Добавить в избранное

Проект не принят

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ գլխի կարգավորումների համաձայն՝ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա՝ միակ բացառությունը նախատեսելով  զինվորական կենսաթոշակի չվճարված գումարը  նաև լիազորագրով վճարելու համար, այն դեպքում, երբ կենսաթոշակառուն բուժվում է օտարերկրյա պետությունում հիվանդանոցային ձևով: Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիային (այսուհետ՝ Կոնվենցիա) կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից` բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով:

Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Սահմանդրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Սահմանդրության 76-րդ հոդվածի համաձայն՝ սեփականության իրավունքը չի դիտարկում որպես այդ հոդվածի հիմքերով սահմանափակվող իրավունք: Առկա է իրավունքների սահմանափակման այն առանձնահատուկ դեպքը, երբ Սահմանադրությունն է որոշում տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշն ու սահմանները` դա չվերապահելով նույնիսկ օրենսդրի իրավասությանը:

Սահմանդրության 83-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

Քաղաքացիական» օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները:

Քաղաքացիական» օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Վերոգրյալ նորմերից հետևում է, որ կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց է և դրա նկատմամբ իրավունքը համարվում է գույքային իրավունք:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն` իր Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի 07.05.2002թ. գործով, Բեյլերն ընդդեմ Իտալիայի 05.01.2000թ. գործով, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի 15.01.2009թ. գործով կայացված դատական ակտերում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կենսաթոշակը կարող է հանդիսանալ «գույք» և դրա չվճարումը դիտել է, որպես խոչընդոտ անձի` իր սեփականությունից անարգել օգտվելու իրավունքին: Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի 15.01.2009թ. գործով կայացված որոշմամբ Եվրոպական դատարանն ամրագրել է, որ սոցիալական ապահովության միջոցը` կենսաթոշակը, համարվում է սեփականություն և դրա չվճարումը համարվում է սեփականության իրավունքի խախտում, այսինքն` Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Սահմանադրական դատարանը` 04.10.2006թ. կայացրած ՍԴՈ-649 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիքորոշումը, որ կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է: Կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է` նաև ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի:

Վճռաբեկ դատարանն իր 30.06.2006թ N 3-1260 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ տվել է հետևյալ մեկնաբանությունները.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների (Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի, 07.05.2002թ, Բեյլերն ընդդեմ Իտալիայի, 05.01.2000թ) համաձայն` «սեփականություն» հասկացությունը բովանդակում է ոչ միայն ֆիզիկական բարիքների սեփականությունը, այլև սեփականություն կարող են համարվել որոշ գույքային այլ իրավունքներ և շահեր, ինչպես նաև անվիճելի և կատարման ենթակա պահանջի իրավունքը: Տվյալ դեպքում պալատը գտել է, որ կենսաթոշակի պահանջի իրավունքը Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված անվիճելի իրավունքն է, քանի որ Եվրոպական դատարանի վճիռների համաձայն` «պահանջի իրավունք» ևս կարող է համարվել «սեփականություն»` Կոնվենցիայի նշված դրույթի իմաստով, եթե հիմնավորապես հաստատվել է, որ այդ պահանջը ենթակա է կատարման»: Ըստ Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, որը երաշխավորում է սեփականության իրավունքը, հիմնարար և կարևորագույն պայման է հանդիսանում սեփական գույքն ազատորեն տնօրինելու իրավունքը: Տվյալ գործով վճռաբեկ դատարանը գտել է, որ անձի կենսաթոշակի վճարումը դադարեցնելը խախտել է Սահմանադրության 31-րդ հոդվածը և Կոնվենցիային 1-ին արձանագրության 1-ին հոդվածը:

Բացի այդ, Եվրոպական դատարանը տվել է Կոնվենցիայի № 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն` օգտագործելով «օրինական սպասելիք» («լեգիտիմ ակնկալիք») հասկացությունը:

Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքը ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (Պրեսոսն Կոմպանիա Նավիեռան ՍԱ ընդդեմ Բելգիայի, 20.11.1995թ թիվ 17849/91): «Օրինական սպասելիքը» առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (Կոպեկին ընդդեմ Սլոկանիայի, 28.09.2004թ թիվ 44912/98):

Սահմանադրական դատարանն իր 02.10.2012թ ՍԴՈ-1050 որոշման 6-րդ կետում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

«Անդրադառնալով խնդրո առարկա իրավակարգավորումների շրջանակներում «լիազորագիր» ինստիտուտի վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ առկա նորմերի կիրառելիության խնդրին` սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասն առանձնացնում է այն սուբյեկտներին, որոնց կողմից տրված լիազորագրերը հավասարեցված են նոտարի կողմից հաստատվող լիազորագրերին: Ավելին, նույն հոդվածի 4-րդ մասը հատուկ իրավակարգավորում է նախատեսում որոշակի դեպքերի, այդ թվում` կենսաթոշակ ստանալու լիազորագրի վերաբերյալ: Համաձայն այդ նորմի` կենսաթոշակ ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաև այն կազմակերպությունը, որտեղ կենսաթոշակառուն աշխատում է, նրա բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը և այն ստացիոնար բուժական հաստատության տնօրինությունը, որտեղ նա գտնվում է բուժման մեջ:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սուբյեկտների կողմից հաստատվող լիազորագրերին, ապա «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասը հատուկ իրավակարգավորում է ամրագրում միայն քրեակատարողական հիմնարկի և հոգեբուժական հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագրի առնչությամբ` վերջինս հավասարեցնելով նոտարի հաստատած լիազորագրին: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը, որը սահմանում է, որ «Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին», ինչպես նաև քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի` «Այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին», գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքը կիրառելիս իրավակիրառական պրակտիկայում պետք է հիմք ընդունվի նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված սուբյեկտների կողմից հաստատված լիազորագրերը»:

Վերոշարադրյալը վկայում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվել են՝

  • կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը նաև լիազորված անձի միջոցով ներկայացնելու կարգավորումներ,
  • անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու դեպքում տարին մեկ անգամ բանկ ներկայանալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում լինելու փաստի հաստատման փոխարեն կենսաթոշակի վճարումը շարունակելու մասին համաձայնություն տալու, իսկ Հայաստանի Հանրապետութունում չգտվելու կամ բանկ ներկայանալու անհնարինության այլ դեպքում ողջ լինելու փաստի հաստատումը՝ անկախ կենսաթոշակառուի Հայաստանի Հանրապետությունում լինելու հանգամանքից,
  • լիազորագրի հիման վրա դադարեցված կենսաթոշակի վերսկսման և դրա հետագա վճարման կարգավորումներ և այլն:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի կենսաթոշակի՝ որպես սեփականության անարգել տնօրինումը:

 

  • Обсуждалось

    29.08.2018 - 13.09.2018

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Социальное обеспечение

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10927

Принт