Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթ
-
39 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կարեն Բաղդասարյան 06.10.2018 21:17:39 | Առաջարկ Ցանկալաի է նախատեսել, որ բանավեճերին կուսակցությունների մասնակցությունը պարտադիր լինի։ Հիմնավորում Միայն այդպես է հնարավոր հասկանալ բոլոր կողմերի դիրքորոշումները։ | ||
2 | Կարեն Բաղդասարյան 06.10.2018 21:17:39 | Առաջարկ Ցանկալի է նախատեսել, որ բանավեճերի հեռարձակումը պարտադիր լինի բոլոր հեռուստաընկերությունների վրա։ Հիմնավորում Միայն այդպես է հնարավոր ապահովել հասարակության բոլոր շերտերի ներգրավվածությունը ընտրական/քաղաքական պրոցեսներին եւ դրդելու հասարակության անդամներին դրսեւորելու քաղաքացիական հասություն եւ պատասխանատվություն։ | ||
3 | Կարեն Բաղդասարյան 06.10.2018 21:17:39 | Առաջարկ եւ հիմնավորում Ժամանակակից աշխարհի ոլորտները այլեւս շատ բարդ են եւ բազմաբովանդակ եւ նաեւ տեխնոլոգիական։ Քաղաքական գործիչները այլեւս չեն կարող ընդունել օրենքներ բարդ ոլորտների մասին։ Մասնագիտական միությունները նույնպես պետք է ներկայացված լինեն ԱԺ-ում։ Պետք է պահանջել, որ կուսակցությունները իրենց ցուցակներում պարտադիր կերպով ունենան մեկական ներկայացուցիչ ամենամեծաքանակ 20 մասնագիտություններից՝ բժիշկ, զինվորական, ոստիկան, ՏՏ մասնագետ, ֆինանսիստ, էնէրգետիկ, գիտնական, գործարար, ֆերմեր եւ այլն։ Նրանց համաչափությունը կարող է որոշվել ըստ նրանց տոկոսի ընդհանուր ազգաբնակչության մեջ։ Այդպես հնարավոր կլինի ապահովել հասարակության բոլոր ներկայացուցիչների ներկայությունը ԱԺ-ում։ | ||
4 | Կարեն Բաղդասարյան 09.10.2018 14:41:52 | Առաջարկ Կուսակցությունները պետք է պարտավոր լինեն ԿԸՀ ներկայացնել իրենց քայլերի ցանկը, որոնք նրանք խոստանում են իրականացնել հաղթելու դեպքում։ ԿԸՀ-ն իր հերթին պետք է պարտավորվի ներկայացնել ամփոփաթերթ հաջորդ ընտրությունների նախօրեին, թե բոլոր կուսակցությունները ինչ խոստումներ էին տվել եւ որոնք են արվել։ Կարող է նման ամփոփաթերթ խնդրել նաեւ ԱԺ--ից։ Հիմնավորում Նման ամփոփաթերթը կօգնի ընտրողներին կողմնորոշվել թե որքանով են կուսակցությունները կամ դաշինքները եղել հետեւողական իրենց խոստումների իրականացման առումով։ | ||
5 | Կարեն Բաղդասարյան 09.10.2018 14:41:52 | Առաջարկ եւ հիմնավորում Կուսակցական ցանկերում ներկայացված առաջին համարների գործիչների անունները դառնում են ապակողմնորոշող ընտրողների համար։ Ընտրողը ընտրում է տվյալ կուսակցությանը ցանկում կոնկրետ անձի առկայության պատճառով։ Կուսակցությունը ստանում է այդ ձայները եւ ստանում որոշակի տեղեր ԱԺ-ում կամ համայնքային ընտրության ժամանակ, իսկ հետո անձը ինքնաբացարկ է հայտարարում եւ շարունակում զբաղվել որեւէ այլ գործով։ Որպեսզի ընտրողները չապակողմնորոշվեն անձերի պատճառով, այլ ընտրություն կատարեն ըստ գաղափարների, պետք է նշված մոտեցումներից որեւէ մեկը ընտրել՝ ա/ կամ անձը չի կարող ինքնաբացարկ հայտարարել, եթե որեւէ առողջական խոչընդոտ չկա բ/ կամ ցուցակներում տվյալ անձանց անվան դիմաց պետք է լինի նշում, կուսակցությունը եթե ստանում է տեղեր, ապա անձը այդ տեղը վերցնելու է թե ոչ։ գ/ կամ ցուցակները կուսակցությունների ընդհանրապես չպետք է լինեն քարոզչական նյութ կամ ցուցակներում առկա անձինք չպետք է լինեն քարոզչական նյութերի մաս։ Հիմնավորում | ||
6 | Mikayel Avagyan 08.10.2018 17:13:20 | ՀՀից դուրս բնակվող/աշխատող ՀՀ քաղաքացիների իրավունքը ապահովելու համար որևէ մեխանիզմ չի առաջարկվում։ Հետևաբար շարունակելու ա լինել ոչ իրական ընտրություւներ։ Ցուցակները մաքրելու հարցում էլ կլինի օգտակար , երբ կպարզվի թե կոնկրետ ընտրողը ՀՀ ում ա , թե արտերկում | ||
7 | Դավիթ Մկրտչյան 09.10.2018 01:30:56 | Paron Pashinyan jan hhk-in asek vor serj sargsyan@ asele inq@ sxalvec uremn hhk@ patgamavorner@ xosalu tex chunin ! | ||
8 | «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 09.10.2018 17:24:02 | Նախագծով առաջարկվող հոդված 9-ի 3-րդ մասի լրացումն ընդունելի չէ, խտրական է, քանի որ եթե չեն իրականացվում խելամիտ հարմարեցումներ բոլոր ընտրատեղամասերի և ընտրական գործընթացի հետ կապ ունեցող բոլոր նյութերի մատչելիությունը ապահովման համար, ապա կա շատ մեծ ռիսկ, որ հաշմանդամություն ունեցող անձիք այդպես էլ չեն կարողանա գտնել մատչելի տեղամասերի ցուցակում իրենց բնակության վայրին մոտ գտնվող տեղամաս։Այս հանգամանքով պայմանավորված՝ առաջարկում ենք 17-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ 5. Տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամություն ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում իրականացնում են այնպիսի խելամիտ հարմարեցումներ, որոնք չեն հակասի ՀՀ օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական նորմերին, տեղեկատվության ստանալու և ընտրելու իրավունքի իրացմանը։ | ||
9 | «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 09.10.2018 17:55:17 | Նախագծի հոդված 3-ի 2-րդ մասով ներկայացվող փոփոխությունն անհրաժեշտ է խմբագրել, քանի որ․ 1․ ընտրության օրը գտնվելու վայրի համայնքում ընտրելու մեխանիզմը վերաբերում է ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին և իմաստ չկա տարանջատել հաշմանդամություն ունեցող ընտրողներին հաշմանդամություն չունեցող ընտրողներից։ 2․անընդունելի է օգտագործել «սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձ» եզրույթը, և եթե խոսքը գնում է տեղաշարժվելու դժվարություն ունեցող անձանց մասին, ապա կարելի է օգտագործել հենց այդ եզրույթը 3․ Նպատակահարմար չէ, որ տեղաշարժվելու դժվարության մասին փաստը հավաստի հաշմանդամություն սահմանող մարմինը, քանի որ կան տեղաշարժվելու ժամանակավոր դժվարություն ունեցող անձինք, ովքեր չունեն հաշմանդամության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ։ Բացի այդ, նպատակահարմար չէ անձի տեղաշարժվելու դժվարության մասին եզրակացություն տրամադրի ԲՍՓ հանձնաժողովը, քանի որ մարզերում այդ հանձնաժողովները տարբեր օրերին տարբեր համայնքներում են գտնվում և անձի համար լրացուցիչ դժվարություն է ստեղծվում։ Բացի այդ էլ, միայն հաշմանդամության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը բավարար չէ, որ փաստվի անձի տեղաշարժման դժվարության մասին։ 4․ Հաշմանդամության կարգ հասկացություն չկա, կա հաշմանդամության խումբ կամ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ հասկացություն։ 5․ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ կողմնորոշման հիշողության տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձինք, Հայաստանում ոչ մատչելի տրանսպորի և քաղաքաշինական միջավայրի պատճառով շատ դեպքերում հնարավրություն չունեն ազատ և անարգել տեղաշարժվել այլ վայրեր։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ազգային ժողովի ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող, ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն, իսկ իրենց հաշվառման համայնքի այլ հասցեում քվեարկել ցանկացող տեղաշարժվելու դժվարություններ ունեցող ընտրողները (այդ թվում հենաշարժողական, լսողության, տեսողության, հիշողության, կողմնորոշման և այլ խնդիրներ) լիազոր մարմին պետք է ներկայացնեն նաև տեղաշարժվելու դժվարություն ունենալու վերաբերյալ բժշկական մասնագիտական եզրակացությունը՝ բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից ստորագրված և կնքված: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Լիազոր մարմինը դիմողին այդ մասին տրամադրում է համապատասխան տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»։ | ||
10 | Իրինա Գասպարյան 16.10.2018 16:23:56 | Առաջարկություններ Մեր առաջարկությունները ազգային փոքրամասնության մասով վերաբերվում են ՀՀ Սահմանադրության (Ընդունվել է 06.12.2015) 7-րդ և 89-րդ և ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին, 3-րդ և 5-րդ հոդվածներին։ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Հոդված 21. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգը ․․․․․․․․․․ 12 Արգելվում է քարոզչական տպագիր նյութերում պատգամավորական թեկնածուների կենսագրությանը վերաբերվող և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տպագրումը։ Պատգամավորական թեկնածուների ցուցակ տրամադրող կուսակցությունը պատասխանատվություն է կրում իրականությանը չհամապատասխանող քարոզչական տպագիր նյութեր հրապարակելու համար։ Իսկ այն պատգամավորական թեկնածուն, ով տրամադրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, զրկվում է պատգամավորության թեկնածու կամ, ընդհանրապես, որևէ ընտրովի պաշտոնում առաջադրվելուց։ Բացատրություն․ հոդված 21-ում լրացնել 12-րդ կետը Հոդված 67. Քվեարկությունը ․․․․․․․․․․ 2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողին տրամադրում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ, ազգային փոքրամասնության 4 առանձին քվեաթերթիկներ, և քվեարկության երկու ծրար: Ազգային փոքրամասնության 4 առանձին քվեաթերթիկները կազմված են նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների անկուսակցական ներկայացուցիչներից, առանց նշելու թե որ կուսակցությունից են ներկայացված։ Ամեն ազգային փոքրամասնության համար տրամադրվում է առանձին քվեաթերթիկ։ Մեկ քվեաթերթիկում նշվում են ընտրություններին մասնակցող ամենամեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնությանը պատկանող անկուսակցական ներկայացուցիչների պատգամավորության թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները՝ ըստ ազգանունների, իսկ դրանք համընկնելու դեպքում՝ ըստ անունների և հայրանունների, այբբենական հերթականությամբ: Ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում են ծննդյան ամսաթվերը: Երկրորդ քվեաթերթիկում նշվում են ընտրություններին մասնակցող թվով երկրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնությանը պատկանող անկուսակցական ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները՝ ըստ ազգանունների, իսկ դրանք համընկնելու դեպքում՝ ըստ անունների և հայրանունների, այբբենական հերթականությամբ: Ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում են ծննդյան ամսաթվերը: Երորդ քվեաթերթիկում նշվում են ընտրություններին մասնակցող թվով երրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնությանը պատկանող անկուսակցական ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները՝ ըստ ազգանունների, իսկ դրանք համընկնելու դեպքում՝ ըստ անունների և հայրանունների, այբբենական հերթականությամբ: Ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում են ծննդյան ամսաթվերը: Չորրորդ քվեաթերթիկում նշվում են ընտրություններին մասնակցող թվով չորրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնությանը պատկանող անկուսակցական ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները՝ ըստ ազգանունների, իսկ դրանք համընկնելու դեպքում՝ ըստ անունների և հայրանունների, այբբենական հերթականությամբ: Ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում են ծննդյան ամսաթվերը: Ամեն քվեաթերթիկի ներգևում նաև նշված է առանձին տողով՝ «Չեմ ուզում քվեարկել»։ Ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկներն ստանալուց: ․․․․․․․․ Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու: Հոդված 80. Ընտրվելու իրավունքը 1. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, ուղեղի քրոնիկական հիվանդություն չունեցող, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: | ||
11 | Իրինա Գասպարյան 16.10.2018 16:24:29 | Հոդված 83. Կուսակցության (կուսակցությունների դաշինքների) համապետական և տարածքային ընտրական ցուցակները 5. Համապետական ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում, սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան, կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների անկուսակցական ներկայացուցիչներ: Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում կարող է ընդգրկվել սույն օրենքի 80-րդ հոդվածի պայմաններին համապատասխանող, պարտադիր իր ազգային լեզվին տիրապետող, առնվազն վերջին տասը տարվա ընթացքում պարտադիր անկուսակցական ազգային փոքրամասնությանը պատկանող յուրաքանչուր ոք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուներից կազմում է ազգային փոքրամասնության առանձին ցուցակ՝ բաղկացած 4 բաժնից, որում վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգությունները նշված են այբբենական հերթականությամբ, իսկ ամեն բաժնում՝ ազգային փոքրամասնությանը պատկանող անկուսակցական ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները՝ ըստ ազգանունների, իսկ դրանք համընկնելու դեպքում՝ ըստ անունների և հայրանունների, այբբենական հերթականությամբ: Ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում են ծննդյան ամսաթվերը: Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև համապետական ընտրական ցուցակի առաջին մասում: Բացատրություն․ կարմիրով նշված վերջին պարբերությունը հանել, քանի որ համապատասխան սույն օրենքի 80-րդ հոդվածի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում կուսակցությունն իրավունք ունի ընդգրկել սույն կուսակցությանը անդամակցող կամ անկուսակցական յուրաքանչյուր ոք՝ անկախ իր ազգային պատկանելիության: 6. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին: Յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 անկուսակցական ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության անկուսակցական ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում: Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի 1-ին բաժնում նշվում են ամենամեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնությանը պատկանող անկուսակցական ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները՝ ըստ ազգանունների, իսկ դրանք համընկնելու դեպքում՝ ըստ անունների և հայրանունների, այբբենական հերթականությամբ: Ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում են ծննդյան ամսաթվերը: Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի 2-րդ բաժնում նշվում են թվով երկրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնությանը պատկանող անկուսակցական ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները՝ ըստ ազգանունների, իսկ դրանք համընկնելու դեպքում՝ ըստ անունների և հայրանունների, այբբենական հերթականությամբ: Ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում են ծննդյան ամսաթվերը: Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի 3-րդ բաժնում նշվում են թվով երրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնությանը պատկանող անկուսակցական ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները՝ ըստ ազգանունների, իսկ դրանք համընկնելու դեպքում՝ ըստ անունների և հայրանունների, այբբենական հերթականությամբ: Ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում են ծննդյան ամսաթվերը: Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի 4-րդ բաժնում նշվում են թվով չորրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնությանը պատկանող անկուսակցական ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները՝ ըստ ազգանունների, իսկ դրանք համընկնելու դեպքում՝ ըստ անունների և հայրանունների, այբբենական հերթականությամբ: Ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում են ծննդյան ամսաթվերը: Հոդված 94 Քվեաթերթիկները 1. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվում են միևնույն չափերի առանձին քվեաթերթիկներ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր ձախ և աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ այդ կուսակցության համարին համապատասխան սիմետրիկ նշում` սև գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում այլ կուսակցության քվեաթերթիկի առկայությունը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար տպագրվում է միևնույն չափերի ազգային փոքրամասնության առանձին քվեաթերթիկներ: Հոդված 95. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելը 9. Պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության անկուսակցական ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով: Այդ նպատակով մանդատները բաշխվում են՝ ամեն ազգային փոքրամասնությանը պատկանող առանձին քվեաթերթիկներում ամենամեծ քանակով ձայներ հավաքած անձանց։ Տվյալ անձի մանդատը գումարվում է այն կուսակցության մանդատների քանակին, որն իրեն ներկայացրել է։ Եթե առանձին ազգային փոքրամասնության քվեաթերթիկում ամենամեծ քանակով ձայներ հավաքած անձին ներկայացնող կուսակցությունը չի հաղթահարել արգելապատնեշը, Տարբերակ 1. ապա առանձին ազգային փոքրամասնության քվեաթերթիկում ամենամեծ քանակով ձայներ հավաքած անձի մանդատը գումարվում է այն կուսակցության մանդատների քանակին, որին կերաշխավորի իրեն ներկայացված կուսակցությունը: Տարբերակ 2. ապա առանձին ազգային փոքրամասնության քվեաթերթիկում ամենամեծ քանակով ձայներ հավաքած անձը անցնում է որպես անկախ պատգամավոր։ Եթե ազգային փոքրամասնությունները ներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնում, ապա առանձին ազգային փոքրամասնության ցուցակի ընտրված մանդատը տրվում է ըստ ազգային փոքրամասնության առանձին ցուցակի նվազման հերթականության ձայներ հավաքած անձին։ Տվյալ անձի մանդատը գումարվում է այն կուսակցության մանդատների քանակին, որն իրեն ներկայացրել է։ | ||
12 | Իրինա Գասպարյան 16.10.2018 16:25:50 | Քաղաքացիական հասարակության կողմից ներկայացվող օրենսդրական առաջարկությունների փաթեթ 1. Օրենսդրական բարեփոխման անհրաժեշտությունը Ստեղծել երաշխիքներ ազատ, արդար թափանցիկ, ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ 2. Փոփոխման և/կամ լրամշակման ենթակա օրենքի անվանումը Մայիսի 25-ին 2016 թ․ ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրք 3. Օրենքի նախագծի մեջ փոփոխման և/կամ լրամշակման ենթակա դրությները 3.1. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 13, հոդված 77-ում՝ «Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից:»՝ «անցկացվում են» բառից հետո լրացնել, «կիրառելով Սահմանադրության 7-րդ, Ընտրական օրենսգրքի 1-ի և 5-րդ հոդվածներով սահմանված ընտրական իրավունքի սկզբունքները», «կուսակցությունների» բառից հետո լրացնել «այբբենական հերթականությամբ», Հանել «և տարածքային» բառերը։ 3.2. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 14, 83-րդ հոդված․ Հոդվածի վերնագրից հանել բառերը «և տարածքային», Հոդվածի վերնագրից «ցուցակներ» բառը փոխարինել «ցուցակ» բառով, 1-ի կետում «ընտրական ցուցակ» բառերից հետո լրացնել «այբբենական հերթականությամբ», 1-ի կետում հանել «, և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար» բառերը։ 3-րդ կետում առաջին նախադասությունում «տարածքային» բառը փոխարինել «այբբենական հերթականությամբ» բառակապակցությամբ, 3-րդ կետում առաջին նախադասությունում «ցուցակներ» բառը փոխարինել «ցուցակ» բառով, 3-րդ կետում լրացնել «կազմում է» բառից հետո «այբբենական հերթականությամբ» 3-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն «Կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) իր համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված թեկնածուներից կազմում է այբբենական հերթականությամբ ընտրական ցուցակ», 3-րդ կետի վերջին նախադասությունում «տարածքային» բառը փոխարինել «համապետական» բառով, 8-րդ կետի առաջին նախադասությունում «և տարածքային» բառերը հանել, 8-րդ կետի առաջին նախադասությունում «ընտրական» բառից հետո լրացնել «առաջին և երկրորդ մասերի» բառակապակցությամբ, 8-րդ կետի վերջին նախադասությունում «և տարածքային» բառերը հանել, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերը հանել, 12-րդ կետում «և տարածքային» բառերը հանել։ 3.3. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 14, 84-րդ հոդված, 2-րդ կետի, 2-րդ և 3-րդ ենթակետերում «և տարածքային» բառերը հանել, իսկ «ցուցակները» բառը փոխարինել «ցուցակ» բառով։ 3.4. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 14, 85-րդ հոդված․ 1-ի կետի վերջին նախադասությունը «Կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու դեպքում գրանցված են համարվում նաև տարածքային ընտրական ցուցակները» հանել։ 3-րդ կետում, «և տարածքային» բառերը հանել։ 3.5. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 14, 86-րդ հոդված․ 1-ի կետում «կամ որևէ տարածքային ընտրական ցուցակի» բառերը հանել։ 2-րդ կետի, 2-րդ ենթակետը հանել։ 2-րդ կետի, 3-րդ ենթակետում «կամ որևէ տարածքային ընտրական ցուցակ» բառերը հանել։ 2-րդ կետի, 3-րդ ենթակետում «, բացառությամբ այն դեպքերի, երբ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ներկայացրած առնվազն հինգ տարածքային ընտրական ցուցակներից յուրաքանչյուրում թեկնածուների թիվը նվազում է երկուսից.» բառերը հանել։ 4-րդ կետի վերջին նախադասությունում «և տարածքային» բառերը հանել։ 3.6. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 14, 87-րդ հոդված, 3-րդ կետի վերջին նախադասությունում «և տարածքային» բառերը հանել։ 3.7. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 14, 88-րդ հոդված․ 1-ի կետի, 5-րդ ենթակետը հանել։ 4-րդ կետի վերջին նախադասությունում «և տարածքային» բառերը հանել։ 3.8. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 15, 90-րդ հոդված, 3-րդ կետի նախավերջին նախադասությունում «համապետական» բառից առաջ «և» բառը և «և տարածքային» բառերը հանել։ 3.9. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 17, 94-րդ հոդված․ 1-ի կետի 2-րդ պարբերակում «, ինչպես նաև համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները» բառերը հանել «և տարածքային» բառերը հանել։ 1-ի կետի 2-րդ պարբերակի 2-րդ նախադասությունում «տարածքային» բառը փոխարինել «համապետական» բառով։ 3.10. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 17, 96-րդ հոդված, 3-րդ կետում «և տարածքային» բառերը հանել։ 3.11. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 17, 97-րդ հոդված, 3-րդ կետի նախավերջին նախադասությունում «և տարածքային» բառերը հանել։ 3.12. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 17, 100-րդ հոդված․ 1-ի կետի առաջին նախադասությունում «և տարածքային ընտրական ցուցակից» բառերը հանել։ 2-րդ կետի առաջին պարբերությունը հանել, իսկ «Երկրորդ» և «Երրորդ» բառերը համապատասխան փոխարինել «Առաջին» և «Երկրորդ» բառերով։ 2-րդ կետում 2-րդ պարբերությունում «սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով» բառերը հանել, իսկ «ազգային փոքրամասնությունների» բառակապակցությունից հետո «ներկայացուցիչներին» բառը փոխարինել «ընտրված պատգամավորներին» բառակապակցությությամբ։ 2-րդ կետի 2-րդ պարբերությունում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն «Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասին հասանելիք մանդատներն ստանում են այն թեկնածուները, որոնք ստացել են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ:» 2-րդ կետի 3-րդ պարբերությունում «ըստ հերթականության» բառերը փոխարինել «ըստ առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներին» ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 17, 100-րդ հոդված, 3-րդ կետի 1-ին պարբերությունը հանել։ 3-րդ կետի 2-րդ պարբերությունում «հերթական հաջորդ թեկնածուին» բառերը փոխարինել «ցուցակից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին» բառերով։ 3-րդ կետի վերջին պարբերությունում «տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի նույն ազգային փոքրամասնության ցուցակում նվազագույն համար ունեցող թեկնածուին» բառերը փոխարինել «նույն ազգային փոքրամասնության առանձին ցուցակից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին»: 4-րդ կետի 2-րդ պարբերությունում «, ինչպես նաև տարածքային ընտրական ցուցակից» բառերը հանել։ 4. Օրենսդրական բարեփոխման հիմնավորումը Վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունը, նախապատվությունը և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Նաև նոր Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունք արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ։ | ||
13 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 18.10.2018 17:41:55 | Առաջարկում ենք. Դիտարկել և ձևակերպել ՀՀ Ընտրական օրենսգիրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի 48-րդ և 61-րդ հոդվածներում՝ գործող օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ կետի և 100 -րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ առաջարկվող լուծումները միայն որպես ժամանակավոր միջոց առաջիկա արտահերթ ընտրություններում: Սակայն ամրագրել՝ • Նախագծի հոդված 48-ով նախատեսվող քվոտայի բարելավման տեսլականը հետևյալ խմբագրմամբ. «Հոդված 83. Կուսակցության (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները 3. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (1-5, 1-10, 1-15 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը»: • Նախագծի հոդված 61-ով նախատեսվող կանանց ներկայացվածությունը դե-ֆակտո ընտրված Ազգային ժողովում երաշխավորման մեխանիզմը հետևյալ խմբագրմամբ. «Հոդված 100. Մանդատների տրամադրումը պատգամավորներին 3. Ընտրական ցուցակի առաջին մասի մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 40 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա»: • Կուսակցությունների ընտրական ցուցակներում սեռերի 40/60 համամասնության վերաբերյալ վերոնշյալ դրույթները տարածել նաև 70 հազարից ավել մշտական բնակչությամբ համանքներում համամասնական կարգով անցկացվող ՏԻՄ ընտրությունների վրա: Առաջարկությունն արվում է. Հիմք ընդունելով ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին ավելի քան 40 հասարակական կազմակերպությունների բաց նամակը և դրան հաջորդած սույն տարվա հուլիսի 6-ին հանձնաժողովում տեղի ունեցած քննակումը՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ և 100-րդ հոդվածի 3-րդ կետերով` կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնությունը սահմանող քվոտայի բարելավման շուրջ քննարկումները, Փաստելով, որ բաց ցուցակներից հրաժարվելու պարագայում ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի 48-րդ և 61-րդ հոդվածներում՝ գործող օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ կետի և 100 -րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ առաջարկվող լուծումները առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում կհանգեցնեն Ազգային ժողովում կանանց ներկայացվածության միայն նվազագույն շեմի ապահովմանը և չեն կարող դիտարկվել որպես էական առաջընթաց Ազգային ժողովում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածության հասնելու ուղղությամբ, հետևապես չեն համապատասխանում հասարակության կեսը կազմող կանանց ու նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների սպասելիքներին, Հաշվի առնելով. - Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները կանանց աջակցող ժամանակավոր միջոցների / քվոտաների/ կիրառման մասին, - Հայաստանի Հանրապետության պարտավորությունները Եվրախորհրդի անդամ երկրների նախարարների կոմիտեի թիվ (2003)3 բանաձևի շրջանակում մինչև 2020 թվականը քաղաքական որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության ոչ պակաս քան 40% շեմը ապահովելու մասին, - ՄԱԿ-ի անդամ երկրների, այդ թվում Հայաստանի Հանրապետության պարտավորությունը կայուն զարգացման նպատակների շրջանակում մինչև 2030 թվականը կանանց ու տղամարդկանց հավասար (50/50) մասնակցությունը կյանքի բոլոր ոլորտներում ապահովման մասին, - ԵԽԽՎ-ի թիվ 1898 (2012) բանաձևը` օրենսդիր մարմնում և ամբողջ հասարակությունում կանանց ներգրավելու և նրանց քաղաքական աճին և առաջընթացին նպաստելու առումով կուսակցությունների պատասխանատվության մասին, Ի նկատի ունենալով, նաև որ Հայաստանի Հանրապետությունում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն չորս համամասնական ընտրակարգով անցկացված ընտրություններում քաղաքական ուժերի մեծ մասը հատել է իր ընտրական ցուցակներում թեկնածուների սեռերի 30/70 համամասնությունը: | ||
14 | Արմեն Գալստյան 20.10.2018 23:58:10 | Առաջարկում եմ Ընտրական օրենսգրքում նախատեսել համապետական ընտրություններում "բոլորին դեմ" քվեարկելու հնարավորություն` դրա հետ կապելով հստակ իրավական հետևանքներ (օր.` այն դեպքում, երբ բոլորին դեմ քվեարկողների թիվը գերազանցում է ընտրություններին մասնակցած ընտրողների ընդհանուր թվի կեսից ավելին, ապա անհրաժեշտ պետք է լինի անցկացնել նոր ընտրություններ` արգելեով առաջադրվել այն անձանց, ովքեր ընդգրկված են եղել ընտրություններին մասնակցած կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներում): |