Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ
1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2013 թվականի հուլիսի 11-ից ուժի մեջ է մտել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրառման նպատակով անհրաժեշտ է հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված` «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերն են:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը:
-
Обсуждалось
14.03.2017 - 03.04.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 8710
Принт