Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկո­ղու­թյան կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության թիվ 17 հավելվածում և դրանից բխող թիվ 8973 <<Ավիացիոն անվտանգություն>> փաստաթղթում 2017 թվականի նոյեմբերին 10-րդ հրատարակությամբ, ինչպես նաև Եվրամիության «Անվտանգության  կանոնակարգեր» Դոկ.30  փաստաթղթի 13-րդ խմբագրության 9-րդ հրատարակությամբ սահմանված նոր ավիացիոն անվտանգության չափանիշներին և ընթացակարգերին համապատասխանեցման անհրաժեշտությամբ:  

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2017 թվականի նոյեմբերին ԻԿԱՕ-ի կողմից թիվ 17 հավելվածում և դրանից բխող թիվ 8973 «Ավիացիոն անվտանգություն» փաստաթղթում 10-րդ հրատարակությամբ, ինչպես նաև 2016 թվականի ընթացքում ԵԿԱԿ կողմից «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթում 13-րդ խմբագրության 9-րդ հրատարակությամբ՝ կատարվել են լրացումներ և փոփոխություններ, սահմանվել են ավիացիոն անվտանգության ընթացակարգերի նոր ստանդարտներ:   

Վերը նշված լրացումների և փոփոխություների կիրառման ուշացումը կարող է ազդել ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման վրա և այսօր ավիացիոն անվտանգության առումով վերը նշված փոփոխությունների և լրացումների կիրառումը անհրաժեշտ է: 

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել ՀՀ օդանա­վակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատաս­խանությունը ԻԿԱՕ և ԵԿԱԿ ստանդարտներին, որի ապահովման նպատակով  ԻԿԱՕ և ԵԿԱԿ կողմից նոր ընդունված ստանդարտները ներդրվում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ իրավական փաստաթղթերում և գործնական կիրառում ստանում ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ընթացակարգերում: 

  1. Կարգավորման առարկան

Վերը նշված փոփոխություների և լրացումների ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում նոր ավիացիոն անվտանգության ընթացակարգերը կանոնակարգել և համապատասխանեցնել Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի N 17՝ «Անվտանգության» հավելվածով և Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթով սահմանված նոր ստանդարտներին:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն ավիացիոն անվտանգության ընթացակարգերն և հնարավորություն կընձեռնվի ավելի բարձր մակարդակի հասցնել օդանավակայանում ավիացիոն անվտանգության հսկողության գործառույթների իրականացումը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ գործող իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄՇԱԿՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

 

Ներկայացված Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով հետևյալ իրավական ակտերը.

 

  1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
  2. ՀՀ կառավարության 2003 թ. հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրիը հաստատելու մասին» N 1307-Ն որոշումը.

3.Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիան.

4.Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Անվտանգություն» թիվ 17 հավելվածը.

5.Եվրոմիության ԵԿԱԿ <<Անվտագության կանոնակարգեր>> Դոկ. 30 փաստաթուղթ:

 

 

ԻՐԱՎԱԿԱՆ – ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ներկայացված որոշման Նախագիծը մշակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահան

  • Обсуждалось

    06.09.2018 - 22.09.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8308

Принт