Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄԸ

2018 թվականի            -ի N-      Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները սահմանելու մասին» N 1047-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
  • 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6) ենթակետով.

«6) օրենքով նախատեսված դեպքերում մասնակցել անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին:,

  • 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5) ենթակետով.

«5) օրենքով նախատեսված դեպքերում մասնակցել անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին::

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄԸ

2018 թվականի            -ի N-      Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների օրինակելի կանոնադրությունը և ցանկը սահմանելու մասին» N 1058-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝

1) «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային  կազմակերպության օրինակելի կանոնադրության 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 51) ենթակետով.

«51) կենտրոնի մասնագետների՝ օրենքով նախատեսված դեպքերում անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցությունը::

2) «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 51) ենթակետով՝

«51) կենտրոնի մասնագետների՝ օրենքով նախատեսված դեպքերում անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողությունների մասնակցությունը::

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Քննարկման ներկայացվող նախագծերի մշակման համար հիմք է ծառայել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենքի նախագիծ)[1]: Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ ի կատարումն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի № 303 որոշման 51-րդ կետի, որի պահանջն է քրեական դատավարության օրենսգրքով անչափահասի մասնակցությամբ առերեսման և այլ քննչական գործողությունների հատուկ կարգի սահմանումը, մասնավորապես, հանցագործությամբ հասցված վնասի վերապրումը բացառելու համար (double victimization): 

Վերոշարադրյալի հաշվառմամբ Օրենքի նախագծով առաջարկվում է (1) մանկավարժի մասնակցությունը պարտադիր դարձնել մինչև տասնվեց տարեկան անչափահասների մասնակցությամբ առերեսման և ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններին, (2) անկախ տարիքից անչափահասի մասնակցությամբ ցուցմունքներ տալու հետ կապված քննչական կամ դատավարական այլ գործողությանը որոշակի դեպքերում պարտադիր դարձնել հոգեբանի մասնակցությունը:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության գործող                                                                                                                                                                                                                                        օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ մինչև 16 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ: Հոդվածի մեկնաբանությունից ուղղակի բխում է, որ օրենսդիրը մանկավարժի մասնակցությունը պարտադիր է համարում քննչական գործողություններից միայն հարցաքննության համար. ոչինչ չի ասվում մյուս քննչական գործողությունների, մասնավորապես առերեսման, ճանաչման ներկայացնելու մասին: Սակայն, օրինակ, ճանաչման ներկայացնելու քննչական գործողությունն ինքնին ենթադրում է անձին մինչև ճանաչման ներկայացնելը հարցաքննել ճանաչվող անձի կամ առարկայի արտաքին տեսքի, նշանների, այն տեսնելու հանգամանքների վերաբերյալ: Հետևաբար, Օրենքի նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել գործող քրեական դատավարության օրենսգրքի 207-րդ, 216-րդ, 221-րդ, ինչպես նաև 222-րդ հոդվածներում` նախատեսելով մանկավարժի պարտադիր մասնակցությունը մինչև տասնվեց տարեկան անչափահասների մասնակցությամբ հարցաքննության, առերեսման և ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն­ներին:

Միաժամանակ Նախագիծը նախատեսում է անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը (առերեսմանը, ճանաչման ներկայացմանը) համապատասխան որակավորում և մասնագիտական փորձ ունեցող հոգեբանի պարտադիր մասնակցությունը հետևյալ դեպքերում՝

  • սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով.
  • անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի մտավոր զարգացման մեջ հետ մնալու դեպքում.
  • անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հոգեկան խանգարում ունենալու դեպքում.
  • եթե վարույթն իրականացնող մարմինը կարծում է, որ հոգեբանի մասնակցությունը բխում է անչափահասի լավագույն շահերից:

Օրենքի նախագծի կարգավորումների համաձայն՝ հոգեբանը կմասնակցի նաև դատական քննության փուլում  անչափահաս վկայի կամ տուժողի մասնակցությամբ կատարվող հարցաքննությանը: Այս փոփոխությունը ևս ուղղված է անչափահասի մասնակցությամբ դատավարական գործողությանը անչափահասի շահերին չվնասելու սկզբունքի համար լրացուցիչ երաշխիք սահմանելուն: Միաժամանակ դատական քննության փուլում հոգեբանը նախագահողի թույլտվությամբ կարող է առարկություններ և դիտողություններ ներկայացնել հարցաքննության բնականոն ընթացքի վերաբերյալ:

Բացի այդ, Նախագծով առաջարկվում է մանկավարժ սուբյեկտն առանձին դեպքերում փոխարինել հոգեբանով, քանի որ անչափահասին հոգեբանական աջակցություն ցուցաբերելն անհրաժեշտ է վերապահել այդ ոլորտում որոշակի գիտելիքներ ու փորձ ունեցող մասնագետներին, ովքեր ավելի ճիշտ և բազմակողմանի կարող են գնահատել անչափահասի հատուկ պահանջներն ու հոգեբանական առանձնահատկությունները:

Օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումների՝ թե՛ մանկավարժի, թե՛ հոգեբանի մասնակցության մասով, պրակտիկ լիարժեք կիրառությունն ապահովելու նպատակով նախևառաջ անհրաժեշտ է վարույթն իրականացնող մարմնի համար առավել հասանելի դարձնել համապատասխան որակավորում և մասնագիտական փորձ ունեցող մանկավարժների և հոգեբանների առկայությունը:

Հիշյալ նպատակի ապահովման տեսանկյունից արդեն իսկ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ[2]: Մասնավորապես, որոշման մեջ սահմանվել է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը կամ հոգեբանը մասնակցում է անչափահաս սովորողի մասնակցությամբ համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություններին, եթե օրենքով նախատեսված է համապատասխանաբար մանկավարժի կամ հոգեբանի մասնակցության պահանջ:

Այդուհանդերձ, Օրենքի նախագծի կարգավորումների լիարժեք իրացումն և հոգեբան-մանկավարժների բավարար կադրային ռեսուրսներ ապահովելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնվել է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները սահմանելու մասին» № 1047-Ն և «Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների օրինակելի կանոնադրությունները և ցանկը սահմանելու մասին» № 1058-Ն որոշումներում (այսուհետ՝ Նախագիծ):

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Տարածքային մանկավար­ժահո­գեբանական աջակցության տարածքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակեր­պության կողմից իրականացվող լիազորությունների շարքում՝ դրանք համալրելով նաև կենտրոնի մասնագետների կողմից օրենքով նախատեսված դեպքերում քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցելու լիազորությամբ:

Նախագծով առաջարկվող լուծումները նպատակ ունեն ապահովել քննչական կամ այլ դատավարական գործողություններին օրենքով նախատեսված դեպքերում մանկավարժի կամ հոգեբանի լիիրավ մասնակցությունը՝ մի կողմից վարույթն իրականացնող մարմնի համար առավել հասանելի դարձնելով համապատասխան մասնագետին գտնելու և քննչական գործողությանը ներգրավվելու խնդիրը, մյուս կողմից ապահովելով համապատասխան քննչական գործողության անխափան իրացումը, ինչպես նաև անչափահաս մասնակցի իրավունքներն ու պարտականությունները:

  1. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրության կարևորագույն խնդիրներից է հանցագործություններից տուժած անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը, հատկապես եթե խոսքը վերաբերում է անչափահաս տուժողներին կամ վկաներին: Նախագծով առաջարկվող փոփոխությունների պարագայում հնարավոր կլինի անչափահասների մասնակցությամբ քննչական կամ այլ դատավարական գործողությունները կատարել հոգեբանի կամ մանկավարժի մասնակցությամբ (ըստ օրենքի պահանջի)՝ ապահովելով անչափահասի լավագույն շահը: Ի վերջո, Նախագծի ընդունման պայմաններում հնարավոր կլինի լիարժեք իրացնել Օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումները՝ ապահովելով նաև միջազգային-իրավական չափանիշներն ու պահանջները:

 


 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1047-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1058-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

 


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1047-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1058-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի պահանջվում:

 

 

[1]Օրենքի նախագծի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2016 թվականին: Այն սահմանված կարգով շրջանառվել է, լրամշակվել ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա, ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ և քննարկվել ՀՀ կառավարության մշտա­պես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի նիստում:

[2] ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 525-Ն որոշում:

  • Обсуждалось

    10.09.2018 - 05.10.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8172

Принт