В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ` Oրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «քննչական մարմիններում,» բառերը, «զինծառայողներին» բառից հետո լրացնել «քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի՝
1) 1-ին նախադասության մեջ ««Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետական մարմնին» բառերով.
2) 2-րդ նախադասության մեջ ««Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետական մարմինը» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) 1-ին նախադասության մեջ «քաղաքացիական պաշտոն է» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոն է» բառերով.
2) 3-րդ նախադասության մեջ «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում, 41-րդ հոդվածի 2-րդ մասում «քննչական մարմիններում ծառայողները» բառերը փոխարինել «քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 42-րդ և 43-րդ հոդվածների 3-րդ մասերի 4-րդ կետերում «հանձնաժողովի աշխատակազմում» բառերը փոխարինել « Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքում» բառով:
Հոդված 7. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունում «աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարը» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 82-րդ հոդվածից հանել «քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները,» բառերը, «ընտրական հանձնաժողովների անդամները» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «ծառայողներ հանդիսացող» բառերը փոխարինել «ծառայության մեջ գտնվող» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասից և 126-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «քննչական կոմիտեի, հատուկ քննչական,» բառերը, «ընտրական հանձնաժողովների անդամները» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում «բացառությամբ քաղաքական և հայեցողական» բառերը փոխարինել «բացառությամբ համայնքային քաղաքական, համայնքային վարչական և համայնքային հայեցողական» բառերով:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
29.08.2018 - 13.09.2018
-
Тип
Закон
-
Область
Публичная служба, Гражданская служба, Управленческие правоотношениями
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 9235
Принт