Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության պետական և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորությունների մասով իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին

Հիմք ընդունելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների (այդ թվում` հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով) մասով ձեռնպահ մնալ տվյալ իրավաբանական անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց, եթե պարտապանի գույքի գնահատված արժեքը բավարարում է պարտատերերի պահանջներն ամբողջովին մարելու համար: 
  2. Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ առաջարկել Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձանց համայնքի բյուջեի նկատմամբդրամային պարտավորությունների (այդ թվում` հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով) մասով ձեռնպահ մնալ տվյալ իրավաբանական անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց, եթե  պարտապանի գույքի գնահատված արժեքը բավարարում է պարտատերերի պահանջներն ամբողջովին մարելու համար:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    31.01.2017 - 15.02.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11092

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: