Добавить в избранное

В стадии разработки

ՖԵՐԴԻՆԱՆԴ ԳԱՐԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖԵՐԴԻՆԱՆԴ ԳԱՐԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Հայաստանի Հանրապետության ձյուդոյի ազգային հավաքական թիմի անդամ, 2018 թվականի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի № 1297-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ձմեռային  զորակոչը։ Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանը նախապատրաստվելու և մասնակցելու է 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին և 2019-2020 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի։  

Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

  • Обсуждалось

    14.09.2018 - 08.10.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6926

Принт