Թաթուլ Ստեփանյան
27.09.2018
Նախագծի World հավելվածում տեքստը ամբողջական չէ, առաջարկում եմ լրացնել:
0 - За
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. |
Անհրաժեշտությունը |
|
2014թ․ հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 2015թ․ հունվարի 1-ից) 6-րդ հոդվածի համաձայն կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով։ Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն արձակվել է ՀՀ ֆինանսների նախարարի 23․07․2014թ․ «Հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 463-Ն հրամանը, որով հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակաշրջանի սկիզբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար սահմանվել է 2017թ․հունվարի 1-ը։ ՀՀ ֆինանսների նախարարի 24․10․2014թ․ թիվ 725-Ն հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը, ՀՀ ֆինանսների նախարարի 09․04․2015թ․ 207-Ն հրամանով էլ հաստատվել է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը։ Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարության 26․03․2015թ․թիվ 313-Ն որոշմամբ սահմանվել է հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի՝ ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության կարգը և դրանց ավտոմատացված համակարգերի նկատմամբ պահանջները։ |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ |
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հաշվապահական հաշվառումը՝ սկսած 2012 թվականից, վարվում է համակարգչային 1C ծրագրով՝ 26․12․2002թ․ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 02․05․1996թ․թիվ 147 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան՝ գործող հաշվային պլանով։ Հաշվապահական նոր համակարգին անցման աշխատանքներ նախարարությունում չեն իրականացվել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, այդ թվում, եռամսյակային և տարեկան ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունների ներկայացման ժամկետների և պահանջների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված գրություններով շարունակվել է պահանջվել ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 1-ի թիվ 176-Ն և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի մարտի 28-ի թիվ 324-Ն հրամաններով նախատեսված ձևաչափերով, մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի հունվարի 30-ի թիվ 27-Ն հրամանով արդեն իսկ հաստատվել է հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, որը ենթադրում է նոր համակարգով հաշվառման տեղեկատվության ներկայացում։ Ըստ էության, ֆինանսների նախարարությունն ակնկալել է հին և նոր համակարգերով միաժամանակյա հաշվառման իրականացում տեղերում։ ՀՀ ֆինանսների նախարարի 2018թ մարտի 13-ի գրությամբ պահանջվել է ներկայացնել նախարարության 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների փաթեթը՝ 2017թ հունվարի 30-ի թիվ 27-Ն հրամանով հաստատված ձևաչափով, որը չի ներկայացվել նախարարության կողմից՝ նման հաշվառման բացակայության պատճառով։ Նշվածից հետևում է, որ հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցումը հանդիսանում է հրատապ խնդիր։ Այսպիսով, անհրաժեշտ է ձեռք բերել «ՀԾ Ձեռնարկություն» փաթեթը, և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդները մուտքագրել, կազմակերպել տնտեսական գործառնությունների հաշվապահական ձևակերպումների համապատասխան գրանցումները, կազմակերպել հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների ձևավորումը հետագա ամիսների ընթացքում: Համակարգն ունի լայն հնարավորություններ հետագա կատարելագործման՝ պայմանավորված պատվիրատուի պահանջներով։ 5 միաժամանակյա օգտագործողների համար նույն խնդիրների իրականացման դեպքում համակարգի արժեքն է շուրջ 3000000 դրամ, ներդրման արժեքը պայմանագրային է, որը կազմում է շուրջ 4000000 դրամ, սպասարկման տարեկան արժեքն է շուրջ 2000000դրամ։ Համակարգն ամբոջությամբ ներդնելու համար կպահանջվի 9000000 դրամ: Հաշվառման անընդհատությունն ու համապատասխան բազայի պահպանման անվտանգությունն ապահովելու նպատակով 2018 թվականի մնացած ամբողջ ժամանակաշրջանում շարունակել հաշվապահական հաշվառման համատեղ, միաժամանակյա վարումը նաև «1C» ծրագրով, հաշվի առնելով նաև, որ կազմակերպության հետ կնքվել է 2018 թվականի համար սպասարկման ծառայությունների գնման պայմանագիր (տարեկան սպասարկման գումարը կազմում է 1500000 դրամ)։ |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
«ՀԾ Ձեռնարկություն» փաթեթից օգտվում են 7 մեծ պետական մարմիններ, այդ թվում ՀՀ ֆինանսների նախարարությունը, որտեղ առաջիկայում նախատեսվում է հանրային հատվածի կազմակերպությունների առանձին ֆինանսական հաշվետվությունների հիման վրա համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, հետևաբար համակարգերի համակցման խնդիրը կարգավորվում է։ |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
«ՀԾ Ձեռնարկություն» փաթեթը լիովին բավարարում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման կազմակերպման պայմաններին և ավտոմատացված համակարգերին ներկայացվող պահանջներին, հնարավորություն է տալիս նոր խնդիրների առաջադրման դեպքում լրացուցիչ կատարելագործումների և զարգացումների, ունի այլ համակարգերին համակցման լայն հնարավորություններ՝ գանձապետական համակարգերի՝ էլեկտրոնային վճարումներին, գնումների էլեկտրոնային համակարգին, բյուջեների պլանավորման գործընթացներին և այլն։ |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախարարության հաշվապահական հաշվառման աշխատանքների ավտոմատացման առավել արդյունավետ կազմակերպում: |
7. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Որոշման նախագիծը միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չի նախատեսում: |
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Որոշման նախագիծն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
Обсуждалось
26.09.2018 - 12.10.2018
Тип
Pешение
Область
Сельское хозяйство
Просмотры 8368
Принт27.09.2018
Նախագծի World հավելվածում տեքստը ամբողջական չէ, առաջարկում եմ լրացնել: