«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ___________ 2018 թվականի N ______-Ն
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Գործողության մեջ դնել սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովիիրավական բնույթի հետևյալ նորմատիվ իրավական ակտերը՝
- Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշում.
- Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշում.
- Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 882 որոշում.
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի
9-ի N 67 որոշում. - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի
9-ի N 68 որոշում. - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի
N 34 որոշում. - Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 883 որոշում.
- Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 874 որոշում.
- Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի N 299 որոշում.
- Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 257 որոշում.
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի
N 58 որոշում. - Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 294 որոշում.
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 94 որոշում.
- Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 162 որոշում.
- Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Խորհրդի 2017 թվականի հունիսի 23-ի N 45 որոշում.
- Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշում.
- Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 158 որոշում.
- Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի N 75 որոշում:
- ՈՒժը կորցրած ճանաչել՝
- ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների և պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու մասին N 1229-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Արտադրանքի (ապրանքների) սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի՝ պետական գրանցման վկայականի ձևը և այն տալու կարգը, պետական գրանցման վկայականների ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին N 1208-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության` 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջները, սննդամթերքի անվտանգության և սննդային արժեքին ներկայացվող պահանջները, միասնական սանիտարական պահանջներով սահմանված ապրանքների ցանկը, պահածոյացված սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները, ձկան, խեցգետնակերպերի, փափկամորթերի, երկկենցաղների, սողունների և դրանց վերամշակման մթերքների անվտանգության մակաբուծական ցուցանիշները հաստատելու մասին N 1237-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սննդամթերքում ցեզիում-137 և ստրոնցիում-90 ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակները հաստատելու մասին» N 1209-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Սննդային հավելումների և բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին N 1241-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները (կանոնակարգերը) հաստատելու մասին N 1242-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Հանքային ջրերին ներկայացվող պահանջները հաստատելու մասին N 1213-Ն որոշումը
-
- Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների և երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրների վարման միասնական կարգերը հաստատելու մասին N 1228-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները հաստատելու մասին» N 989-Ն որոշումը:
- Եթե Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովիիրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված են այլ նորմեր, քան սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ապա կիրառվում են Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
28.08.2018 - 12.09.2018
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 8894
Принт