«Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եվ օգտագործման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի №1595-ն եվ 2010 թվականի մարտի 4-ի n 198-ն որոշումների մեջ փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին»
-
0 - За
-
0 - Против
«Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եւ օգտագործման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի №1595-Ն եւ 2010 թվականի մարտի 4-ի N 198-Ն որոշումների մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»
Համաձայն «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշմամբ սահմանված կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) կարգի 6-րդ կետում «համակարգում» բառից հետո լրացնել «՝ աշխատակազմի գործերի անվանացանկին համապատասխան» բառերը.
2) կարգի «VIII. Փաստաթղթերի թղթային և էլեկտրոնային արխիվացումը և պահպանումը» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-
Обсуждалось
13.03.2017 - 28.03.2017
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 9431
Принт