Добавить в избранное

В стадии разработки

«ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  

«ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկման  անհրաժեշտությամբ: Մասնավորապես, վերոնշյալ հոդվածի դրույթների համաձայն՝ օրենսդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը և համապատասխան բնագավառները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

        Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է «Օրենսդրական ակտի  և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ օրենսդրական ակտի և կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը:

  • Обсуждалось

    07.09.2018 - 23.09.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Здравоохранение, Сельское хозяйство, Образование и наука, Охрана природы, Градостроителство, Энергетика и природные ресурсы, Спорт и молодежь, Культура, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Диаспора, Кадастр

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10943

Принт

Предложения

Միհրան Մինասյան

20.09.2018

Կան նորմատիվ իրավական ակտեր (օրենքներ) որոնք պետք է կիրառվեն պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների կողմից միատեսակ ձևով։ Օրինակ՝ Փաստաթղթերի հատուկ առաքման մասին ՀՀ օրենքի դրույթները և հատկապես 8-րդ հոդվածի դրույթը՝ որի համաձայն հատուկ առաքումը կատարվում է առձեռն հանձնմամբ։ Անհրաժեշտ է նախագծով կարգավորել այն հարցը թե՝ բոլոր բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը որ մարմնի կողմից պետք է կատարվի որպեսզի այն կիրառվի միատեսակ ձևով բոլոր պետական կառավարման համակարգի մարմինների կողմից։ Վերոգրյալ հարցի կագավորումը հնարավորություն կստեղծի որպեսզի Պետական վերահսկողական ծառայությունը իր լիազորությունները կատարի ավելի հստակ և արդյունավետ ձևով։ Առաջարկում եմ բոլոր բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանում տալու լիազորությունը հանձնել ՀՀ արդարադատության նախարարությանը ։

ԹԱՔՍ ՔՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ

18.09.2018

Հարկային օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության կողմից լիազորված` ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ (այսուհետ սույն հոդվածում՝ լիազորված մարմին) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում իր սահմանած կարգով ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ: Մենք կարծում ենք, որ նշված հոդվածով օրենսդիրը հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրումը թողել է Ֆինանսների նախարարության պարտականությունների ներքո, որպես ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմին։ Ուստի՝ գտնում ենք, որ «Օրենսդրական ակտի և կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին» ՀՀ ԿՈ նախագծի հավելվածով սահմանված 20-րդ կետը վերանայման ենթակա է։

Ռուզաննա Ազրոյան

12.09.2018

՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենսդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում կարող է տալ ակտը կիրառող պետական կառավարման համակարգի մարմինը (...): Հարկ եմ համարում հատուկ նշել, որ վերը նշված հոդվածով սահմանված բացառությունը վերաբերում է բացառապես Սահմանադրությանը, այլ ոչ թե սահմանադրական օրենքներին: ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրությամբ սահմանված մարմինները տալիս են իրենց ոլորտային օրենսդրական ակտերի պաշտոնական պարզաբանումը, բացառությամբ դատական համակարգի մարմինների: 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքը: Նշված օրենքում առկա են ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման տեղիք տվող դրույթներ, որոնք պարզաբանման /այն էլ պաշտոնական/ կարիք ունեն: Դրա վառ օրինակներից մեկն այն է, որ արդեն իսկ անհրաժեշտություն է ծագել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը: Պրակտիկայում, առկա է դեպք, որ փաստաբանը նշված օրենքի մի դրույթի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, սակայն պաշտոնական պարզաբանում ստանալու փոխարեն, ստացել է հարցին լուծում չտվող և իրենից ոչ մի իրավական հետևանք չառաջացնող գրություն: Նախագծով հաստատվող հավելվածի 2-րդ կետով սահմանված են այն բնագավառները, որոնք կարգավորող օրենսդրության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը կարող է տրամադրել պաշտոնական պարզաբանում և հարկ է նկատել, որ դատական ոլորտին վերաբերող իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տրամադրելը վերապահված չէ ՀՀ արդարադատության նախարարությանը: Ավելին, նման լիազորություն, համաձայն ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի և Նախագծի ոչ մի մարմնի չի վերապահվել: Գործնականում արդեն իսկ առաջացել են և դեռ կառաջանան դեպքեր, երբ անհրաժեշտություն կառաջանա դատական ոլորտին վերաբերող իրավական ակտերում, մասնավորապես Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքում առկա ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման դրույթների վերաբերյալ ստանալ պաշտոնական պարզաբանում: Առաջարկում եմ վերը նշված խնդրի լուծման նպատակով Նախագծում կատարել համապատասխան լրացումներ/փոփոխություններ:

Узнать больше