ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«---» 2017 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի n 297-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված հավելվածում`
1) «կիսամյակ» բառը փոխարինել «ուսումնական տարի» բառակապակցությամբ` համապատասխան հոլովաձևերով.
2) 6-րդ և 7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է ընդունելության կարգով պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ տարվա համար ուսման վարձի փոխհատուցման տեղում` մրցութային հիմունքով.
1) մինչև 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողներին` մինչև ուսումնառության ավարտը.
2) 19 և ավելի տարիք ունեցող հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողներին` մինչև 19 տարին լրանալը ընդունված ուսանողների մրցույթից հետո` թափուր տեղի առկայության դեպքում.
3) միջնակարգ կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողներին.
4) միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հետևյալ սոցիալական խմբերին`
ա. առանց ծնողական խնամքի մնացած կամ նրանց թվին պատկանող անձանց, որոնց վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
բ. 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, որոնց հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
գ. զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված (զորացրվելուց հետո երեք տարվա ընթացքում) դիմորդներից ամենաբարձր միավոր ունեցող անձանց (ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում)` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
5) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ուսումնական հաստատություն ընդունված, սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին:
- Ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում ըստ մասնագիտությունների իրականացվում է փոխատեղում: Փոխատեղման արդյունքում սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ: Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար և վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին:»:
3) 15-րդ կետում «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «ՀՀ կառավարության սահմանած կարգով ընդունված» բառերը:
- 21-րդ կետը լրացնել նոր պարբերությունով հետևյալ բովանդակությամբ.
«Ուսանողների առաջադիմությունը որոշվում է նախորդ ուսումնական տարվա գնահատականների, այդ թվում` դիֆերենցիալ ստուգարքների, միջին թվաբանականի 0,01-ի ճշտությամբ:
Փոխատեղման ժամանակ առաջադիմության արդյունքների հավասար միավորների դեպքում առաջնահերթությունը տրվում է.
1) պետական կրթական չափորոշիչով հաստատված ընդհանուր մասնագիտական, հատուկ մասնագիտական առարկաներից առավել բարձր միավոր ստացած ուսանողներին.
2) նախորդ տարում անվճար համակարգում սովորող ուսանողներին.
3) քիչ բացակայություններ ունեցող ուսանողներին.
4) սոցիալապես առավել անապահով վիճակում գտնվող ուսանողներին (համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում).
5) զինվորական ծառայությունից զորացրված ուսանողներին:»:
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
14.03.2017 - 05.04.2017
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 9404
Принт