В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) նախաձեռնել է լայնածավալ ուսումնական միջոցառումների ծրագիր` հարկային և մաքսային ծառայություններում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար: Այդ ուղղությամբ գործուն քայլեր են ձեռնարկվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (այդ թվում` ՏՀԶԿ և Համաշխարհային մաքսային կազմակերպություն) և զարգացած երկրների (այդ թվում` ԱՄՆ և ԵՄ անդամ երկրներ) հետ համագործակցելու և օժանդակություն ստանալու, միջազգային լավագույն փորձը ներդնելու համար:
Անցկացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է կադրային քաղաքականության էական առաջընթաց, հակակոռուպցիոն գործելաոճի և բարեվարքության նոր մակարդակ:
Անցկացվող միջոցառումների արդյունավետությունն ապահովելու համար Կոմիտեի կողմից մշակվել են «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքների փոփոխության նախագծեր, որի արդյունքում համապատասխան դասընթաց անցած (որն անցկացվելու է գիտելիքների նախնական ստուգում անցնելու և ավարտվելու է քննություն հանձնելուց և հավաստագիր ստանալու միջոցով) դիմորդները հնարավորություն են ունենալու նշանակվել հարկային ծառայության Գ և Դ խմբի ցանկացած պաշտոններում, ինչպես նաև մաքսային ծառայության կրտսեր և առաջատար խմբի ցանկացած պաշտոններում: Այնինչ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային ստաժին վերաբերող ցենզերը հնարավորություն չեն տա հասնել ցանկալի արդյունքին և կխոչընդոտեն Կոմիտեն` միջազգային լավագույն փորձով և բարեվարքության կանոններով պատրաստված երիտասարդ մասնագետներով համալրելուն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Կոմիտեի իրավաբանական վարչության կողմից:
- Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նպատակը՝ միջոցառումների ծրագրի գործողությունը տարածել միայն վերը նշված` Կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների վրա:
-
Обсуждалось
03.10.2018 - 18.10.2018
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 7319
Принт