Находится в правительстве РА
«ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - За
-
0 - Против
Հիմնավորում
«ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակն է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 711-Ն որոշմամբ սահմանված՝ համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի չափերին վերաբերող դրույթները:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2018 թվականի հունիսի 21-ին ընդունված և հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ համախառն եկամտից օրապահիկը նվազեցվում է ՀՀ հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափով:
Խնդիրը կայանում է նրանում, որ, վերոգրյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշման մեջ և համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի չափերին վերաբերող դրույթներն ուժը կորցրած ճանաչել:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 711-Ն որոշումից հանել համախառն եկամտից նվացեցվող օրապահիկի չափերին վերաբերող դրույթները:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան համախառն եկամտից օրապահիկի նվազեցման կարգավորումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 711-Ն որոշումից հանել համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի չափերին վերաբերող դրույթները:
-
Обсуждалось
28.09.2018 - 13.10.2018
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 7540
Принт