Добавить в избранное

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծ և դրանից բխող` Հայաստանի Հանրապետության «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Սերմերի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կերի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր

                                                                    ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

  1. 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգվում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների և այլ հարցերի հետ  կապված իրավահարաբերությունները:

          Վերոհիշյալը վկայում է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:      

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

          «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով /այսուհետ` նախագիծ/ առավելագույնս կսահմանափակվի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից և նախարարի 2018 թվականի փետրվարի 8-ի N39-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են առողջապահության, բնապահպանության նախարարությունների, հասարակական կազմակերպությունների («Հանուն մարդկային կայուն զարգացման», «Տապան Էկո-ակումբ»,  «Իրազեկ և պաշտպանված սպառող», «Հայաստանի անտառներ», Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի), Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի,      Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգումը

 

                                                                                                                                    ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Սերմերի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կերի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհարժեշտություն  է առաջանում:

 

 

      ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ  ՄԱՍԻՆ

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման  էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    04.09.2018 - 19.09.2018

  • Тип

    Закон

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 15194

Принт

Предложения

Gohar Jerbashian

18.09.2018

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծը մարդու առողջության և կենսոլորտի մաքրության պահպանման կարևորագույն օրենքի նախագիծ է։ Օրենքի նախագիծը բնավ չի արգելում գիտական նպատակներով գենային ինժեներիայի հարցերով զբաղվելը։ Անտեղյակների համար հատուկ նշեմ, որ ԳՄՕ բուսատեսակներն անհնար է աճեցնել առանց հատուկ հերբիցիդների/պեստիցիդների։ Օրինակ ռաունդափը (Roundup), որի ակտիվ բաղադարիչ գլայֆոսատն (glyphosate) ազդում է ԴՆԹ վրա, ապացուցված է քաղցկեղային բջիջների արագ բազմացումը (ploriferation) դրդելու գլայֆոսատի ունակությունը։ Գլայֆոսատը պատենտավորվել է որպես հակաբիոտիկ և խելատոր՝ միկրոտարրեր (միներալներ) օրգանիզմից հեռացնող միջոց։ Այն մարդու մարմնից հեռացնում է կարևոր միկրոտարրեր՝ երկաթ, կոբալտ, մանգան։ Ոչնչացնում է աղիքային միկրոֆլորան և վնասում է դրա կարողությունը արտադրել էական ամինաթթուներ, ինչպես օրինակ տրիպտոֆան (tryptophan)։ Վնասում է ԴՆԹ տրանսկրիպցիային մասնակցող մեթիլացման ուղիները։ Այլ բացասական ազդեցությունների մասին կարդացեք այստեղ և ստորև հղվող գիտական հոդվածներում․ Round Up is Wrecking Ball on the Human Body․ https://healthfreedomidaho.org/round-up-is-wrecking-ball-on-the-human-body – The mechanism of DNA damage induced by Roundup 360 PLUS, glyphosate and AMPA in human peripheral blood mononuclear cells - genotoxic risk assessement https://www.sciencedirect.com/science/article/pii/S0278691518304800?via%3Dihub – Glyphosate-based herbicides are toxic and endocrine disruptors in human cell lines https://www.sciencedirect.com/science/article/pii/S0300483X09003047 – Glyphosate, Hard Water and Nephrotoxic Metals: Are They the Culprits Behind the Epidemic of Chronic Kidney Disease of Unknown Etiology in Sri Lanka? http://www.mdpi.com/1660-4601/11/2/2125 – Monsanto ordered to pay $289 million in world's first Roundup cancer trial https://www.reuters.com/article/us-monsanto-cancer-lawsuit/monsanto-ordered-to-pay-289-million-in-worlds-first-roundup-cancer-trial-idUSKBN1KV2HB ԳՄՕ բույսերի աճի համար լայնորեն կիրառվող հերբիցիդները և պեստիցիդները (օրինակ alachlor և atrazine) բացասաբար են ազդում տղամարդու սերմի (semen) որակի վրա։ Ապացուցվել է նաև, որ ատրազին (atrazine) հերբիցիդը, ի լրումն բազմաթիվ այլ բացասական հետևանքների ազդում է նաև գորտերի սեռի վրա՝ արուների իգացում է տեղի ունենում․ – Semen quality in relation to biomarkers of pesticide exposure. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1241650/ – Hermaphroditic, demasculinized frogs after exposure to the herbicide atrazine at low ecologically relevant doses http://www.pnas.org/content/99/8/5476 – Feminization of male frogs in the wild https://www.nature.com/articles/419895a Թեև այսքանն էլ բավական է ԳՄՕ բույսերի մշակությամբ զբաղվելու վտանգները գնահատելու համար, թեմային առնչվող շատ կարևոր մի նորություն ավելացնեմ․ «Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը» (International Agency for Research on Cancer (IARC)) տարբեր հետազոտությունների արդյունքների համադրման (գրականության տեսության) հիման վրա դեռևս 2015թ․ (հրապարակվել է 2017թ․ - https://monographs.iarc.fr/wp-content/uploads/2018/07/mono112.pdf) գլայֆոսատը հայտարարել էր որպես հավանական քաղցկեղածին։ Դրանից հետո Մոնսանտոն և Ամերիկյան քիմիական խորհուրդը (American Chemistry Council (of which Monsanto is a member)), որի անդամ է Մոնսանտոն, հարձակումներ են սկսել IARC-ի դեմ և լոբբիստների միջոցով հասել են նրան որ ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ֆինանսավորման կոմիտեն (U.S. Senate and Congress appropriations committees) ԱՄՆ բյուջեի օրենքի նախագծում նախատեսած է եղել զրկել IARC-ին ֆինանսավորումից․․․ Սակայն անցած կիրակի, սեպտեմբերի 16-ին հայտարարվել է, որ այդ հատվածը հեռացվել է բյուջեի օրենքի նախագծից․․․ Glyphosate Industry Fails to Stop US Funding for Global Cancer Agency https://sustainablepulse.com/2018/09/16/glyphosate-industry-fails-to-stop-us-funding-for-global-cancer-agency/#.W6ERq_ZoSM- Monsanto’s Four Tactics for Undermining Glyphosate Science Review https://blog.ucsusa.org/genna-reed/monsantos-four-tactics-for-undermining-glyphosate-science-review Monsanto Drags IARC Into the Depths of Its Disinformation Campaign on Glyphosate https://blog.ucsusa.org/genna-reed/monsanto-drags-iarc-into-the-depths-of-its-disinformation-campaign-on-glyphosate *** Օրենքի նախագծում առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունները․ Հոդված 2.-ի 8) և 9) ենթակետերով տրվող սահմանումներում «մարդու առողջության» բառերից հետո ավելացնել «(ներառյալ գեների)» 8) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկում` միջոցառումների ամբողջականություն, որը ներառում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մարդու առողջության (ներառյալ՝ գեների) և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը և տարածումը, 9) պատահար` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության արդյունքում առաջացած ցանկացած դեպք, որը սպառնալիք է ներկայացնում մարդու առողջության (ներառյալ՝ գեների), շրջակա միջավայրի, գյուղատնտեսական նշանակության հողերի և բուսական ու կենդանական ծագման մթերքի համար

Վահագն Մխոյան

17.09.2018

Կատարյալ անհեթեթ ու խավարամիտ օրինագիծ է, որը սահմանափակում է Հայաստանում գենետիկ ինժեներիայի զարգացման հեռանկարը։ Մինչդեռ անհրաժեշտ է հակառակը․ ստեղծել նպաստավոր պայմաններ, որ այս ուղղությունը զարգանա, որ Հայաստանում էլ ստեղծվեն նոր, արդյունավետ ու ավելի անվտանգ սորտեր և ցեղատեսակներ։ Էլ չխոսենք տնտեսության ու բժշկության ոլորտներում գենետիկ ինժեներիայի ահռելի պոտենցիալի մասին։

Դավիթ Գրիգորյան

08.09.2018

ԳՄՈ-ները անվտանգ են մարդու առողջության համար, սա տգիտության նախավերջին աստիճանն է: Մի հատ էլ հավատացյալների կրոնական զգացմունքները պաշտպանող օրենք հանեք ու վերջնական փչացրեք օրինական դաշտը: Գիտնականների հետ զրուցեք, սա խայտառակություն է: Հղմամբ ծանոթացեք անկախ հետազոտությունների արդյունքների մի մասին, փորփրեք թեման, ամոթա շատ: https://tinyurl.com/ya7t3x4m

Узнать больше