մեթոդական հիմքերի մշակման և ռեկուլտիվացիայի աշխատանքների առավել արդյունավետ իրականացնելու համար:
- Կապված վերը նշված կարգավորումների հետ անհրաժեշտություն է առաջանում օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-րդ կետը լրացնել «ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվություն», «բնապահպանական միջոցառումների կատարման վերաբերյալ համաձայնություն» հասկացություններով:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է օրենքում ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններին վերաբերող հոդվածներում ներառել այն իրավասությունները, որոնք հնարավորություն կընձեռեն ընդունել համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր՝ կարգավորման ենթակա խնդիրների լուծումն ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ նախատեսվում է ամրագրել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի ձևավորման և կուտակվող գումարների արդյունավետ և նպատակային օգտագործման նոր մեխանիզմներ՝ դրամագլխի գումարների նպատակային օգտագործման նոր ուղղությունների մշակման համար, բնապահպանական միջոցառումների՝ այդ թվում ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով, ինչպես նաև ամրագրել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման, ընդերքի տեղամասից հրաժարման, ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման դեպքերում ընդերքօգտագործողի կողմից բնապահպանական միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվության և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի՝ լիազոր մարմին ներկայացման, լիազոր մարմնի կողմից՝ բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման դրույթներ՝ բնապահպանական միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է.
- վերանայել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի ձևավորման մոտեցումները,
- ապահովել կուտակված գումարների վերահաշվարկման հնարավորությունը՝ հանքի փակման ծրագրերի և ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների ներկայացման դեպքում,
- ներդնել դրամագլխում կուտակված գումարների հատկացման մեխանիզմներ՝ ընդերքօգտագործման թույլտվությունների ժամկետների ավարտից հետո խախտված հողատարածքներում նոր բիզնես-ծրագրերի իրականացման նպատակով,
- մշակել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի ռեկուլտիվացիայի կենսաբանական փուլի իրականացման մեթոդական հիմքերը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանում մշակել և ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ներքոհիշյալ որոշումների նախագծերը.
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N1079-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,
- «Ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի կենսաբանական վերականգնման իրականացման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,
- «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
- «Ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվության ձևը և հաշվետվությանը կցվող՝ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
10.10.2018 - 26.10.2018
-
Тип
Закон
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 7998
Принт