«ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է` - ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի նիստի N14 արձանագրային որոշման 2-րդ կետով հավանության արժանացած Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի 1.2.3 կետի պահանջներից. Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կանոնակարգել արտակարգ իրավիճակների բնագավառներում բնակչության և ղեկավար կազմի ազդարարման ու իրազեկման հիմնախնդիրները, ինչպես նաև կազմակերպել բնակչության ազդարարումը և իրազեկումը: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ տարածքում կառուցված է խորհրդային տարիներից ժառանգված սարքավորումների հիման վրա կառուցված կենտրոնացված ազդարարման համակարգ, որը չի գործում կենտրոնացված «Վեոն-Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ԱՀԿ-ների թվայնացման, անալոգային կապուղիների շահագործումից հանելու և ապամոնտաժելու պատճառով: Հանրապետության տարածքում առկա համարյա թե բոլոր էլեկտրաշչակները գործում են ավտոնոմ և ընդգրկված չեն մեկ ընդհանուր ցանցում և համայնքներում տեղադրված թվով 744 շչակներից սարքին են 477-ը: Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտություն է առաջանում իրավական ակտով կանոնակարգելու ՀՀ բնակչության ազդարարման և իրազեկման ուղղությամբ իրականացվող միջոցառումները՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական քաղաքականությունն ուղղված է երկրում անհրաժեշտ այն պայմանների ստեղծմանը, որոնք բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ, կկանխարգելեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստները և վնասները, կնպաստեն տնտեսության կայուն գործունեության համար առավել անհրաժեշտ կազմակերպությունների անխափան գործունեության ապահովմանը: Բնակչության պաշտպանությունը, որպես երկրի անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի մասնակցելու բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանությանը: Բնակչության պաշտպանության խնդիրների կարգավորումը, որպես պետական քաղաքականության հիմնական ուղղություն, կապված է նաև արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում կառավարման մարմինների ու բնակչության ազդարարման և իրազեկման գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետությունից: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Կանոնակարգելու է ՀՀ կառավարման մարմինների, բնակչության ազդարարման և իրազեկման ոլորտների հիմնախնդիրների գործընթացը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Սույն փաստաթուղթը մշակվել է շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներգրավմամբ: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ներդնել աղետների վաղ ազդարարման գործուն համակարգ, որը կնպաստի տնտեսական վնասների և մարդկային կորուստների նվազեցմանը: |
7. |
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք |
|
Սույն որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների և/ կամ լրացումների նախագծերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը – համապատասխանում է ստանձնած պարտավորություններին |
-
Обсуждалось
04.10.2018 - 19.10.2018
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство по чрезвычайным ситуациям
Просмотры 10224
Принт