Добавить в избранное

Проект принят

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանելու մասին

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-----------------------2017 թվականի N –Ն

 

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՓՈՓՈԽՎԱԾ ՊԼԱՆՆԵՐԻ՝ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

-ի N -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՓՈՓՈԽՎԱԾ ՊԼԱՆՆԵՐԻ՝ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ 

  1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք)  3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները (այսուհետ՝ պլան) ենթակա են պարտադիր վերանայման յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:
  3. Պլանները կարող են փոփոխվել նաև դրանց կառավարման կամ մշակման առանձնահատկություններից ելնելով:
  4. Պլանների յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց  հետո` բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի:
  5. Փոփոխված պլանը համաձայնեցնելու նպատակով ընդերքօգտագործողը, պլանի ժամկետը լրանալուց, իսկ ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ պլանի փոփոխության դեպքում` փոփոխված պլանի ուժի մեջ մտնելուց առնվազն երեք ամիս առաջ, լիազոր մարմին է ներկայացնում դիմում՝ թղթային տարբերակով (հաստատված հայտատուի ստորագրությամբ և, առկայության դեպքում, կնիքով) կամ էլեկտրոնային տարբերակով:
  6. Դիմումին կից ներկայացվում են`
  • փոփոխված պլանը,
  • ֆինանսական նոր երաշխիքը կամ ֆինանսական երաշխիքի ժամկետի երկարաձգման մասին ֆինանսական երաշխիք տված իրավաբանական անձի պատշաճ վավերացրած փաստաթուղթը:
    1. Դիմումի գրանցման օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված փոփոխված պլանը և ֆինանսական երաշխիքը, որի արդյունքում ընդերքօգտագործողին ծանուցում է `
  • փոփոխված պլանը լիազոր մարմնի հետ համաձայնեցված համարելու մասին, կամ
  • փոփոխված պլանը լրակազմման վերադարձնելու մասին, որի դեպքում սույն կետով սահմանված ժամկետը համարվում է կասեցված մինչև ընդերքօգտագործողի կողմից լրակազմ փաթեթի ներկայացման օրը, կամ,
  • փոփոխված պլանի նախագիծը մերժելու մասին կամ,
  • փոփոխված պլանը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա լինելու մասին, որի դեպքում պլանը համարվում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության ստացման պահից:
    1. Լիազոր մարմինը սույն կարգի 7-րդ կետի`
  • 1-ին ենթակետով նախատեսված ծանուցումն ուղարկում է ընդերքօգտագործողին, եթե ընդերքօգտագործողի կողմից ներկայացված դիմումը, փոփոխված պլանը և ֆինանսական երաշխիքը բավարարում են Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքի պահանջները և փոփոխված պլանը ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության,
  • 2-րդ ենթակետով նախատեսված ծանուցումն ուղարկում է ընդերքօգտագործողին, եթե դիմումին կից ներակայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի պահանջներին,
  • 3-րդ ենթակետով նախատեսված ծանուցումն ուղարկում է ընդերքօգտագործողին, եթե փոփոխված պլանը կամ ֆինանսական երաշխիքը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքի` պլանին և ֆինանսական երաշխիքին վերաբերող պահանջներին, ինչպես նաև այն դեպքում, եթե ընդերքօգտագործողի կողմից սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ծանուցումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում լրակազմված փաթեթը լիազոր մարմին չի ներկայացվում,
  • 4-րդ ենթակետով նախատեսված ծանուցումն ուղարկում է ընդերքօգտագործողին, եթե փոփոխված պլանը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության` համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
    1. Ծանուցումն իրականացվում է թղթային տարբերակով դիմում ներկայացվելու դեպքում՝ թղթային, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացվելու դեպքում՝ էլեկտրոնային տարբերակով:
    2. Եթե սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ ընդերքօգտագործողին չի ծանուցում, ապա դիմումը համարվում է բավարարված և պլանը լիազոր մարմնի հետ համաձայնեցված:

 

  • Обсуждалось

    14.03.2017 - 03.04.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8871

Принт