ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կապի Տարածաշրջանային Համագործակցության կազմակերպության կողմից ցուցանիշներ չեն հավաքագրվում և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անվանումը փոխվել է:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 985-Ն որոշման հիման վրա այժմ իրականացվում է կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչական վիճակագրական ցուցանիշներ հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման գործընթացը: Վերը նշված որոշմամբ սահմանված են պետական մարմինների կողմից տեղակատվությունների տրամադրման ժամկետները:
Միաժամանակ նախկինում Կապի Տարածաշրջանային Համագործակցության կազմակերպության կողմից հավաքագրվում և հրապարակվում էին ԱՊՀ անդամ պետություններում կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վիճակագրական ցուցանիշները, իսկ այժմ նման ցուցանիշներ չեն հավաքագրվում:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 985-Ն որոշման հիման վրա այժմ իրականացվում է կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչական վիճակագրական ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման գործընթացը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Ավելի ճշգրտված տեղեկատվության հավաքագրում և հրապարակում:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում հավաքագրվող տեղեկատվությունը կլինի ավելի ճշգրտված, իսկ հրապարակվող տեղեկատվությունը լիարժեք:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցման մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման առընչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
-
Обсуждалось
22.08.2018 - 07.09.2018
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 7284
Принт