В стадии разработки
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
3 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կենսաթոշակի` չաշխատելու պայմանով իրավունքի իրացման վերաբերյալ դրույթների հստակեցումն է:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի աշխատում (չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, չի զբաղեցնում նոտարի պաշտոն):
Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ վճարովի այլ աշխատանք կատարելու, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է Հ*Գ+ՄՍ*ՄՍԱ բանաձևով, որտեղ`
Հ-ն` օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափն է` 14000 դրամ,
Գ-ն` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը (այսուհետ՝ գործակից),
ՄՍ-ն` մասնագիտական ստաժը,
ՄՍԱ-ն` մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը` 5000 դրամ:
Այս բանաձևի կիրառմամբ օրենքով սահմանված կենսաթոշակի նվազագույն չափը 155000 դրամ է (հաշվարկված է 7.5 նվազագույն գործակցով, 10 տարվա մասնագիտական ստաժով): Հաշվի առնելով այս գործակցին համապատասխանող աշխատավարձի չափը (66140 x 7,5=496050), փոխհատուցման գործակիցը (կենսաթոշակի հարաբերությունը աշխատավարձին` առանց հարկերի) կազմում է 0,417:
Ըստ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի` 2017թ. փետրվար ամսվա դրությամբ սոցիալական ապահովության պետական ծառայության նշանակած` օրենքով սահմանված կենսաթոշակների միջին չափը կազմել է 310,424 դրամ, իսկ աշխատող կենսաթոշակառուների առավելագույն թիվը 6 է:
Հարկ է նշել, որ իրավակիրառական պրակտիկայում որոշակի ռիսկեր են առաջանում աշխատանքի հատկապես գիտական, ստեղծագործական բնույթը որոշելիս:
3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Նախագծով առաջարկվում է, գործող օրենքով սահմանված` կենսաթոշակի իրավունքը չաշխատելու պայմանին փոխկապակցող դրույթները հստակեցնել, դրանցից հանելով բացառությունները: Այսպիսով հավասար պայմաններ կստեղծվեն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց համար` միաժամանակ բացառելով կենսաթոշակի իրավունքի իրացման գործընթացում հնարավոր ռիսկերի առաջացումը:
Այս նպատակով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 6-րդ հոդվածի 4-րդ մասը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի թվականի N 895-Ն որոշման մեջ:
-
Обсуждалось
15.03.2017 - 30.03.2017
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Общественное обсуждение
15.03.2017 14:46
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Просмотры 8873
Принт