В стадии разработки
ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ
<<«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ>>
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում (այսուհետ` Աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները:»
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Աշխատակազմում ծառայությունը քաղաքացիական ծառայություն է, որի իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 3. Պաշտոնների անձնագրերի հաստատման առանձնահատկությունները
- Քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո Ազգային ժողովի նախագահը հաստատում է Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերը։»:
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
Հոդված 4. Համակարգող փորձագետի և մյուս փորձագետների (մասնագետների) պաշտոնների առանձնահատկությունները
- Համակարգող փորձագետի և մյուս փորձագետների պաշտոնների անձնագրերի նախագծերը կազմելիս կրթության և (կամ) աշխատանքային ստաժի և (կամ) աշխատանքի բնագավառի չափանիշները ներկայացնում է համապատասխան հանձնաժողովի նախագահը:
- Համակարգող փորձագետի և մյուս փորձագետների կատարողականի գնահատումն իրականացվում է հանձնաժողովի նախագահի կողմից:
- Վերակազմակերպված կամ անվանափոխված մշտական հանձնաժողովների համակարգող փորձագետը և մյուս փորձագետները (մասնագետները) օգտվում են աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքից, եթե բավարարում են նոր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները:
- Վերակազմակերպված կամ անվանափոխված մշտական հանձնաժողովում քաղաքացիական ծառայության պաշտոնի չնշանակվելու դեպքում վերջիններս գրանցվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում:
Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
Հոդված 5. Ծառայության առանձնահատկությունները բյուջետային գրասենյակում
1. Բյուջետային գրասենյակի փորձագետները քաղաքացիական ծառայողներ են, որոնց աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և «Հանրային ծառայության մասին» օրենքով:
2․Բյուջետային գրասենյակի քաղաքացիական ծառայողները պաշտոնի նշանակվում են մրցույթի արդյունքներով՝ 5 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ՝ 5 տարի ժամկետով:
Հոդված 7. Օրենքի 6-43-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Եզրափակիչ և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո աշխատակազմի պետական ծառայողները համարվում են քաղաքացիական ծառայողներ և նշանակվում քաղաքացիական ծառայության պաշտոններում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով:
- Բյուջետային գրասենյակի աշխատողների քաղաքացիական ծառայողներ համարելու և պաշտոնի նշանակելու հարաբերությունները կարգավորվում են Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ։
-
Обсуждалось
28.08.2018 - 12.09.2018
-
Тип
Закон
-
Область
Публичная служба, Гражданская служба, Управленческие правоотношениями
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 7147
Принт