В стадии разработки
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի թիվ ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝
1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:
- Հարկային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և «Հանրային ծառայության մասին» օրենքով:». 2)Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի`
- 1-ին մասում «ծառայության մարմնի (այսուհետ՝ հարկային մարմնի) և դրանում հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վրա» բառերը փոխարինել «մարմնում (այսուհետ՝ հարկային մարմին) հետաքննչական, օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց վրա:» բառերով.
- 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի «սույն օրենքից բառերից հետո լրացնել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից» բառերով:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) «հարկայինծառայող» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«հարկային ծառայող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է հարկային ծառայության պաշտոն և իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է հարկային ծառայության կադրերի ռեզերվում և վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.».
2) «հարկայինծառայության պաշտոնի նկարագիր» պարբերությունում՝
1) «աշխատանքային ունակությունների» բառերը փոխարինել «կոմպետենցիաների» բառերով,
2) «հարկային մարմնի հաստատած փաստաթուղթ» բառերը փոխարինել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված փաստաթուղթ.» բառերով.
4) «Ռոտացիա», «հարկային ծառայողի ատեստավորում», «հարկային ծառայողի վարքագծի կանոններ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
5) «հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հարկային մարմնի հանրային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով և հարկային մարմնի կողմից հանրային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշման հիման վրա հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.».
6) «ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով» պարբերությունից «սույն» բառը հանել:
7) «հարկային ծառայության կադրերի ռեզերվ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«հարկային ծառայության կադրերի ռեզերվ՝ ռեեստր, որտեղ գրանցվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված հարկային ծառայողները:».
8) Օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված հասկացությունները սույն օրենքում կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում սահմանված իմաստով ու նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) «, սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված մարմնում» բառերը հանել.
2) «իրականացմանը» բառից հետո լրացնել « և չի իրականացվում այլ հանրային ծառայողների կողմից» բառերը:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1) 1.-ին և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4. Հարկային ծառայողների տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 8. Օրենքի 8․1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով․
- Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են սույն օրենքով սահմանված կարգով։
5.Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային կոչումների, պաշտոնների ներկայացվող չափանիշները, մրցույթի անցկացման կարգը սահմանում է կառավարությունը։
- Սույն օրենքով սահմանված կատարողականի գնահատման հարաբերությունները չեն տարածվում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձնաց վրա։
Հոդված 9. Օրենքի 11.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 12. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք
- Օրենքով սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
- Հարկայինծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:
Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Հարկային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներից:»:
Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Հարկային ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով, որը հաստատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Հարկային մարմնի ղեկավարը և նրա տեղակալները համարվում են վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ներառվում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկում:»:
Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածի՝
1) Վերնագրում «ստաժը» բառից հետո լրացնել «, առավելագույն տարիքը» բառերը.
2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ հարկային ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:»:
3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 17. Հարկային ծառայության պաշտոնի նկարագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները
- Հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն:
- Հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ են աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.
1) Հարկային ծառայության բարձրագույն պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` յոթ տարվա աշխատանքային ստաժ:
2) հարկային ծառայության գլխավոր պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.
3) հարկային ծառայության առաջատար պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
4) հարկային ծառայության կրտսեր պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:»:
Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 18. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
- Հարկային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են մրցույթի արդյունքներով: Հարկային ծառայության պաշտոններում մրցույթն անցկացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով՝ հարկային մարմնի կողմից:
- Քաղաքացին չի մասնակցում մրցույթին, եթե չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
- Հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, կատարողականի գնահատման և վերապատրաստման հետ կապված նորմերը:»:
Հոդված 17. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 19. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը
- Մրցույթի արդյունքներով հարկային ծառայողներին պաշտոնի նշանակում և զբաղեցրած պաշտոնից ազատում է հարկային մարմնի ղեկավարը:
- Հարկային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև 9 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 18. Օրենքի 19.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 19.1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը, կատարողականի գնահատումը, վերապատրաստումը
- Հարկայինծառայության կադրերի ռեզերվի, կատարողականի գնահատման և վերապատրաստաման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 19. Օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 20. Օրենքի 211 հոդվածի՝
1) 1-3-րդ մասերից հանել ու դասային աստիճաններն բառերը.
2) Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հարկային ծառայության բարձրագույն կոչումներն օրենքով սահմանված կարգով շնորհվում են նաև հարկային մարմնի ղեկավարին և տեղակալներին:»:
Հոդված 21. Օրենքի 22-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 22. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերություններից հանել , աստիճանները բառերը:
Հոդված 23. Օրենքի 231 հոդվածի՝
1) Վերնագրից հանել և աստիճանները բառերը.
2) 1-8-րդ մասերից հանել և աստիճանների և ու աստիճանն բառերը.
3) 1-ին և 2-րդ մասերից հանել «Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից» բառերը.
4) 3-րդ մասում՝
5) «մարմնի» բառից հետո լրացնել «հարկային ծառայող» բառերով.
6) «պետի» բառից հետո հանել «, հարկային տեսչության պետի» բառերը.
7) 5-րդ մասից հանել «հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչի, հարկային մարմնի գլխավոր տեսուչ-իրավաբանի», «հարկային տեսչության բաժնի պետի» բառերը.
8) 6-րդ մասից հանել «հարկային մարմնի ավագ հարկային տեսուչի,», «հարկային մարմնի առաջատար մասնագետի,», «տարածքային հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր մասնագետի,» բառերը:
9) 7-րդ մասից հանել «հարկային մարմնի հարկային տեսուչի,», «հարկային մարմնի առաջին կարգի մասնագետի, տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետի,» բառերը:
Հոդված 24. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը
1.Հարկային մարմնի ղեկավարի և տեղակալների, հարկային ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
- Հարկային ծառայողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Հարկային ծառայողների նկատմամաբ խրախուսանք կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:
- Հարկային ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև հատուկ և (կամ) դասային կոչման արտահերթ շնորհում խրախուսանքի տեսակը, որը հարկային ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:»:
Հոդված 25. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 25. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվությունը
1.«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով հարկային ծառայողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
- Հարկային ծառայողի նկատմամաբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը:
3.Հարկային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է հարկային մարմնի ղեկավարը: Հարկային մարմնի ղեկավարի հրամանով որոշ կարգապահական տուժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:»:
Հոդված 26. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 26. Հարկային ծառայողին պաշտոնից ազատելու և ծառայության դադարման հիմքերը
- Հարկային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
- հարկայինծառայողի անձնական դիմումը.
- հաստիքների և (կամ) հարկային ծառայության պաշտոնի կրճատումը.
- հարկային մարմնի գործունեության դադարումը.
- Հանրայինպաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը:
- Հարկայինծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերն են՝
- հարկայինծառայողի անձնական դիմումը.
- «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելը՝ համապատասխան եզրակացության հիման վրա.
- հարկայինծառայողին պաշտոնի նշանակման՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.
- հարկայինծառայողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
- սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքը.
- օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.
- ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը).
- Կառավարության հաստատած հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու դեպքում.
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի գ. ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում:
- նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք: Անձի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինվելու դեպքում ծառայությունը դադարեցվում է.
- հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու դեպքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու պաշտոնատար անձի որոշմամբ պաշտոնավարումը երկարաձգվել է մինչև մեկ տարի ժամկետով.
- դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
- դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.
- կադրերի ռեզերվից հանվելու դեպքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հարկային ծառայողը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն.
- երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.
- Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու հարկային ծառայողի լիազորությունները:
- Հարկայինծառայությունից ազատվելու դեպքում հարկային ծառայողը հարկային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված զենքը, համազգեստը և պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:»:
Հոդված 27. Օրենքի 28-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի՝
2) 2-րդ կետում «հարկային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը.
3) 4-րդ կետում «ծառայություն իրականացնող» բառերը փոխարինել «մարմնի» բառով:
4) 3-րդ մասի՝
5) 6-րդ կետում «ծառայողի» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական ծառայողի» բառերը.
6) 7-րդ կետից հանել «կամ հարկային ծառայություն իրականացնող» բառերը:
Հոդված 28. Օրենքի 29.1.-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2. Հարկային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 29. Օրենքի 30-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում, 31-րդ հոդվածի 1-ին պարբերությունում, 32-րդ հոդվածի 1-ին մասում, 33-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերում, 37-րդ հոդված 1-ին և 3-րդ մասերում և 2-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասություններում «հարկային» բառերից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:
Հոդված 30. Օրենքի 37-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում բացառում են բառից հետո «հարկային» բառը փոխարինել «հանրային» բառով:
2) Վերնագրում և 1- 4-րդ մասերում «հարկային» բառերից հետո լրացնել «մարմնում հանրային» բառերը:
Հոդված 31. Օրենքի 38-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունում «ատրիբուտ» բառը փոխարինել «տարր» բառով:
2) 2-րդ մասում «մարմինն ունի» բառերը փոխարինել «մարմինը կարող է ունենալ» բառերով:
Հոդված 32. Օրենքի 39-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, հարկային ծառայողի հիմնական պարտականություններն են՝».
2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
Հոդված 33. Օրենքի 40-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, հարկային ծառայողի հիմնական իրավունքներն են՝».
2) Օրենքի 1-ին մասի 1- -րդ, 5- 8-րդ, 10-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 34. Օրենքի 41-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «պատասխանատվություն» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ նյութական պատասխանատվություն» բառերը.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 35. Օրենքի 42-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի՝
ա) 1-ին կետից հանել «գրավոր» բառը.
բ) 4-րդ կետում «ազատվում է (են) հարկային ծառայությունից՝ ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ» բառերը փոխարինել «կիրառվում է ծառայությունից ազատում կարգապահական տույժը: բառերով»:
2) 2- 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 36. Օրենքի 43-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «որոշմամբ» բառից հետո լրացնել «՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում՝ Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կողմից, որի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի կողմից հաստատված հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակից:» բառերը:
2) 2- 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 37. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին պարբերությունում կամ հարկային բառերից հետո և 2-րդ պարբերությունում «հարկային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:
Հոդված 38. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից։
-
Обсуждалось
28.08.2018 - 12.09.2018
-
Тип
Закон
-
Область
Публичная служба, Гражданская служба, Управленческие правоотношениями
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 8616
Принт