В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Առաջարկվում է պարզեցնել պետական գույքը մրցույթով մասնավորեցվելու (օտարելու) ընթացակարգը՝ վերացնելով վարչական քաշքշուկները:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցների, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուների վճարած մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված կարգով (24, 25 և 26-րդ կետերով): Մասնավորապես որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված կարգի 24-րդ կետով սահմանվել է, որ մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուները մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով պետք է դիմեն կազմակերպչին, իսկ վերջինս դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դիմումատուին տալիս է մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման մասին հայտ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է պարզեցնել պետական գույքը մրցույթով մասնավորեցվելու (օտարելու) ընթացակարգը՝ ուստի մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցներին, առանց վերջիններիս կողմից դիմում ներկայացնելու՝ ավտոմատ կերպով նախավճարը վերադարձնելու գործընթաց իրականացնելու նպատակով առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել որոշման մեջ: Մասնավորապես` Կարգի 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, իսկ 25 և 26-րդ կետերն ուժն կորցրած ճանաչել:
Միևնույն ժամանակ առաջարկվում են որոշակի շտկումներ կատարել որոշման մեջ:
- Կարգավորման առարկան
ՀՀ վարչապետի 02.07.2018թ. N 02/03.5/13726-18 հանձնարարականի կատարումն ապահովելու համար մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կվերացվեն պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) գործընթացի վարչական քաշքշուկները:
-
Обсуждалось
22.08.2018 - 11.09.2018
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 7667
Принт