Գոհար Ավագյան
13.09.2018
Դիտողություններ, Առաջարկություններ Քաղաքաշինական փաստաթղթերի ինժներական բաժինների /բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների/ մշակման և փորձաքննության գործունեության իրականացման լիցենզավորման կարգի նախագծում առկա են մի շարք անհասկանալի կետեր, որոնք տարընթերցման տեղիք են տալիս, էլ ավելի քաոտիկ կդարձնեն ներկա իրավիճակը, խոչընդոտներ կստեղծեն տնտեսվարողների համար, ավելին` լիցենզիաների վերաձևակերպման առանց այն էլ կարճ փուլում /մինչև սույն թվականի նոյեմբերի վերջ/ կստեղծեն անհարկի բարդություններ իրավաբանական անձանց համար: Ուստի առաջարկվում է վերանայել ներքոհիշյալ կետերը, մասնավորապես` 1. Նախագծի 3-րդ կետի համաձայն` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ է միայն Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժիների /բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարոության թույլտվության չպահանջող աշխատանքների/ մշակում և փորձաքննություն լիցենզիայի առկայություն, մինչդեռ 5-րդ կետի համաձայն` սահմանվում են քաղաքաշինական փորձաքննության լիցենզիայի տրամադրման պահանջները: Եթե արդեն իսկ տրամադրվում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության լիցենզիան, երկրորդ` փորձաքննության լիցենզիայի առկայությունը դառնում է անիմաստ: Իսկ մեկ լիցենզիա դիտարկելու դեպքում` միայն քաղաքաշինական փաստաթղթեր մշակող իրավաբական անձը պետք է ունենա նաև փորձաքննության համար անհրաժեշտ մասնագիտական կազմ, հիմնադիրների կազմ` համաձայն Կարգի 6-րդ և 7-րդ կետերի` նախագծման գործունեություն իրականացնելու համար, որը անհարկի բարդություններ է ստեղծելու իրավաբանական անձանց համար` ստեղծելով ոչ հավասար բիզնես պայմաններ : 2. Կարգի 5-րդ կետի <<… փորձաքննություն…>> բառը փոխարինել << …մշակում…>> բառով, այլապես ստացվում է կամ 5-րդ և 7-րդ կետերով սահմանում ենք տարբեր պահանջներ նույն գործունեության` փորձաքննության համար: Ավելին նպատակահարմար չէ ու նաև ոչ կիրառելի ունենալ 15 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող հիմնադիրներ, ու 3 տարվա ստաժ ունեցող մասնագիտական կազմի առկայությունը մեկ կազմակերպությունում: 3. Կարգի 7-րդ կետը խմբագրել` << …,որի հիմանդիրների կազմում … >> բառերը փոխարինել <<… մասնագիտական կազմում…>> բառերով, քանի որ նախագծերի որակյալ փորձաքննություն իրականացնելու համար իրավաբանական անձի հիմնադիրների մասնագիտական ունակությունները բնավ կարևոր չեն, առավել ևս վերջիններիս կողմից չի իրագործվում կազմակերպության կառավարումը` համաձայն ՀՀ օրենսդրության: Մինչդեռ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարևորագույն պայման է հանդիսանում կազմակերպությունում ընդգրկված մասնագիտական կազմը ու վերջինիս բարձր պրոֆեսիոնալիզմը, հետևաբար փորձաքննություն իրականացման համար 15 տարվա ստաժ, համապատասխան բարձրագույն կրթություն ունեցող բոլոր ոլորտներում գործող մասնագետների առկայությունը պարտադիր է: 4. Կարգի 8-րդ կետի 1) ենթակետի բ) ենթակետից հանել <<…. Աշխատանքային գրքույկ…>> բառերը, քանի որ համաձայն Աշխատանքային օրենսգրքի` ուժը կորցված է ճանաչվել աշխատանքային գրքույկ ունենալու պարտադիր նորմը, ավելին` Հարկային օրենսգրքի համաձայն` վերջիններս հանձնվում են լիազոր մարմնին: