Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1178-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

_____________________ 2018 թ.   N _____- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ

 ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1178-Ն ՈՐՈՇՈՒՄՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաuտանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով` Կառավարությունը որոշում է.

   1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշմամբ հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
    1) ուժը կորցրած ճանաչել կարգի 2-րդ կետի 19-րդ և 21-րդ ենթակետերը.
    2) կարգի 2-րդ կետը լրացնել նոր 23)-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«23) տարահանման պլան-ուրվագիծ՝ փաստաթուղթ, որը նախատեսված է վտանգավոր տարածքից մարդկանց տարահանման կազմակերպման համար, որտեղ նշված են շինության մուտքերը, ելքերը, վթարային ելքերը և պայմանական նշաններ: տարահանման պլան-ուրվագիծը պարտադիր է բոլոր շինությունների համար՝ բացառությամբ բնակելի շենքերի:».
     3) կարգի 14-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«14. Քաղաքացիական պաշտպանության պետերը`
      1) պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների (5000 և ավելի բնակիչ ունեցող) ղեկավարները, հաստատում են վտանգավոր տարածքից անվտանգ տարածք բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլան՝ համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ.
      2) պետական կառավարման համակարգի մարմինների ու կազմակերպությունների ղեկավարները, հաստատում են վտանգավոր տարածքից անվտանգ տարածք բնակչության տարահանման պլան-ուրվագիծ՝ համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:».
      3) ուժը կորցրած ճանաչել կարգի 31-րդ կետի 2-րդ ենթակետի գ) և զ) պարբերությունները.
      4) ուժը կորցրած ճանաչել կարգի 40-րդ կետը.
      5) ուժը կորցրած ճանաչել կարգի 43-րդ կետը.
      6) ուժը կորցրած ճանաչել կարգի 44-րդ կետը.
      7) կարգի 54-րդ կետում «ձևերը» բառից հետո լրացնել «և տարահանման պլան-ուրվագծի կազմման մեթոդիկան ու պայմանական նշանները» բառերը.
      8) կարգը լրացնել նոր 64-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«64. Մշակութային արժեքների համար նախատեսվող անվտանգ տարածքների ջերմախոնավային ռեժիմը, մշակութային արժեքների փաթեթ¬ավո¬րումը, փաստաթղթավորումը, անվտանգ տարածք պահպանության հանձնումն ու վերադարձն իրականացվում է մշակույթի նախարարի կողմից սահմանված կարգով:»:
    2. Տարածքային կառավարման և զարգացման նախարարին` 12-ամսյա ժամկետում ընտրել մշակութային արժեքների համար անվտանգ տարածքներ` համաձայն մշակույթի նախարարության կողմից ներկայացված պահանջների:
    3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Արտակարգ իրավիճակներում ազգային գրադարանային հավաքածուի տարահանման և պաշտպանության կարգը սահմանելու մասին» N 1178-Ն որոշումը:
    4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    29.08.2018 - 13.09.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8644

Принт