Добавить в избранное

В стадии разработки

«Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի նպատակն է բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը: Նախագծով առաջարկվում է հաստատել 2019թ.-ին Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվելիք զբաղվածության պետական ծրագրերը և դրանց բաշխումն ըստ ՀՀ մարզերի և տարածքների:

  • Обсуждалось

    04.09.2018 - 19.09.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9938

Принт

Предложения

Հայաստանի ՄՌ Ասոցիացիա

18.09.2018

Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի տրամադրման նպատակով գործազուրկներին և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձանց վերապատրաստում և դրամական օգնության տրամադրում: ա. ծրագրի նպատակը միաժամանակ երկու սոցիալական հարցի լուծմանը նպաստելն է՝  գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցողների որոշակի խմբի համար զբաղվածության ապահովում,  տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի տրամադրում: բ. Ծրագրի շահառուները գործազուրկները, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև աշխատանք փնտրող անձինք են: գ. Ծրագրի իրականացման ընթացքում տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման համար շահառուին մեկ տարվա ընթացքում ամսական կտրվածքով վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Ծրագրի իրականացման ընթացքում սոցիալական ծառայությունները այցելությունների միջոցով իրականացնում են տրամադրվող խնամքի շարունակական մոնիթորինգ: դ. Ծրագրի տևողությունը մեկ տարի է:

Узнать больше