ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ (ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ)» ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ (ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ)» ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ` Գլխավոր վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է: Գլխավոր վարչության գործառույթները սահմանված են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով):
Գլխավոր վարչությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից` պետական կառավարման մարմինների պահպանման ծրագրի շրջանակում: Սակայն իր գործունեության ընթացքում Գլխավոր վարչությունն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ Գլխավոր վարչության առջև դրված խնդիրներից բխող այնպիսի գործառույթներ, որոնք զգալիորեն տարբերվում են Հայաստանի Հանրապետության այլ պետական կառավարման հանրապետական մարմինների առջև դրված խնդիրներից բխող գործառույթներից:
Գլխավոր վարչության ընթացիկ գործունեությունը ուղղակիորեն առնչվում է արտադրությանը, այսինքն օդային տրանսպորտի գործունեությանը` արտահայտվելով տեսչական այցերի, ծառայողական գործուղումների, տեղում ուսումնասիրությունների, փորձարկումների և այլ նմանատիպ աշխատանքների հետ: Նման աշխատանքներից են աերոդրոմների սերտիֆիկացումը, Հայաստանի Հանրապետության օդանավակայանների և օդանավ շահագործողների տեսչական ստուգումները, օդանավերին և շարժիչներին թռիչքային պիտանիության վկայականների տրամադրումը, օդանավի պետական գրանցումը, անձնակազմի անդամների վկայականների տրամադրումը և այլն:
Գլխավոր վարչության վերը նշված բոլոր խնդիրները սահմանված են ոչ միայն «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով, այլև բխում են մի շարք միջազգային ավիացիոն կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված միջազգային պարտավորություններից` ուղղված Հայաստանի Հանրապետությունում թռիչքների և ավիացիոն անվտանգության ապահովմանը:
Քանի որ, ՀՀ պետական բյուջեով Գլխավոր վարչությանը կադրերի պատրաստման ու վերապատրաստման համար գումարներ չեն հատկացվում, իսկ թռիչքային պիտանիության, գործունեության և ավիացիոն անվտանգության գործառույթները իրականացնելու համար անհրաժեշտ է որպեսզի Գլխավոր վարչության համապատասխան մասնագետները անցնեն վերապատրաստման դասընթացներ և ստանան համապատասխան միջազգային սերտիֆիկատներ, ապա Գլխավոր վարչությունը արտաբյուջետային միջոցների հաշվին է իրականացնում նման ծախսեր: Միաժամանակ անհրաժեշտ է նշել այն հանգամանքը, որ քաղաքացիական ավիացիայի համակարգի մասնավոր կազմակերպություններում ավիացիոն մասնագետների (օդաչուական, ինժեներա-տեխնիկական անձնակազմեր) ամսական վարձատրությունը բավականին բարձր է, որի պատճառով էլ անխուսափելի է դառնում Գլխավոր վարչության կադրերի հոսքը դեպի այդ կազմակերպություններ: Նման արտահոսքը կանխելու և որակյալ կադրերով համալրելու ուղիներից է՝ արտաբյուջետային միջոցների հաշվին, Գլխավոր վարչության աշխատակիցների լրացուցիչ վարձատրությունը:
Առկա է մեկ այլ խնդիր ևս. իր գործունեության ընթացքում Գլխավոր վարչության կողմից իրականացվում են «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքից և իր կանոնադրական խնդիրներից բխող այնպիսի գործառույթներ, որոնց քանակական ցուցանիշները ՀՀ պետական բյուջեի պլանավորման, ինչպես նաև Գլխավոր վարչության բյուջետային ֆինանսավորման տարեկան նախահաշիվը կազմելիս հնարավոր չէ կանխատեսել կամ ՀՀ գործող օրենսդրությամբ ֆինանսավորում չի նախատեսվում: Այսպես, Գլխավոր վարչությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պարբերաբար իրականացնում է օդանավերի և ուղևորների սպասարկման գործընթացի շուրջօրյա համալիր վերահսկողություն, որի համար ՀՀ օրենսդրությամբ ծախսեր չեն նախատեսվում:
Ակնհայտ է, որ Գլխավոր վարչության ՀՀ պետական բյուջեով սահմանված ֆինանսավորումը միանգամայն բավարար չէ վերոհիշյալ գործառույթների լիարժեք և արդյունավետ կատարման համար:
Ելնելով վերը շարադրվածից` խնդրում եմ հաստատել Գլխավոր վարչության 2017 թվականի տարեկան արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ
-
Обсуждалось
14.03.2017 - 29.03.2017
-
Тип
Pешение
-
Область
Авиация
-
Министерство
Комитет гражданской авиации
Просмотры 11091
Принт