Добавить в избранное

В стадии разработки

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 8-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 19-րդ հոդվածի 8-րդ մասի, 20-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 22-րդ հոդվածի 3-րդ մասի, 27-րդ հոդվածի 4-րդ և 17-րդ մասերի, 28-րդ հոդվածի 3-րդ մասի և 29-րդ հոդվածի 3-րդ մասի «դատախազության աշխատակազմում» բառերը փոխարինել «դատախազությունում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերի «դատախազության աշխատակազմի» բառերը փոխարինել «դատախազությունում» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    29.08.2018 - 13.09.2018

  • Тип

    Закон

  • Область

    Публичная служба, Гражданская служба, Управленческие правоотношениями

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7812

Принт